հակառակն ապացուցող օրինակ. «Դե արի ու կռանալ մի», «Դե ե՛կ, վարդապետ ու մի խենթանա» (Պ. Սևակ)։ Նշվածներն ըստ ձևի հրամայական եղանակի բայաձևեր են, մինչդեռ այստեղ դրանք գործածված են իրենց ոչ ուղղակի, այսինքն՝ ոճական-եղանակավորող նրբերանգով։ Կամ՝ Կարծես թե օրերր կարճացեք են նախադասության նշված բառը ըստ ձևի ըղձական եղանակի ապառնի ժամանակի եզակի 2-րդ դեմքի բայաձև է, մինչդեռ այստեղ նա չունի բայական խոսքիմասային և քերականական հատկանիշներ, բովանդակությամբ այն «մաքուր» վերաբերական է (երկբայական իմաստի)։
Մեկ օրինակ էլ՝ կապից. Դու ճիշտ վարվեցիր Արամի նկատմամբ։ Նշվածն ըստ ձևի «գործիական հոլովով դրված գոյական է», մինչդեռ արդի հայերենում այդ բառը իսկությամբ արժեքավորվում է որպես կապ (ետադրություն)։ Օրինակները շա՜տ շատ են։ Եզրակացությունը մեկն է՝ քերականական իրողությունը գնահատվում է ձևի ու բովանդակության ներդաշնակությամբ՝ թե՛ մեկի, թե՛ մյուսի հավասար հաշվառմամբ։
Այժմ դառանանք մի այլ կարևոր հարցի՝ քերականական իրողությունը խոսքում գործածելուն։ Հաճախ է հիշատակվում այն հարցը, թե ի՞նչ նպատակ ունի քերականությունը մանրամասնորեն սովորեցնել աշակերտներին, երբ աշակերտը և առհասարակ յուրաքանչյուր գիտակից անձ, անգամ դպրոց չհաճախելով, լեզվի «սևն ու սպիտակը» չճանաչելո՜վ էլ կարող է իր մտքերն արտահայտել... հասկանալի լեզվով։ Հարցի այսպիսի դրվածքը միանգամայն անլուրջ է ու պարզունակ։ Նախ՝ անգրագետ մարդը, չառնչվելով գրին ու գրականությանն ըստ ամենայնի, չի կարող ունենալ անթերի, ձևի ու բովանդակության տեսակետից կատարյալ, ճիշտ ու գեղեցիկ խոսք (էլ չենք խոսում նրա ընդհանուր մակարդակի, զարգացածության մասին...)։ Երկրորդ՝ տվյալ անձի խոսքում, անտարակույս, լի են բազմաթիվ անճիշտ, սխալ արտահայտություններ, հնչերանգային, շեշտադրության սխալներ, որոնք հետևանք են լեզվի կառուցվածքը չիմանալու։ Փաստորեն նրա խոսքը մի յուրահատուկ բարբառ է՝ մոտ գրական լեզվին։ Երրորդ՝ նրա խոսքը՝ «լեզուն», իր քերականական իրողությունների օրինաչափություններով («շարահյուսությամբ»), այսպես կոչված, ընդօրինակովի, մի տեսակ «բնազդով սովորած» իրողություն է և ոչ