Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՈՄԻՏԱՍԸ՝ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Հանճարեղ երգաստեղծ Կոմիտասը հեղինակ է նաև մի քանի տասնյակ բանաստեղծությունների։ Դրանք նրա կենդանության օրոք չեն տպագրվել, պարզապես հեղինակն իրեն չի համարել կոչումնավոր բանաստեղծ և գրել է ինքն իր համար։ Երբեմն միայն ամենամտերիմներից մեկի ալբոմում թողել է որևէ չափածո հիշատակ։ Ու երևի երբեք էլ չի խորհել, թե իր բանաստեղծությունները մի օր կարող են դառնալ հասարակության ուշադրության առարկա:

Այդ բանաստեղծությունները, որոնց գրվելու ժամանակից անցել է ավելի քան կես դար, այսօր մեզ համար թանկ են ո՛չ միայն իբրև կոմիտասյան մասունքներ: Դրանք ճշմարիտ գրական ստեղծագործություններ են, որոնք, եթե չունեն հեղինակի հրաշագործած մեղեդիների մշտանորոգ փայլը, այնուամենայնիվ ունեն նրա աստվածային էության, նրա մտքի և հոգու դրոշմը։ Կոմիտասի բանաստեղծությունները (որոնց մի մասը գուցե նաև պիտի ձայնագրվեր) մեր առջև պարզում են հեղինակի գրական-գեղագիտական ըմբռնումները,