Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանր են, սկզբնափուլում՝ մանուշակագույն, ավելի ուշ՝ կապույտ, մեկական կամ 2-3 հատ՝ գագաթնային տերԼւանութներում: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը քառընկուզիկ է: Բույսի պատրաստուկն օգտագործում են որպես խորխաբեր և հակաբորբոքային միջոց:

ՔԼԱՄԻԴՈՄՈՆԱՍ (Chlamydomonas), կանաչ միաբջիջ ջրիմուռների ցեղ: Հայտնի է ավելի քան 500, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ Ք. խ ի տ (Ch.conferta), Ք. էլիպսաձեվ (Ch. elliptica) և այլն: Բնակվում է ջրափոսերում, առուներում, որոշ տեսակներ՝ սառույցի և ձյան վրա՝ առաջացնելով դրանց «ծաղկում»: Մանր, շարժուն, միաբջիջ օրգանիզմ է: Բջիջը հարթ է՝ պատված պեկտինային թաղանթով, ունի երկու մտրակ: Բազմանում է անսեռ (զոոսպորներով) և սեռ. (իզոգամիա կամ հետերոգամիա) ճանապարհներով: ՔԼՈՐԵԼԱ (Chlorella), կանաչուկ, կանաչ միաբջիջ ջրիմուռների ցեղ: Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ք. սովորական (Ch. vulgaris): Տարածված է քաղցրահամ ջրամբարներում, ծովերում, խոնավ հողում և հողի վրա գտնվող հիմնանյութերում (քարեր, ժայռեր, ծառեր և այլն): Բջիջները մանր են, անշարժ, գնդաձև կամ էլիպսաձև, մինչև 17 մկմ՝ պատված հարթ, բարակ թաղանթով: Պարունակում է մեկ քլորոպլաստ: Հարուստ է սպիտակուցային միացություններով, որոնք պարունակում են բոլոր անփոխարինելի ամինաթթուները: Բազմանում է սպորներով:

ՔՆԱԽՈՏ (Pulsatilla), զարկաչ, գորտնուկազգիևերի (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 35), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ք. ալբանական (P. albana): Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ալպյան և ենթալպյան գոտիներում: Աճում է մարգագետիններում, քարքարոտ լանջերին և թփուտներում: Ցողունի բարձր. 10-15 (30) սմ է: Արմատամերձ տերևները կոթունավոր են, իսկ ցողունայինները՝ նստադիր, տերևափնջերով, փետրաբաժան: Ծաղիկները մեկական են՝ դեղինից մինչև մանուշակագույն՝ տարբեր երանգներով: Ծաղկում է ապրիլ-հունիսին: Պտուղը բազմընկուզիկ է՝ ամբողջովին պատված մազիկներով: Բազմաձև է: Պարունակում է սապոնիններ, անեմոնին: Գեղազարդիչ է:

ՔՆՁՄՆՁՈՒԿ (Thalictrum), գնձմնձուկ, գունդատ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 250 (այլ տվյալներով՝ 120), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Ք. դեղին (T. flavum), Ք. փոքր (T. minus), Ք. գարշահոտ (T. foetidum) և այլն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում: Աճում է չոր տափաստանային, միջին և վերին լեռն, գոտիներում, անտառոտ, խոնավ վայրերում, այգիներում և այլն: Հիմնականում մարգագետնային (նաև դաշտային) մոլախոտ է: Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 10-125 սմ՚. Տերևները հերթադիր են, եռմասնյա կամ փետրաբաժան: Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, անշուք, կանաչակարմրավուն: Ծաղկում է մայիս-օգոստոսին: Պտուղը բազմընկուզիկ է: Սերմերը մանր են: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամին C, ներկանյութ և այլն: Պատրաստուկներն օգտագործվում են մալարիայի, դեղնախտի, ընկնավորության, թարախային վերքերի և այլ հիվանդությունների բուժման համար: Ունի միզամուղ հատկություն: Թունավոր է, մեղրատու, որոշ տեսակներ գեղազարդիչ Են:

ՔՈՍՔՍՈՒԿ (Scabiosa),քոսաբույս, այրեծաղիկ, ակքանազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է մոտ 80 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 10 տեսակ՝ Ք. ա ղավն ու (Տ. columbaria), Ք.պարսկական (Տ. persica), Ք. վրացական (Տ. georgica), Ք. կովկասյան (Տ. caucasica), Ք. կրկնափետրաձեվ (Տ. bipinnata) և այլն: Տարածված է բոլոր մարզերի լեռն, գոտիներում: Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, կիսաանապատներում, չորասեր համակեցություններում, որոշ տեսակներ՝ ալպյան և Ենթալպյան մարգագետիններում, անտառներում և այլն: Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 30-70 (5—70) սմ՝. Տերևները հակադիր են, ամբողջական կամ փետրաբաժան՝ պատված նուրբ մազիկներով: Ծաղկաբույլը գլխիկանման է, ծաղիկները՝ բաց դեղին, կապույտ, վարդագույն կամ վառ ծիրանագույն: Ծաղկում է հունիս-օգոստոսին: Պտուղը սերմիկ է: Բոլոր տեսակները մեղրատու են, որոշ տեսակներ՝ գեղազարդիչ:

ՔՍԵՐՈՖԻՏՆԵՐ, բույսեր, որոնք հարմարված են ապրելու չոր պայմաններում (ունեն հողային և մթև. երաշտին հարմարվելու ունակություն), կարող են դիմանալ գերտաքացմանը և ջրազրկմանը: Դրանք հիմնականում տափաստանային, անապատային և կիսաանապատային բույսեր են: Բաժանվում են մի շարք էկոլոգ. խմբերի, սուկուլենտներ՝ ունեն ջուրը ամբարող հյուսվածքներ (մսալի տերևներ կամ ցողուններ), արմատային համակարգը մակերեսային է, հորիզոն.,