Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներկա մոմենտի մեծ պատասխանատվությունը, դիմելով գործնական ու շինարար աշխատանքի, երկրորդական տեղ տալով առժամանակ կուսակցական իդեոլոգների տարբերության:

Ռուսահայ ազգային խորհրդակցության...[1] օրվա նիստերը ցույց են տալիս, որ անհաշտ կուսակցությունը խանգարում է խորհրդացությանս բեղմնավոր աշխատությունները, որոնք հայ ժողովրդի արդի կացության հրամայական պահանջն Են: Կուսակցությունների գործելակերպը այս խորհրդաժողովում իրական իր հետևանքներով կարող է դառնալ ստեղծագործական շինարար աշխատանքի ամենամեծ արգելքը:

Ռուսահայ Ազգային խորհրդակցության արտակուսակցական պատգամավորները հայտարարում են, որ իրանք ուղարկված են այստեղ շինարար գործ կատարելու, ուստի մատնանշելով խորհրդակցության զբաղմունքների սխալ ընթացքը, կոչ են անում անմիջապես անցնել շինարար գործունեության:

Հ. Մանանդյան
Գրիգոր Չալխուշյան
Անդրանիկ
Ա. Ասրիյան
Լեո[2]

Նույն գործը, թ.26:

N 63

Հայ Հեղափոխական Դաշնակցության հռչակագիրը

Դեկլարացիա Դ. Կողմից[3]

Դաշնակցական ֆրակցիան, իր այսօրվա արած կտրուկ և որոշ բացատրություններից հետո, իրավունք ուներ սպասելու, որ երեկվա միջադեպը սպառված պիտի համարվեր: Բայց սոցիալ-դեմոկրատական և սոցիալ- հեղափոխական ֆրակցիաների միացյալ հայտարարությունը հարկադրում է մեզ ասել հետևյալը.

1. Մասնակցելով Ազգային խորհրդակցության, ՀՀԴ-յունը, ինչպես միշտ, այսօր ևս միանգամայն գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որ ընկնում է իր վրա ներկա բացառիկ պայմաններում հանդեպ հայ աշխատավոր ժողովրդի:

2. Ձգտելով հայ աշխատավոր ժողովուրդը ավելի սերտ կերպով կապել Ռուսաստանի և Կովկասի հեղափոխական դեմոկրատիայի միջազգային ընտանիքի հետ և ապահովել նրա սոցիալ-քաղաքական ազատագրումը և ֆիզիկական անվտանգ գոյությունը, մենք պիտի շարունակենք կռվել այն բոլոր փորձերի դեմ, որոնք նպատակ ունեն մեկուսացնելու հայ ժողովուրդը:

3. Իր գործելակերպով ու մտածելակերպով ՀՀԴ-յունը կանգնած է այն միջազգային ուղիի վրա, որ իսկապես տանելու է դեպի վերոհիշյալ նպատակների իրագործումը Ռուսաստանի և, մասնավորապես, Անդրկովկասի բոլոր հեղափոխական տարրերի հետ միասին:

Մեր ընկեր Ն. Ադբալյանը իր զեկուցման մեջ, մեկնելով միջազգային սոցիալիզմի ողջամիտ և գիտական ըմբռնումից, շեշւոեց այն իրական

  1. Հաջորդ բառն անընթեռնելի է:
  2. Մեկ ստորագրություն անընթեռնելի է:
  3. Վերնագիրը փաստաթղթինն է: