Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զեղչված լինել նախադասության մեջ), շ-ն՝ շարժումը՝ գործողություն-եղելությունը (բայ-ստորոգյալ), իսկ ա-ն՝ առարկան, որին հանգում է մի այլ առարկա:

Հանգաման խնդիրը տրական հոլովի հիմնական կիրառությունն է, որովհետև այդ պաշտոնը հատուկ է միայն տրականին (ուրիշ ոչ մի հոլովի): Քանի որ ընդհանրական հոլովումնի-ն է, ուստի հարկ է նշել, որ այդ հոլովման պատկանող գոյականի տրականն ունի ի, ին (ն) վերջավորությունները՝ աշակերտի, աշակերտին (նրան): Սա աշակերտի սեփականությունը դարձնելու համար հարկավոր է գրատախտակին հոլովել (գրել) երկու բառ՝ անձ և իր ցույց տվող գոյականներ: Օրինակ՝

Ուղղ. ծառ (ը). ծառը վերընձյուղվել է:

Սեռ.ծառի. ծառի տերևենրը դեղնել են:

Տր. ծառի (ն).Ծառը կտրեցին շինարարները:

Հայց. ծառ (ը). Ծառը կտրեցին շինարարմերը:

Բաց. ծառից. Ծառից հեռացան երեխաները:

Գործ. ծառով. Ծառով հպարտանում է այգեպանը:

Ներգ. ծառում. Ծառում փչակ կար (գրեթե գործածական չէ):

Այս բառի ներգոյական հոլովաձևը լայնորեն գործածելի չէ (ծառում), որովհետև տարածքային-տեղային հատկություն չունի, ինչպես, ասենք, քաղաք, դաշտ, բաժակ և տասնյակ այլ բառեր: Այն բառերը, որնց ներգոյական քիչ է գործածական, կիրառվում է կապական կառույցների տարբերակը (ծառի մեջ, քարի մեջ, աշակերտի մեջ և այլն): Ինչևէ, հոլովենք մյուս բառը՝

Ուղղ. ուսուցիչ (ը).Ուսուցիչը լուռ աշխատում է:

Սեռ. ուսուցչի. Ուսուցչի գրքերը դրված են սեղանին:

Տր. ուսուցչի (ն). Ուսուցչին նվիրեցին մի գեղեցիկ ծաղիկ:

Հայց. ուսուցչի (ն). Ուսուցչին հարգում են բոլորը:

Բայց. ուսուցչից. Ուսուցչից հեռացան աշակերտները:

Գործ. ուսուցչով. Ուսուցչով հպարտանում են նրա սաները:

Ներգ.

Ամփոփելով իրենց խոսքը՝ ուսուցիչն ու աշակերըները եզրակացնում են, որ տրական հոլովը՝

ա) իր ձևով հակադրվում է սեռականին. վերջինս երբեք հոդառու չէ: