Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 03.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Ա

Հայրս կալվածատեր էր և մեր գավառում պետական բարձր պաշտոնատար։

Բայց ես պետք է սկսեմ նրա մահից։

Նա մահվան պատրաստվեց այնպես, ինչպես նորափեսան է պատրաստվում իր հարսանիքին։

Մեռնելուց մի ամիս առաջ (դեռևս ոտի վրա էր և բավական առույգ, բայց գիտեր, որ հաղթում է մահվան որդը) կանչեց հյուսնին, միասին ջոկեցին երկար ընկուզե տախտակներ։

— Էս տախտակին վրա ոստ կա,— ասաց հայրս և մեկդի նետեց տախտակը, փոխարինելով մեկ ուրիշ մաքուր տախտակով։

Ապա պառկեց հատակին, պարսկական քիրմանշահ գորգի վրա, հյուսնը վերցրեց նրա հասակի չափը։

— Չինարի բոյ ունիս, հաջի էֆենդի,— ասաց հյուսնը՝ չափը վերցնելուց հետո։

Հայրս ժպտաց անտարբեր։

Եվ հորս ներկայության, նրա խստագույն ցուցմունքների և հրահանգների համաձայն՝ հյուսնը շինեց հորս դագաղը․․․

Մայրս, առանձին սենյակում, ողբում էր աղիողորմ, մինչդեռ հյուսնը, հորս հետ կատակելով, պատմություններ պատմելով և մեկ֊մեկ օղի ճնկելով, չափում էր ընկուզե տախտակը, կտրում, հղկում, ագուցում և փայլեցնում։

— Ուստա Մարգա՛ր, հեչ գամ չպիտի գործածես,— պատվիրում էր հայրս։

— Գլխո՛ւս վրեն, հաջի էֆենդի։

Իսկ ես, միամտորեն, թեթևագույն հոգով, դիտում էի ուստա Մարգարի աշխատանքը։ Կարծում էի, որ հայրս պատրաստվում էր ճամփորդության, գնալու էր Ստամբուլ կամ ավելի հեռու քաղաքներ և ինձ նվերներ էր բերելու։

Ամեն անգամ երբ նա վերադառնում էր ճամփորդությունից՝ ողողում էր տունը նվերներով։

Ուստա Մարգարը շինեց դագաղը, վերջացավ։ Կարծես մի սեղան շինեց կամ պահարան։ Այնքա՜ն անտարբեր։

— Հաջի էֆենդիիս պատմեմ, ասկե քսան տարի առաջ․․․—