Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճանապարհները, որոնք կարող են առաջ բերել կատարյալ վստահություն Անդրկովկասի բոլոր ժողովուրդների միջև և համերաշխության հաստատուն հիմքեր ստեղծել մեր և մեր հարևանների համար: Սակայն մենք չենք կարող հրապարակով չմատնանշել, որ ձգտելով վարկաբեկել մեր հարևանների առջև հայ ժողովրդի ... հեղափոխականներից որոշ տարրեր իրենց գործելակերպով խոչընդոտ են հանդիսանում այդ մերձեցման:

Մենք հայտարարում ենք Ազգային խորհրդակցության, որ եկել ենք այստեղ ոչ թե հրաժարվելու մեր աշխարհայեցողությունից, այլ հայ ժողովրդի բոլոր գործուն տարրերի հետ համաձայնության գալու այն գործնական միջոցների վերաբերմամբ, որոնք իրապես պիտի ապահովեն ազգամիջյան համերաշխությունը Կովկասում և գործակցությունը համառուսական դեմոկրատիայի հետ հանուն հայ աշխատավոր ժողովրդի կենսական շահերի և ռուսական մեծ հեղափոխության հաղթանակի:

Նույն գործը, թ.25 և հակ.:

ե. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

N 64

Հայոց ազգային համախորհրդակցության աշխատանքների վերլուծությունը ըստ

վրաց «էրթոբա» լրագրի թարգմանաբար արտատպված «Հորիզոն» թերթում

8 հոկտեմբերի 1917թ.
Թիֆլիս

Վրաց լրագիրները շատ համառոտ տեղեկություններ են տալիս Հայոց Ազգային խորհրդաժողովի մասին: Այդ տեղեկություններն էլ, ըստ երևույթին, նրանք քաղում են տեղական ռուս լրագիրներից:

«Էրթոբա»-ն սաստիկ պախարակում է Թիֆլիսի հայտնի հայատյաց «Возрождение» լրագրի այս օրերս նորից հայերի դեմ հանդես գալը հիշյալ խորհրդաժողովի առիթով: Ռուսերեն լեզվով հրատարակվող վրաց ինտելիգենցիայի մի մասի այդ օրգանը ի միջի այլոց ասել է. «Հայերը մի անգամ ընդմիշտ պետք է հրաժարվեն Վրաստանում հարձակողական քաղաքականություն վարելու սովորությունից, հրաժարվեն ամեն տեսակ նորանոր սահմաններ գծելու ձգտումից, վրացական հողն ու ջուրը ծածուկ կերպով հափշտակելու մտքից և աշխատեն իրենց հայրենիքը վերականգնել ոչ Վրաստանի ավերակների վրա, Վրաստանի, որ դեռևս կենդանի է և ապագայում էլ ապրելու մտադրություն ունի»:

Ազգայնական լրագրի այս խոսքերի առթիվ «էրթոբա»-ն գրում է.

«Ապշեցուցիչ է: Ո՜վ է տվել արդյոք այդ պարոններին իրավունք վրաց ժողովրդի կողմից այդպիսի պոռոտախոսություն անելու և այդ օրինակ մեղադրական ակտեր կայացնելու: Վրաց դեմոկրատիան դրանց իր շահերի պաշտպան ու միջազգային դատախազ չէ ընտրել:

Մի ազգի կողմից մյուսի վերաբերմամբ այդպիսի մեղադրանքներ ու պահանջներ դնելը ծառայում է միայն մի նպատակի - ժողովուրդների միջև ատելություն ու թշնամություն զարգացնելուն:

Հայ ազգայնականները իրենց համագումարում ասում են, թե վրացիք իրենց դեմ են գործում և մեր խելքին զոռ տվող նացիոնալիստներն էլ կարծես հենց այդ

Բնագրում մեկ-Երկու տող վնասված է:

«Միասնություն»: