Jump to content

Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Համաստեղը պատմություն դարձած են, ու ապրող պատմություն են Բենիամին Նուրիկյանն ու Վահե Հայկը: Այս դաշտերը որքա՝ն ավելի ծաղկուն պիտի ըլլային կոմիտասյան հորովելով:

Այսօրվան բացվող առավոտը հին օրերեն մնացած իր լույսն է, որ կցվնցուղե թուրք ու քուրտ ազգաբնակչության վրա ու հայ նորանցյալ պատմության վրա, որ գրվեցավ արյունով, հուրով ու սուրով, ոչ թե մագաղաթի, այլ հայ մարմիններու միսերուն և ուղեղին մեջ:

Միշտ դեպի հյուսիս կբարձրանանք:Արևը իր զենիթին վրա է, երբ Կարին կհասնինք: ՈՒր ես Սանասարյան դպրոց: Ո՞ւր եք, հեղափողական կուսակցություններ։ Ու եք, գաղտնի համագումարներ, որ հայտնի լուծումներու բանաձևրուն կերպարանք կուտայիք սա անհունորեն անծայրածիր լեռնադաշտին վրա։

Ու երգ մը հասուննալով կիյնա շրթներես․

- Ձայն մը հնչեց էրզրումի Հայոց լեռներեն․․․

Տարիներ առաջ այս երգը երգած էի Երևանի մեջ երկու էրզրումցի քույրերու, որոնք հիշելով Կարինը, լացած էին դառնորեն։ Ու ահա այսօր այդ քաղաքացին համայնապատկերին առջևն էի։

Եթե ըսեն, թե թուրքերը Արևելյան նահարգներու մեջ, այսինքն պատմական Հայաստանի մեջ քարը քարին վրա դրած չունին, չհավատաք։ Լայն շինարարություն կա էրզրումի մեջ։ Ու ոչ միայն էրզրումի։

Բայց թե ինչ ալ կառուցվի, որքա՝ն ժամանակ ալ կառուցվի, անժամանցելի՝ է հայ դատը, այդ իսկ է հարցը։ Արդարությունը կրնա քնանալ, բայց մեռնի՝լ, երբեք։ Հասան Գալե բերդը ամուր է տակավին։ Այս կողմերը որքան ֆետայական կռիվներ մղմացան։ Արդար արյունը չի կորսվիր, կըսե մեր ժողովուրդը։ Ու երբ պնդողը ժողովուրդն է, գինաթափ կըլլա ամեն հոռետես։

Սառնորակ ջուրը կխմենք ու դառնալով Հյուսիս, ու դառնալով Հարավ, ու դառնալով Արևելք, ու դառնալով Արևմուտք ողորմի կուտանք մեր դյուցազներուն, որոնք յարի փողան զենք գրկելով սա դիմացի սարերու լանջերուն մեր ժողովուրդին գոյության կռիվներուն մեջ փառք էջեր գրեցին։