Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՄԱՐ ՍԵՐ

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։