կենդանի ստեղծագործություն։ Չորրորդ՝ ճիշտ ու գեղեցիկ խոսք ունենալ բնավ էլ չի նշանակում միայն գեղեցիկ խոսել։ Հայտնի է, որ խոսքը լինում է նաև գրավոր... Տիրապետելով մայրենի լեզվին ըստ ամենայնի՝ անհատը տիրապետում է ճիշտ ու գեղեցիկ խոսքի օրինաչափություեներին, հմտանում դրանց գործածությունների մեջ, սեփականում այդ լեզվի կառուցվածքն իբրև լեզվական օրենքների համակարգ, դրանք գործադրում համապատասխան պայմաններում (գրավոր ու բանավոր խոսքում)։ Հինգերորդ՝ լեզուն ոչ միայն մտածողության գործիք է, հաղորդակցման միջոց, ազգապահպանման, ազգագոյատևման հզոր գործոն, այլև (այդ բոլոր համայնապատկերում)՝ համակարգ։ Իսկ ի՞նչ է համակարգը։ Օրինակ՝ Գնացքը շարժվում է դեպի կայարան, որտեղ հավաքվել են շատ դիմավորողներ։ Փորձենք այս բարդ նախադասությունը (որ կազմված է երկու գերադաս և ստորադաս նախադասություններից) շրջել, ապա՝ նախադասության անդամները տեղաշարժել և այդ անդամները գործածել առանց քերականական թեքույթների և այլն։ Ինչ փոփոխություններ էլ որ կատարենք (նույնիսկ բայ-ստորոգյալների ժամանակաձևերը փոխելով), ընդհանուր հայտարարում կունենանք կամ բառակույտ, կամ անհեթեթ «միտք», կամ սխալ ձևակերպում, մի խոսքով՝ «թափթփված բառաշղթա»։ Սա դեռ մի կողմ։ Իսկ եթե պատկերացնենք, թե այդ նախադասությունն ինչպե՞ս է ձևավորվել, մինչև որ հասել է մտքի կատարելության... Հնչյունները գումարվել են իրար՝ կազմելով բառեր (զանազան կառուցվածքների), դրանք էլ քերականորեն ու տրամաբանորեն այնպես են շղթայակցվել միմյանց հետ, այնպես «են պայմանավորվել», որ նախադասություն ձևավորեն...
Այնուհետև շղթայակցվել են այնպիսի նախադասություններ (գերադաս ու ստորադաս), որ մեկը մյուսի լրացումը դառնա՝ ունենալով իր որոշակի շարահյուսական պաշտոնն ու հնչերանգը և այլն, և այլն: Իսկ այդ անդամների ձևաբանական արտահայտությունը, դադարները, նրբերանգները, մի խոսքով՝ այն բոլոր կապակցման եղանակները՝ համաձայնությունը, խնդրառությունը, առդրությունը, հնչերանգներն ու քերականական բոլոր օրենքները, օրինաչափությունները, որոնք առկա են լինում նախադասություններում, միասնաբար ստեղծում են համակարգ (նախադասության