Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 63.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
***

Մեր պարտեզի երկար կտզամախիի վրա արագիլը կառուցել էր իր բույնը, այնպես ուղիղ և երկար, ինչպես մարմարյա մինարեները իսլամական մզկիթների բակերում։


***

Մինչև այդ արագիլը չվերադառնար հարավից՝ մորս համար դեռ գարունը չէր եկել, և ոչ մեկին թույլ չէր տալիս, որ ձմեռային հագուստները փոխեն։ Իսկ երբ արագիլը գալիս էր. և եթե մինչև անգամ մայրս տեսած չլիներ և միայն մենք տեսած լինեինք, վազում էինք տուն, հանում վերարկուները, շպրտում և դուրս վազում։ Մայրս վերադառնում էր տուն և սկսում հարցուփորձը․

— Ինչո՞ւ եք հաներ ձմեռվա սակոները[1]։

— Լագլագը եկեր է․․․

— Ի՜նչ կըսե․․․

Եվ մայրս էլ բարձրանում էր կտուրը, որպեսզի տեսնի արագիլը։ Արագիլը կափկափում էր կաղամախիի բարձրից, և, չգիտեմ ինչու, մայրս խաչակնքում էր։

Մեր պարտեզի ծառի վրա արագիլի բույն շինելը մայրս համարում էր բախտավորություն։ Պարտեզի մյուս ծառերի վրա գտնվող ուրիշ թռչունների հետ մենք իրավունք ունեինք խաղեր խաղալու, մինչև անգամ բույներն ավերելու, բայց չէինք համարձակվի որևէ բան անել արագիլին։ Ամենաշատը կարելի էր քար նետել.— այնքան բարձր էր նրա գահը, որ ոչ ոք չէր կարող հասնել։ Մագլցել կաղամախիի վրա՝ անկարելի էր, վախեցնել նրան՝ նույն պես ավելորդ էր, կարևորություն չէր տա, միայն քար կարող էինք նետել, և այն էլ արգելված էր մորս կողմից։

Մի տարի չէր եկել, մեր տանը մահ էր պատահել։ Իհարկե, զուգադիպել էր արագիլի բացակայությունը մահվան, բայց մայրս հավատում էր դրան, ինչպես հաստատված մի օրենքի։

  1. վերարկուները