Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 106.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



— Վա՜յ, հաջի Մուստաֆաս մեռեր է, աստծու քով կերթա կոր, թող երթա, բարի ճանապարհ, ես մեյ մը չըլբըխցնեմ դե, թող անանկ երթա։

Եվ պառկում էր, քնում, որպեսզի գիշերն աշխույժ զգա իրեն։


***

Մանուկ փեսան մի էշ ուներ։ Այդ էշը երկար տարիներ ծառայել էր նրան, այլևս անպետք էր և ուզում էր ծախել։ Շատերն ասում էին, որ «ազատ ըրե», բայց Մանուկ փեսան ցանկանում էր ծախել։ Ազատ անելն էլ այն էր, որ անասունին թողնում էին բաց դաշտը, իր համար արածում էր, պառկում, վեր կենում և մի օր էլ սատկում։

Մանուկ փեսան էշը ծախեց։ Բոլորն էլ զարմացան։

Հայրս ասաց.

— Էդ էշն առնողն ինքն է էշը։

Վաճառքից ութ օր հետո էշը գնողը դիմեց դատարան՝ վաճառքը չեղյալ համարելու համար։ Գնողը դատարանում պատճառաբանեց, որ էշը գարին չի կարող աղալ, ինչպես ուտում է, այնպես էլ դուրս է գալիս, և ուրեմն շուտով պետք է սատկի։

— Փողոցի հավերուն կե՞ր տի տամ, — ասում էր գնողը։

Դատը լսողները բոլորն էլ կարծեցին, որ Մանուկ փեսան խրվեց, ի՞նչ կարող էր պատասխանել, բայց Մանուկ փեսան պատասխանեց․

— Իմ ծախածը ջաղաց չէ, էշ է։

Դատարանը գտավ, որ գնողի պատճառաբանությունն անհիմն է, և որոշեց իրավունք չտալ վաճառքը չեղյալ համարելու։


ԺԵ

Հին հռովմեական այդ ճանապարհի վրա այլազան և տարօրինակ էր կյանքը, և ամենատարօրինակը Ամերիկայից վերադարձած մարդիկ էին՝ ամերիկահայեր, որոնք իրենց հետ