զուտ ձևով՝ հաշվի չառնելով բովանդակությունը (կամ գոնե թերագնահատենք այն), ապա միանգամայն ճիշտ կլինի այդ անցանկալի որակումը (ձևամոլությունը՝ ֆորմալիզմը), բայց դա հետազոտման միջոց է, ձև, եղանակ՝ բովանդակությունը ճշտորեն գտնելու համար, ապա մոտեցումը ճշմարիտ կլինի, մանավանդ որ բովանդակությունն ստուգվում է ոչ միայն տվյալ ձևով։ Սա ապացուցելը հեշտ է։ Վերցնենք հրամայական եղանակի և հրամայական առոգանությամբ այլ բայաձևեր ու զուգադրենք՝ տարբերությունները նկատելու համար։ Ահա. խոսի՛ր, խոսեցե՛ք, մի՛ խոսիր, մի՛ խոսեք, խաղա՛, խաղացե՛ք, մի՛ խաղա, մի՛ խաղաք, մյուս կողմից՝ խոսե՛լ, չխոսե՛լ, չխոսե՛ս, անպայման խոսո՛ւմ ես ու շուտ վերադառնում[1], պիտի խոսես, և վե՛րջ, չպիտի՛ խոսես, անշուշտ, կխոսես ու ինձ անմիջապես կհայտնես այդ մասին, խո՛սք, խո՛սք, խո՛սք, ընկերնե՛ր, կենդանի՛ խոսք... Մայրենիի համակարգին անգամ մասամբ ծանոթ մարդը աներկբայորեն կարող է ասել, որ առաջին խմբի բայերը հրամայական եղանակի դրական ու արգելական խոնարհման ձևեր են, իսկ երկրորդ խմբինը՝ անորոշ դերբայ (խոսե՛լ, չխոսե՛լ), ապա ըղձական եղանակի ապառնի ժամանակի եզակի 2-րդ դեմքի (չխոսե՛ս), սահմանական եղանակի ներկա ժամանակի եզակի 2-րդ դեմքի (խոսում ես, վերադառնում), հարկադրական եղանակի ապառնու եզակի 2-րդ դեմքի (պիտի խոսե՛ս, չպիտի՛ խոսես) և, վերջապես, պայմանական եղանակի ապառնի ժամանակի եզակի 2-րդ դեմքի բայաձևեր են (կխոսե՛ս, կհայտնե՛ս)։ Հիրավի, բոլոր բառաձևերն էլ (բայաձևերը) հրաման են արտահայտում[1], սակայն դրանցից հրամայական եղանակի բայաձևեր են միայն առաջին խմբի միավորները, որովհետև հայտնի է, որ այդ եղանակի բայաձևերը հրաման, կոչ, ցանկություն, հորդոր ցույց տալով՝ ունենում են իրենց հատուկ, որոշակի ձևերը, ընդ որում, ե խոնարհման բայերը՝ իր, եք (եցեք), ա խոնարհմանը՝ ա, ացեք։ Ուրեմն, հրամանը (բովանդակություն) ամենևին էլ չթելադրեց հետազոտողին՝ բոլոր բայաձևերը հրամայական եղանակում զետեղելու։ Այստեղ էլ բովանդակությունը գնահատվեց՝ ձևի դերի առաջնայնության շնորհիվ։ Այժմ բերենք
Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/7
Արտաքին տեսք