Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 34.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չունի խառնվելու, — գոռաց Լևոնը, երբ ընկերներն արդեն տնից հեռացել էին։

— Մեկն էլ ե՛ս իմ, — պատասխանեց Գոգոն։

— Դուն չես։

— Ե՛ս իմ։

— Դուրս պիտի ելլաս տունեն, — գոռաց Լևոնը։

Այս առաջին «պետական հարվածն» էր ընդդեմ Գոգոյի իշխանության։

Գոգոն լռեց։ Լռեց ո՛չ թե նրա համար, որ չէր կարող պատասխանել, այլ լցվեց դառն վշտով․ 40 տարի հավատարմությամբ, գերագույն ազնվությամբ, բարձրագույն անկեղծությամբ ծառայել էր այդ տանը, հենց իրեն՝ Լևոնին, մեծացրել էր իր թևերի և ուսերի վրա և հանկարծ այս անլուր կոպտությունը։ Վիշտը կաթիլ առ կաթիլ լցվեց նրա աչքերում, դեմքի ամեն մի խորշոմում, ամեն մի կնճիռում, վիշտ, որ ծովանում է մարդու դեմքի վրա սրտի կոտրվելուց։

Լևոնը շարունակում էր գոռալ․

— Դուրս պիտի ելլա տունեն։

Մեծ եղբայրս՝ Հակոբը, միջամտեց, ուզեց լռեցնել Լևոնին, բայց Լևոնը զգացնել տվեց, որ «Հակոբ, Գևորգ և Լևոն ժառանգորդք են տանս այսորիկ»։

Մայրս այս անգամ միջամտեց, վերին աստիճանի գոհ լինելով, որ Գոգոն լռություն և պաղարյունություն պահպանեց։

Մայրս սկզբում մեղմ սկսեց, ուզեց առանց միջադեպի խաղաղացնել Լևոնին, բայց այդ մեղմությունից Լևոնը թև առավ և շարունակեց խիստ պահանջն ավելի կոպտությամբ։

— Տղա՛ս, Գոգոն այս տան մեջ 23 տարով ավելի է ապրեր, քան դուն, դուն երեկվան տղան ես այս առիքին տակ, եթե այս տան կարգադրությունները գործուդ չեն գար, կրնաս անմիջապես ինքդ հեռանալ այս տունեն։

Լևոնը լռեց։ Մենք բոլորս էլ դժգունեցինք։ Մայրիկը պարզապես իր որդուն տնից դուրս էր վռնդում։ Կատակ չէր։

Լևոնը լռությամբ դուրս եկավ դահլիճից, մայրիկը շարունակեց․

— Այս տան համար Գոգոն մեզմե ավելի է մտածեր, ավելի շատ է չարչարվեր, տան պատերուն ամեն մեկ քարը անոր