Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԽ, երանի
կարենայի
գրիչ ու գործ
Մեկդի դրած
միլիոնավոր
Ռումբերը ես
դեռ չպայթած՝
ծաղկամանի
վերածեի․․․


ՔՈՒ ԿՐԱԿԵՏ

խոհերուդ մութ խտացումեն
նույնիսկ եթե կայծակ ծնի
ՈՒ հրդեհվին կույս անտառներ,
մուտկ ու ելկի մեր տետրին մեջ
մենք ինչ գրենք անունիդ դեմ,
երբ մահեդ վերջ քեզմե մեզի
լեռնակուտակ մոխիր մնաց


ԺՈՂՈՎ ԱՆԹԵՆՆԵՐՈՒ ՀԵՏ

Անթենները ուղեղիս
ես զրույցի կանչեցի,
արտակարգ նիստ է ըսի,
կուզեմ տեղյակ պահեք զիս
ինչ-որ կանցնի, կդառնա

Նիստը հանդարտ կընթանար,
երբ խոսողը ես էի․
բայց երբ ձայնը տրվեցավ
անթենններուն բյուրավոր,
գեհենային աղմուկ մը
հանկարծորեն բարձրացավ։
եվ ինչ աղմուկ , շան հաչոց,
միլիառ կատվի մլավյուն,