Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

        Երկիր քուն դրավ,
        Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
        Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
        Քամին ելավ վեր,
        Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
        Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
        Հալեց աշուն օր
        Կյանքիս սևավոր։

1905

— 23 —