Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարներ: Կլիման բարեխառն ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -12°C (նվազագույնը՝ -46°C, Պաղակն գ., ամենացածրը ՀՀ-ում), հուլիսինը՝ 14°C, տարեկան տեղումները՝ 550-650 մմ: Ա.ս-ում է Արփի լճի ջրամբարը: Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է: Անասնապահ․ ու հացահատիկային բույսերի մշակման շրջան է:

ԱՉՔԱՍԱՐ, Ջավախքի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3196 մ) ՀՀ Շիրակի մարզում: լավային կոն է՝ կազմված անդեզիտադացիտներից: Լանջերի ստորին և միջին մասերը զառիթափ են, վերինը՝ համեմատաբար թեք և ծածկված քարացրոններով: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է:

ԱՊԱՐԱՆԻ ԴԱՇՏ, միջլեռն. գոգավորություն Քասաղ գետի վերին հոսանքի ավազանում՝ Արագած լեռնազանգվածի ու Ծաղկունյաց լեռնաշղթայի միջև՝ ՀՀ Արագածոտնի մարզում: Տարածքը մոտ 200 կմ2 է. ձգվում է հս-արմ-ից հվ-արլ.: Բարձր. 1800-2000 մ է: Կազմված է անթրոպոգենի լավաներից՝ ծածկված լճագետային և ջրասառցադաշտային նստվածքներով: Մակերևույթը բլրաալիքավոր է՝ տեղ-տեղ դարավանդներով ու արտաբերման կոներով: Կլիման չափավոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -9,6°C, հուլիսինը՝ 16,6°C, տարեկան տեղումները՝ 550-650 մմ: Ա. դ-ի հվ- ում է Ապարանի ջրամբարը: Կան ստորերկրյա ջրերի պաշարներ, բազմաթիվ աղբյուրներ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է: Հացահատիկային, կերային բույսերի մշակման և անասնապահ, շրջան է:

ԱՐԱԳԱԾ, Ալագյազ, լեռնազանգված ՀՀ արմ-ում՝ Ախուրյանի և Քասաղի միջագետքում: Բարձրությամբ Հայկ. լեռնաշխարհի չորրորդ և ՀՀ ամենաբարձր լեռն է: Քառագագաթ է. հս-ը 4090 մ է, արմ-ը՝ 4080 մ, արլ-ը՝ 3916 մ, հվ-ը՝ 3879 մ: Հիմքի շրջագիծը մոտ 200 կմ է, տարածքը՝ 6 հզ. կմ2: Վահանաձև բարձրացում է՝ ժայռոտ, մեկուսացած, մեղմաթեք լանջերով, որի վրա ավելի ուշ ձևավորվել է հրաբխ. կոնը՝ 350 մ խոր. խառնարան-կրկեսով: Հնագույն սառցապատումների ժամանակ սառցադաշտերը գետահովիտներով ու կիրճերով շարժվել են ներքև՝ առաջացնելով լայն, տաշտակաձև հովիտներ: Միջին բարձրներին (2500-3000 մ) բնորոշ են մորենային կուտակումները, ավելի ցածր՝ սանդղակերպ լանջերին՝ բազմաթիվ խարամային (Տիրինկատար, Կաքավաքար, Իրինդ և այլն) ու արտաժայթուքային (Մեծ և Փոքր Արտենիներ և այլն) կոները: ՄԵրձգագաթնային սարավանդներն ու լանջերը ճառագայթաձև մասնատված են չոր ու հեղեղաբեր ձորակներով (Մաստարայի հեղեղատային համակարգ): Ստորոտին են Շիրակի, Ապարանի դաշտերը, Թալինի, Կարմրաշենի, Շամիրամի լավային սարավանդները: Ուսումնասիրողների մի մասի կարծիքով՝ Ա. ծալքաբեկորավոր հիմքով միոգենի հրաբխ. գոյացում է, այլոց կարծիքով՝ օլիգոցենի հրաբխ. ապարներից կազմված խոշոր կամարածալք: Ըստ բարձրության՝ հերթափոխվում են կիսաանապատային, չոր լեռնատափաստանային, լեռնամարգագետնային և ձնամերձ գոտու լանդշաֆտները: Տարեկան միջին ջերմաստիճանը ստորոտին 10°C է (առավելագույնը՝ 34°C), գագաթին՝ -2,7°C (Նվազագույնը՝ -42°С), տարեկան տեղումները համապատասխանաբար՝ 300 մմ և 1000 մմ: Գագաթին միջին ջերմաստիճանը տարեկան 220 օր ցածր է 0°C-ից, 250 օր պահպանվում է կայուն ձնածածկույթ:

Մերձգագաթնային սարավանդներին Քարի, Ամբերդ, Լեսինգ սառցադաշտային լճերն են: Լանջերին կան աղբյուրների բազմաթիվ ելքեր, որոնցից կազմավորվում են Քասաղ, Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Գեղաձոր և այլ գետեր: Ա. Արարատյան արտեզյան ավազանի, Մեծամոր լճի հիմն․ սնող ավազանն է: Կան տուֆի, պեմզայի, պեռլիտի մեծ պաշարներ:

Ա-ի հվ-արլ. լանջին է Բյուրականի աստղադիտարանը, հս. լանջին՝ Մանթաշի ջրամբարը, մերձգագաթնային սարավանդի վրա՝ Տիեզ. ճառագայթների հետազոտման և «Արագած» բարձրլեռն. (3229 մ) օդերևութաբան. կայանները: Լանջերին կան առողջարաններ, հանգստյան տներ: Պահպանվել են միջին քարի դարի ժայռապատկերներ, հայտնաբերվել են շելյան ժամանակաշրջանի քարե