Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ վերաբերում է մարքսիստական արշխարհայացքին, համաձայն լինելով ս.-դեմ.-ի մի մասը համաձայն չէ կոալիցիային:

Ընկ. Անանունը ասաց, որ բուժուազիան պետք է ձեռք մեկնի պրոլետարիատին և նրա վրա քար չպետք է նետի, որովհետև այդ պրոլետարիատը նրան (բուրժուազիային) խոշոր ծառայություն է մատուցել, այն է ազատել է նրան բռնակալությունից:

Սակայն այս 6-7 ամսվա պատմությունը մեզ ապացուցեց, որ բուրժուազիան ոչ միայն ձեռք չի մեկնել պրոլետարիատին, այլ միանգամայն չի ուզում իր դիրքերից որևէ մեկը զիջել և շարունակ քարեր է նետում պրոլետարիատի վրա: Ինչ ավելի խոշոր քար կարող է լինել, քան Կորնիլովյան ապստամբությունը, որ իր համախոհ շարքով ուզում էր արշավե Պետրոգրադի վրա և ցրել հեղափոխական խորհուրդները: Շատ տեղին և իրավացի է պատգամավոր Հ.Ժ. կուսակցական պ.Վերմիշյանի այն դիտողությունը, թե վեց ամսից հետո դեմոկրատիան նորից խնդրում է կոալիցիա, մի բան, որ վեց ամիս առաջ ժամանակավոր կառավարությունը պնդում էր: Սակայն պարոնը մոռանում է, որ վեց ամիս առաջ, հենց հեղափոխության առաջին օրերը, դեմոկրատիայի ձախ թևը (բոլշևիկները) դեմ էին կոալիցիայի և պնդում էին, որ երկիշխանություն չպետք է լինի երկրում: Սակայն սոցիալիստ մինիստրները ճակատագրական սխալ գործեցին բուրժուազիայի հետ գործակցելով:

Այս 6-7 ամսվա պատմությունը ապացուցում է, որ բուրժուազիայի հետ գործակցելը միմիայն վնաս է բերում դեմոկրատիային:

Չնայելով, որ ես պատկանում եմ բոլշևիկյան հոսանքի, որը բոյկոտի է ենթարկել այս համախորհրդակցությունը, բայց թե իմ անձնական համոզմունքներով ես մասնակցում եմ: Ես գտնում եմ, որ հայ իրականության մեջ գործելու համար անհրաժեշտ է ընդգծել մի ընդհանուր պլատֆորմա: Եվ եթե այստեղ խոսք է լինում փոխադարձ զիջումների մասին, այդ զիջումները պետք է լինեն մինչև օրս տիրող դասերի բուրժուազիայի և կուլակների կողմից:

Նույն գործը, թ.66-67:

N 56

ՌՍԴԲԿ (բոլշևիկների) Թիֆլիսի կոմիտեի քարտուղար Ա.Միկոյանի գրությունը

Համախորհրդակցության նախագահությանը բոլշևիկների կողմից Ազգային

խորհրդակցությունը բոյկոտելու և Մաթեոս Դարբինյանիհայտարարությունը չեղյալ

հայտարարելու մասին

N 104

1 հոկտեմբերի 1917թ.

Հայ ազգային համախորհրդակցության մեծարգո նախագահության

Սրանով հայտնում ենք մեծարգո նախագահությանդ և խնդրում ենք հայտարարել ի գիտություն Համւսխորհրդակցությանը, որ Ռուսաստանի Սոցիալ- Դեմոկրատական Բանվորական կուսակցությունը բոյկոտ է հայտարարել Ազգային խորհրդակցությանը և կարգադրել, որ իր բոլոր անդամները նույնպես չմասնակցեն: Համապատասխան րեզոլուցիա ընդունել է Թիֆլ[իսի] կոմիտեն և տպել «Кавказский] раб[очий]» և «Բանվորի կռիվ» թերթերում: Նույնպիսի րեզուլիցիաներ ընդունել Են նաև Շուշու և Ալեքսանդրապոլի մեր կազմակերպությունները:

Տե՛ս N 54 փաստաթուղթը: