սպիտակ է: Թաքնվում է քարերի արանքներում և փորող կենդանիների բներում: Ունի բնորոշ տեղաշարժման ձև. վտանգի դեպքում երկար վազում է՝ ցատկելով քարերի վրայով, և չի շտապում թաքնվել: Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը: Սնվում է մանր անողնաշարավորներով: Զուգավորվում է մարտից հունիսի վերջը: 1-ին ձվադրումը՝ մայիսի վերջին, 2-րդը՝ հունիսի կեսին: Հնարավոր է նաև 3-րդ ձվադրումը: Դնում է 3-5 ձու: Ձվադրումից կախված՝ երիտասարդ մողեսները ծնվում են հուլիսի կեսին և օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբը: Սեռահասուն են դառնում 2 տարեկանում: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին:
ՇԱՀՐԻԿՆԵՐ (Silvidae), ճնճղուկա- նմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 400, ՀՀ-ում՝ 27 տեսակ՝ գեղգեղիկներ, եղեգնաթռչնակներ, մորեհավեր, այգու շահրիկ, երգող շահրիկ, մորու շահրիկ, ճուռականման շահրիկ, սևագլուխ շահրիկ, սպիտակաբեղ շահրիկ և այլն: Որոշ տեսակների (սովորական, գետային, սոխականման ճռիկահավեր և այլն) կենսակերպն ուսումնասիրված է մասնակի: Հիմնականում չվող, անտառաբնակ ու թփուտաբնակ թռչուններ են: Տավուշի մարզերում: Բնակվում է թփուտային և նոսրանտառային բուսականությամբ, համետաբար չոր, քարքարոտ վայրերում: Մարմնի երկար, մինչև 6,2 սմ է, պոչը կրկնակի երկար է: Երիտասարդ առանձնյակների մեջքային մակերեսով ձգվում են սպիտակ, 4 երկայնաձիգ շերտագծեր, դրանց միջև՝ ողնաշարի երկայնքով՝ գորշ շագանակագույն շերտագիծ: Իրանի կողքերը սև են, կուրծքը՝ գորշակապտավուն: Հասուն անհատների մեջքային սպիտակ գծերը միաձուլվում են ընդանուր գունավորմանը, սևերը վերածվում են բծերի ու կետերի, իսկ ազդրերի ստորին մակերեսին հայտնվում են խոշոր, սպիտակ ակնաձև բծեր: Փորիկը
ՇԱՄՓՐՈՒԿՆԵՐ (Laniidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 69, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ ժուլան, կարմրաճակատ շամփրուկ, սևաճակատ շամփրուկ, մոխրագույն շամփրուկ, շիկապոչ շամփրուկ: Փոքր չափերի ամրակազմ թռչուններ են: Գլուխը մեծ է, կտուցը՝ հզոր, կեռ ու սուր, ծայրի հիմքում՝ ատամնաձև կտրվածքով, որը նպաստում է որսը հոշոտելուն: Զոհին սկզբում շամփրում է ծառի չոր ճյուղերին կամ խոշոր փշերին (այստեղից՝ անվանումը), ապա հոշոտում է կամ թողնում որպես պահեստային կեր: Սնվում են միջատներով և մանր ողնաշարավոր կենդանիներով:
ՇԵՐԱՄ թթենու, մետաքսագործ, կերպասագործ (Bombyx mori), իսկական մետաքսագործների ընտանիքի թիթեռ: Հայաստան է ներմուծվել VI-VII դդ. (հավանաբար Պարսկաստանից): Թրթուրը (շերամորդ)