Էջ:Հաճի Մարկոս աղա 32.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որպեսզի երկիր ուղարկեմ, իսկ պարտքն ալ կամաց-կամաց տամ։

Մեսրոպ իր ուրախութենեն չէր գիտեր ինչ ընելիքը։ Քիչ մը լռութենե հետո ոտքի կանգնեցավ, մոտեցավ Պողիկին և գրկելով զալն պինդ մը համբուրեց։

Պողիկ զգաց, որ իր մեծ եղբայրը տառապանքի կյանք մը անցուցած էր Ամերիկայի մեջ։

— Աղբար, շատ չանցնիր, դուն կազատիս գործարանեն, դուն ո՛վ, գործարանի մեջ գործողը ո՜վ։

— Գործարանի մեջ գործելը ինձ չի նեղեր, քու փոխգիրիդ դրամը ես կամաց-կամաց կը վճարեմ, Պողիկ, միայն եթե դուն Աղավնին այս կողմը ձգելը հաջողացնես,— ըսավ Մեսրոպ և լռեց։

Աննա խաթուն մեկ երկու օրեն բոլորովին վատացավ, լեզուն քաշվեցավ և ալ չկրցավ խոսիլ, հազիվ ձեռքի նշաններով բան մը կրնար հասկցնել։ Երբ Հարություն բժշկին հարցուց անկեղծորեն արտահայտվելու համար իր մոր կացության մասին՝ բժիշկը բացեն ի բաց հայտարարեց.

— Երկու-երեք օրեն կը մեռնի, չի դիմանար, թոքերը ամբողջ մաշեր են։

Հարություն գլուխը ծռեց և զգաց, թե իրենց տան մեջ խոշոր փոփոխություն մը պիտի կատարվեր իր մոր մահվանեն ետքը։

Աննա խաթուն իրիկվան մը դեմ անհասկնալի շարժումներ կըներ, բայց Հարություն չի կրցավ հասկնալ, Հաճի Մարկոս աղա մեկ կողմ քաշված էր և կը ծխեր բոլորովին հույսը կտրած իր կնոջը առողջանալու գաղափարեն, երբ Հարություն քովը մոտեցավ և ըսավ.

— Եկո՛ւր, անգամ մը տես, թե ի՛նչ կուզե, բան մը կուզե հասկցնել, բայց չեմ հասկրնար։

Հաճի Մարկոս աղան առանց խոսքի մոտեցավ իր հոգեվարող կողակցի սնարին և ջանաց հասկնալ անոր նշանները։

Քիչ հետո ոտքի կանգնեցավ, գնաց ներս և Մեսրոպի ու Պողիկի լուսանկարները բերավ և դրավ անկողնին վրա, այնպես որ Աննա խաթուն կը կարողանար անոնց նայիլ։ Այս լուսանկարները բերելեն ետքը հոգեվարք կինը այլև ուրիշ նշաններ չըրավ, աչքերը հառեց այդ լուսանկարներուն, և