Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 40.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։


***

Մի օր Մարանի առաջի ոտի վերևի մասում երևաց մի ուռուցք, փոքր և գրեթե աննշան, բայց բշտեց, դարձավ վերք, այդ վերքը մեծացավ, թարախակալեց։ Քաղաքում մի անասնաբույժ կար, որը չկարողացավ օգնել, Հակոբը կանչեց և մարդկային բժիշկներին, որոնք ոչինչ չկարողացան անել, ամեն մեկը մի բառ ասաց։ Վերքը մեծանում էր, թարախակալումն ավելի համառում։

Սկզբնական շրջանում Մարանի վրա ո՛չ մի ազդեցություն չարավ, բայց կամաց֊կամաց նա կորցրեց իր աշխուժությունը, աչքերը կորցրին արշալույսային վճիտությունը, նրա ոսկեհնչյուն խրխինջում լսվեցին ինչ֊որ մթին ակկորդներ։

Հակոբը Մարանի հետ սկսեց կերպարանափոխվել։ Մինչև անգամ հայրս և մայրս դարձան մելամաղձոտ. Հակոբը կորցնում էր իր գարնան ուրախությունը, մռայլ էր իջնում նրա պայծառ ճակատի վրա։

Հայրս լսեց, որ Սեբաստիայում մի նշանավոր անասնաբույժ կա, հեռագրեց այդ անասնաբույժին, որ գա և տեսնի