Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 57.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս վեճը պարզեց այն. որ մաթեմատիկոսի էշը տրված էր հոգաբարձության կողմից։ Դա կազմում էր պայմանագրի մի մասը, և դրա համար էր, որ էշի զռալուց չօգտվողներն ասում էին․ — «Ինչու՞ չէ, ազգի փարայովը էշ կհեծնա»։


***

Այդ ժողովից մի քանի օր հետո էր, նույն այդ ժողովի ամբարտավան նախագահը՝ Նիկողոս աղան, զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց ամբողջ քաղաքում։

Մեր քաղաքում միայն մեկ հատ անառակ կին կար՝ Մարիցան։

Ասում էին, որ նրանից առաջ էլ եղել էր մի ուրիշը, նրա անունն էլ Մարիցա։

Այնպես որ շատերն անառակ կնոջ փոխարեն Մարիցա էին ասում․․․

Օրինակի համար՝ մեկը հարցնում էր․

— Ո՞ւր տեղաց։

Մյուսր պատասխանում էր մի աչքը փակելով․

— Մարիցայի մոտեն։

Մարից ան — նրան մատով էին ցույց տալիս փղոցների անկյուններից, լուսամուտներից, կտուրներից։

Մատով էին ցույց տալիս, բայց չէին խոսում հետը՝ ամոթ էր։

Մինչև անգամ գիշերները նրա հետ անցկացնող աղաները, շան նման նրա ոտները լիզողները, եթե փողոցում պատահեին, սուտ չտեսնել էին ձևացնում։ Մարիցայի տան երկու հարևանները նրա տան կողմի լուսամուտները փակել էին, մինչև որ այդ «Սոդոմ֊Գոմորը» հեռանար մի ուրիշ տուն, ուրիշ քաղաք կամ մի ուրիշ աշխարհ։

Բաղնիս ում նրան տեսնողները փսփսում էին․

— Մսերը տես, ատոր համար է, որ բոլորը վրեն կվազեն։

Նրան չէին քսվում, միգուցե վարակվին նրա անառակությունից։

Մարիցան բաղնիսում ձեռքը թասին չէր տանում, նստում էր աթոռի վրա, մի պառավ կին, անառաղությաս դպրոցի նախկին աշակերտուհի, որը, իր կարգին, մաշել էր մի սեռունդ,