Էջ:Կյուրեղ աղայի մահը 21.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



— Չ՛է, Ավետիս էֆենդի, չէ՛, իմ ըրածները պզտիկ չեն,— պատասխանեց Կյուրեղ աղան և սկսեց աղաղակել.

― Եկա՜վ, եկա՜վ, կինե (նորից) եկավ…

— Վո՞վ եկավ,— հարցրեց կինը ձեռքը բռնելով։

— Աբգարին եթիմը եկավ…

Ավետիս էֆենդին, ահաբեկված, գրեթե լեղապատառ, մեկ երկու անգամ սայթաքելով տախտակամածի վրա, հազիվ կարողացավ իրեն դուրս գցել։

— Հազարխա՛ն, սատկի՛ս դուն, կերևա ութը ոսկին լղրկեցիր…— բղավեց Կյուրեղ աղան։

Հազարխան խաթունն էլ վախեցավ և ցնցվեց, իսկապես չէր ուղարկել, դրել էր գոգնոցի գրպանը։

— Հիմա, հիմա կը ղրկեմ… Սրբո՛ւն, չըլլելի՛ք, ի՞նչ եղար։

Սրբունը, որ բակում խաղում էր, վեր վազեց։

— Սրբո՛ւն, օղո՛ւլ, էս տասը ոսկին տար Աբգար աղայենց Մկրտիչին տուր, ըսե պապս ըսավ քի՝․․․

— Պապս ըսավ քի՝ ես քեզ մեղա՜,— լրացրեց Կյուրեղ աղան։

Արբունը թռավ։

Հանկա՛րծ Կյուրեղ աղան ժպտաց։

— Հը՛, եթիմը Արբունին ետևեն գնաց, որ ոսկիներն առնե։

— Հա՜, հա՜, թող առնե ու հանդարտի։

— Ես ըլ հանդարտիմ։

— Ան որ հանդարտի, դուն ըլ կհանդարտիս,— վստահացրեց Հազարխան խաթունը։

Մի պահ իսկապես հանգստություն տիրեց։ Խոշորացած աչքերով Կյուրեղ աղան նայեց շուրջը։ Ոչ ոք չկար։ Ավետիս էֆենդիի ետևից գնացել էին և մյուս հարևանները։

— Ավետիս էֆենդին ո՞ւր գնաց։

— Չգնաց, փախավ։

— Փախավ, հա՛։

— Ինչո՞ւ։

— Վո՞վ գիտե, էնոր տակն ըլ շատ բան կա։

— Որո՞ւ տակը չիկա, բոլորն էլ գող ին, ամա մենակ ես էսպես եղա։

Տիրող հանգստությունը երկար չտևեց, որովհետև Կյուրեղ