Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

-Ինչ ընեմ, ես մեջը չեմ, սեխ չէ, որ հոտոտեմ ու լավ ըլլալը գիտնամ։ Երևակայական սեխ մը տարավ դեպի քիթը ու հոտ քաշեց։

-Կտրել տուր Գնա երկու հատ ևս բեր, կտրել տուր, եթե կարմիր չէ, մի առներ ինչ դրամ ուզեն, վճարե․․․

Ահմետ վերարձավ կարմիր ձմերուկներով։

Այդ օր վերջին առավոտը պիտի դիմավորեինք։ Այդ օր ես ու Կարպիսը երդում ըրինք զարթնուլ արևեն առաջ։

Առավոտյան արևը չծագած ընկերս դուռս կթակեր, երբ ես ցնցուղի տակ էի։

Դուրս եկանք։ Դանդաղ կքալեինք Այգեստանի փողոցներուն մեջ։

Արևը քառորդ մը վերջ սկսավ բարձրանալ։ Օդին մեջ թըրթըռացող պայծառություն մը կար և մաքրություն։ Վանի օդը կխուժեր մինչև հետին ցհցուղը մեր թոքերուն։ Արևը բարձրացավ ու իր ճառագայթներով սկսավ սանտրել Այգեստանի ծառերը։

Հայոց աշխարհի անմոռանալի առավոտ, հավետ պիտի մնաս մեր աչքերուն և հոգիիս մեջ։ Ամեն անգամ, որ առօրյա կյանքի նեղությունները պաշարեն մեզ, քեզ պիտի հիշենք, Վանի առավոտ, այնքան վեհ, այնքան վերացնող, այնքան ներշնչող ու այնքան ներկա․․․

Դարձյալ անցանք հայոց որբ մնացած տուներուն առջևեն,կործանված եկեղեցիին առջևեն, նայեցանք Շուշանցին, Թոփրաք- Քալեին, հեռուն ծփացող Վանա ծովուն, նայեցանք բարտիներուն, նայեցանք փողոց դուրս եկող Վանի նոր բնակիչներուն, որոնք կանցնեին մեր կողքեն, բարի լույս կըմաղթեին՝ առանց իմանալու, թե մեր հոգիներուն մեջ ինչե՝ր կկատարվին։

Իջանք շուկա։ Մի քանի հին կուժեր, արձանիկներ ևս գնեցինք։ Գացինք նամակատուն, վերջին բացիկները ուղարկեցինք․․․ կեսօր էր արդեն։

Պատրաստեցինք պայուսակները։

Մեր շարժավարը պատրաստ էր։ Քալեցինք։ Թուրքերուն հետ խոսեցանք թուրիզմի մասին։ Մաղթեցինք, որ անցնող տարին հազարավոր նոր թուրիսթներ բերե Վանին։

Մոտեցավ մեկնումի ժամը։ Եկավ նաև մեր կատուն։