Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 46.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հաջի էֆենդի, մեր աղջիկը ձերն է, բայց քիչ մը ժամանակ տուր մորը հետ դանըշմիշ ըլլիմ[1], — ասել էր Գրրգոր աղան։

— Շատ աղեկ, — պատասխանել էր հայրս։

Մյուս օրր երեկոյան մենք ստացանք մի մեծ սինիով փախլավա Գրիգոր աղայի տնից՝ ի նշան համաձայնության։

Մի քանի օր նվերներ գնացին մեր տնից և նվերներ եկան Գրիգոր աղայի տնից։

Այս խոսակցությունից ութ օր անց, երր մայրս վերադարձավ բաղնիսից և ուղիղ բարձրանալով հորս մոտ՝ հայտնեց, որ Եղիսաբեթին տեսել էր բաղնիսում։

— Հը՞, ինտո՞ր էր, — հարցրեց հայրս։

— Գիտես քի լուսնկայեն է ընկեր, — պատասխանեց մայրս։

Ապա պատմեց, թե ինչպես Եղիսաբեթը, իր մոր թելադրանքով, եկել և համբուրել է մորս ձեռքը և մայրս չի թողել, որ գնա, ինքն է լողացրել նրան, սանրել մազերը, հագցրել և կառքով բոլոր ընտանիքին տուն ուղարկել։

— Շա՛տ աղեկ ես ըրեր,— ասաց հայրս։

Երկար ժամանակ չթողեցին, որ անցնի, նշանեցին Հակոբին, և շուտով էլ պսակեցին։

Մայրս հոգս տարավ, որ հարսանիքն անցնի շքեղ, ոչ մի բան պակաս չլինի, բայց հորս հետ ունեցան մի անհամ վեճ։

Հայրս չէր ցանկանում, որ իր որդին քահանայով պսակվի։

— Հոր տունեն կբերենք մեր տունը, վերջացավ գնաց․․․ — պնդում էր հայրս, իսկ մայրս հակաճառում էր․

— Ես քըզի հետ համաձայն եմ, բայց անոր հայրն ու մայրը կուզե՞ն, որ իրենց աղջիկն անպսակ ըլլի։

Հայրս գիտակցում էր, որ դա ճիշտ է, անպսակ չէր կարելի աղջկան տուն բերել, բայց չէր էլ կարող տանել, որ քահանա պետք է լիներ գործում։

Վերջապես, երկար վեճից հետո՝ հայրս զիջեց և համաձայնեց, որ որդին քահանայով պսակվի, բայց պայմանով, որ քահանան եկեղեցում պսակը վերջացնելուց հետո՝ տուն

  1. զրուցել, խորհրդակցել