Էջ:Հաճի Մարկոս աղա 44.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջղագրգռվեցավ և ֆեսը վար առնելով և բազուկները վերամբարձ բռնելով՝ անիծեց.

— Տեղ չի հասնի բարով, որ պատճառ եղավ իմ տղոցմես բաժնվելուս։

Աղավնին Հարությունեն բաժնվելե առաջ ըսավ.

— Արթին աղա, իմ հասնելես ետքը՝ պիտի աշխատիմ, որ դուն այստեղ չմնաս։

Հարություն արդեն մտադրած էր անցնիլ արտասահման և ատոր համար ալ քչիկ-քչիկ դրամ մեկ կողմ կը դներ իր եղբայրներուն վրա բեռ չըլլալու համար։


ԺԸ

Աղավնին Ամերիկա հասնելեն ետքը Մեսրոպ և Պողիկ առանձին տուն մը վարձեցին Ուսդըրի մեջ, կահկարասի գնեցին և սկսան ապրիլ խաղաղ և հանգստավետ կյանք մը։ Կարծես այլևս պանդխտութենե ազատած էին, կերակուրները, գավառական նիստ ու կացերնին իրենց գավառի գծով, անոնց այնպես կը թվեր, որ վերադարձած էին Խարբերդ։ Տուն վարձելեն մեկ քանի ամիս հետո եկավ իրենց միանալ իրենց հեռավոր հորեղբոր որդիներեն՝ Վահրամը, որ զվարթ, եռանդուն, սրախոս և կատակասեր երիտասարդ մըն էր։

Մեսրոպ տակավին կը մտածեր հոր մասին, անիկա ուներ ծնողասիրության զգացումներ։ Պողիկ ալ, որքան որ զայրացած էր, բայց վերջապես համաձայնեցավ Մեսրոպին՝ մեկ քանի դոլար հորերնուն հասցնելու մասին։

երբ Աղավնիին կարծիքր հարցուցին, անիկա պատասխանեց.

— Իր ըրածները իրեն թող մնան, ինչ որ կուզեք՝ ըրեք, ինծի խոսք չիյնար։

Մեսրոպի ականջին այս պատասխանը շատ լավ հնչեց։

— Աֆերի՛մ կնիկս, դուն մի՛ խառնվիր այդպես գործերու։

Աղավնին հեգնորեն ծիծաղեցավ և մռլտաց.

— Շանը գործերուն ի՞նչ պիտի խառնվիմ։

— Մեկ քանի դոլար ուղարկե այդ մարդուն,— ըսավ