Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1. Արամը նայում է հիվանդին:

2. Աղջիկը մոտեացավ մայրիկին:

3. Ես եղբորս չեմ նախանձում:

Արամը վիրահատեց հիվանդին:

Աղջիկը մայրիկին նստեցրեց բազմոցին:

Ես եղբորս տեղափոխեցի գյուղ:

Ինչ վերաբերում է այն անձնանուններինՙ, որոնք հայցականում ունենում են նաև ի վերջավորություն, ապա դա կարելի է ուսուցել շատ հեշտ հնարով. աշակերտը համապատասխան անունը հոլովելիս կարող է գործածել մի կամ ինչ-որ դերանունը (գոյականը հոլովել անորոշ առումով. Ես սիրում եմ մի աշակերտի, Արամը հրավիրեց մի ընկերոջ, Գրիգորը հաղթեց մի շախմատիստի, Նա տուն կանչեց մի պատանու...):

Պատահում են դեպքեր, երբ ուղիղ խնդիրը ս և դ հոդով է հանդես գալիս՝ ստեղծելով որոշ թյուրիմացություն: Օրինակներ՝ Ուսուցիչը տղայիս շատ է սիրում: Հայրիկիդ ճանաչում են բոլորը: Ս, դ հոդերը, արտահայտելով նաև ստացականություն, փոխարինելով իմ, քո, մեր, ձեր դերանուններին, երբեմն էլ սեռական հոլովի վերջավորության սխալ տպավորություն են ստեղծում: Ամենևին էլ դժվար չէ ուսուցել, որ սեռականը պատկանելություն է ցույց տալիս, իսկ հատկացուցիչն էլ գոյականական անդամի լրացում է, մինչդեռ բերված և նման այլ նախադասությունների նշված անդամները կրող առարկա են ցույց տալիս և բայական անդամի լրացումներ են: Երկրորդ՝ սխալ տպավորությունը փարատելու համար բավական է ս, դ հոդերը փոխարինել ն-ով տղայիս-տղային, հայրիկիդ-հայրիկին..., և հարցը ամբողջովին պարզ կդառնաս:

Ընդ որում, տարբեր հոլովների պատկանող գոյականների հայցական ու տրականը, հայցականնն ու սեռականը ևս տարբերակվում են հայտնի սկզբունքներով (գոյականի լրացում-բայի լրացում, հարցադրում, գործողություն կրող առարկա- ոչ կրող առարկա, ներգոծական կառուցվածք, վերջինիս փոխարինումը կրավորականով):

Ցանկալի է, որ գծապատկերները լինեն արտահայտիչ ու գրավիչ, հակադրվող միավորներն էլ գրված լինեն տարբեր գույնի ներկով՝ համապատասխան սլաքներով և այլն: