Էջ:Կոմիտաս ֊ բանաստեղծություններ.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

※ ※ ※

Կարմիր ցայգով՝ մանուշակ երկին նավեցիր․
Կանաչ այգով անուշակ հերկին բավեցիր․
Խաղող ցողըդ շողն էլ վրան՝
Քաղով դողով՝ ձողն էլ վրան։

※ ※ ※

Սերըդ անմիտ սըրով բոցոտեցին,
Բեռըդ խավար հրով խոցոտեցին․
Երկրիդ հողեն խաչըդ բուսավ,
Կյանքիդ կողեն աչըդ հյուսավ։

— 69 —