Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 129.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Այդ եղել էր պարզ մի կատակ։

Սափրիչը, մի վայրկյան մտածելով, որ դուրսն արդեն սկսել են, իր առաջ կա կենդանի պատեհություն, լավ է ձեռաց օգտվել այդ պատեհությունից, կես քնի մեջ ածիլվող թուրքի վիզը կտրում է, ընկնում դուրս՝ ածելիով խառնվելու դրսում սկսված պայքարին։ Տեսնում է, որ դրսում ամեն ինչ խաղաղ է և ահաբեկված զարհուրելի հեռանկարից՝ ձին նստում է ու փախչում քաղաքից դուրս։

Երեկոյան սափրիչի կնոջը ոստիկանները տանում են բանտ ծեծելով և ստիպելով.

— Ամուսնուդ թաքստոցն ասա։


***

Հռչակվեց օսմանյան սահմանադրությունը։

Համբույրներ, գրկախառնումներ, ողջագուրումներ, սիրո և եղբայրության լիրիկական զեղումներ։

Բաց արին բանտի դռները, դուրս եկան քաղաքական բանտարկյալները, որոնց մեջ և իմ երկու ուսուցիչները։

Կառավարական շենքի առաջ կատարվեց ազատության հանդես, դուրս եկան և խոսեցին թուրք հեղափոխականները Կանունը Էսասիի[1] մասին։

Առաջին անգամն էր, որ ես տեսնում էի թուրք հեղափոխականներ. մի՞թե թուրքը երբևիցե կարող էր հեղափոխական լինել— այսպես էին ինձ ասել, այդպես էլ հավատացած էի։

Այդ հանդեսից էի վերադառնում, հոգնած, փոշեթաթավ, քաղցած և բերկրանքով լեցուն։

Փողոցում հանդիպեց ինձ Շեմսին։

Երկար ժամանակ էր մենք իրար չէինք բարևում։ Նա իմ հորս էր գյավուր անվանել, ես էլ իր հորը իթ անվանել։ Մենք շատ էինք այդ ածականներն ասել իրարու և հաշտվել, բայց այս անգամ մենք վիրավորել էինք մեր ծնողներին։

Մանավանդ ես դաշունահար վիրավորվել էի նրա խոսքից,

  1. Սահմանադրության