Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետերին Հայաստանի վերականգնման հարցը: Մեր քաղաքական ներկայացուցիչների, ինչպես և ամեն մի հայի նշանաբանը պիտի լինի' «Մի կտոր չոր հող, որի անունը լինի անկախ Հայաստան»: Ամեն մի հայ ամեն մի տեղ, ամեն մի անկյունում պիտի գոռա և գոչե այդ նշանաբանը մինչև նորա իրականություն դառնալը:

Քաղաքական ներկայացուցիչներ պիտի ունենալ նաև հակառակ միությանց պետությունների[1] մայրաքաղաքներում, բացի Թուրքիայից և Բուլղարիայից: Խոմ աշխարհիռ բոլոր հայերը միաձայն կողմնակից չեն միության պետությունների հետ: Անշուշտ, կան և հակառակի կողմնակիցներ: Այդ շատ փափուկ հարց է, բայց ամեն մի հայ պիտի գորձե և աշխատե ամեն տեղ հօգուտ վերոհիշյալ սուրբ նշանաբանի: Օգտվենք լեհացիների քաղաքականությունից:

Ուրեմն, պիտի աշխատել կազմակերպել քաղաքական ներկայացուցիչներ բոլոր երկրներուճ և այդոնք պիտի նյութապես ապահով լինեն ազգի կողմից:

Կարծում եմ, որ Արևմտյան Եվրոպայում մեր քաղաքական ներկայացուցիչները կարող էին գործել Պողոս Նուբար փաշայի փորձված ընդհանուր նախագահությամբ: Թիֆլիսում կամ էջմիածնում պիտի ունենալ ընդհանուր քաղաքական մարմին, որը կունենա կապ բոլոր արտաքին քաղաքական ներկայացուցիչների հետ:

Ես մտադիր էի այս հարցի մասին խոսալ Պետրոգրադի ներկայացուցիչների հետ, բայց չհաջողվեց ինձ իմանալ, ովքեր պիտի լինեն: Այդու հարկադրված եմ նեղություն տալ Ձեզ իմ այս խնդրով, որի համար կհուսամ, որ ներողամիտ կլինեք:

Պ. Չարուխյան (խնդրեց Ձեզ ողջունել) ինձ ասաց, որ մի նամակ է տված Գարեգին եպիսկոպոսին Պոլոժենիայի փոփոխման վերաբերմամբ դեռևս մայիսին, բայց մինչև օրս ոչինչ արված չէ այդ հարցում: Ամեն հարց հետաձգել Учредит. собрание-ին, իմ կարծիքով, չի կարելի: Պիտի այժմևեթ վերականգնել Հայաստանի եկեղեցվո անկախությունը (автономия), եթե կարողանանք, շարժեցեք այդ հարցը ևս:

Նամակիս բովանդակության վերաբերմամբ կայացած որոշումը խնդրեմ չզլանալ հայտնել նվաստիս:

Խորին հարգանոք Թ.Տեր-Հովսեփյանց

Հասցես Петроград[2], ... д.8, кв. 12. Военному инженеру, полковник Матевосу Аристакесовичу Тер-Осипианцу.

Գ.17, թ.64-65 և հակ.:

N 55

Սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի ներկայացուցիչ,

պատգամավոր Մ.Դարբինյանի հայտարարությունը

1 հոկտեմբերի 1917թ.

Քաղաքացիներ:

Երեկ այստեղ ս.-դեմ. մի մասի կողմից խոսեց ընկ. ԳԱնանունը և պաշտպանեց կոալիցիայի սկզբունքը: Հիմնական, սկզբունքային կետերում, այն, ինչ

  1. Եռյակ դաշինքի (տվյալ դեպքում Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի) մայրաքաղաքներում:
  2. Հաջորդ բառը անընթեռնելի: