Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձնաբքերն ու մառախուղը, ամռանը՝ամպրոպները: Տարեկան տեղումները 450-900 մմ են: Տարածքում կազմավորվում և սկիզբ է առնում Ախուրյան գետը՝ Կարախան, Գյումրի, Կարկաչուն, Աշոցք վտակներով: Արագածի լանջերի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում և Ախուրյանի վտակներին են միախառնվում Մանթաշ, Գեղաձոր և այլ գետակներ: Աշոցքի սարահարթում է Արփի լիճը, որը 1950-ից վերածվել է ջրամբարի: Մակերևութային ջրերի պաշարները պահպանելու, կարգավորելու, տարածքի ոռոգումն ապահովելու նպանակով կառուցվել են Ախուրյանի (Թուրքիայի հետ համատեղ, ամենախոշորը՝ ՀՀ-ում), Մանթաշի, Կառնուտի, Թավշուտի, Սառնաղբյուրի, Սարալանջի ջրամբարները, Շիրակի, Ախուրյանի, Կապսի ջրանցքները: Ջրային պաշարների հաշվեկշռում կարևոր է Շիրակի արտեզյան ավազանի դերը: Կան բազմաթիվ ջրհան կայաններ: Լանդշաֆտը լեռնատափաստանային ու լեռնամարգագետնային է, Արագածի բարձրադիր գոտում (3500 մ բարձր.)՝ ձնամերձ:

Սևանի ավազանի ֆիգիկաաշխարհագրական շրջան, ընդգրկում է ԳԵղարքունիքի մարզի հիմն, մասը, Սևանա լիճն իր ավազանով: Տարածքը մոտ 5348 կմ2 է: Միջլեռն. եռանկյունաձև տեկտոն. իջվածք է՝ 1900-3000 մ բարձր-ների վրա, առավելագույնը՝ 3597 մ (Աժդահակ), որի հատակը զբաղեցնում է Սևանա լիճը: Եզրավորված է Արեգունու, Սևանի, Արլ. Սևանի, Վարդենիսի, Փամբակի լեռնաշղթաներով, Գեղամա լեռնավահանով: Տիրապետում են ռելիեֆի տիպիկ հրաբխ. ձևերը՝ լավային սարավանդներ, հրաբխ. կոներ (Արմաղան, Եռաթմբեր, Վարդենիս և այլն), բրգաձև ժայռեր և այլն: Արեգունու և Սևանի լեռնաշղթաների լճահայաց լանջերը զառիթափ են՝ կտրտված կարճ, ոչ խորը հովիտներով: Գոգավորության արմ. և հվ. նախալեռները փոքրաթեք կուտակումային հարթավայրեր են (Մասրիկի, Գավառագետի, Նորատուսի, Մարտունու, Արգիճիի և այլն)՝ կազմված լճային, լճագետային և հեղեղաբերուկային նստվածքներից: Մասրիկի դաշտում տեղ-տեղ պահպանվել են Սևանա լճի դարավանդները: Շրջանին բնորոշ են քարակարկառները: Դաշտի արմ. լճափնյա շրջանում էր Գիլլի լիճը: Հովիտները կարճ են, ոչ խորը, ունեն ձագարաձև ջրհավաք ավազաններ: Շրջանը Սևանի լեռնանցքով (2114) կապվում է Աղստևի հովտին, Սուլեմայի լեռնանցքով (2410 մ)՝ Վայքին, Սոթքի լեռնանցքով (2366 մ)՝ Թարթառի հովտին: Կան ոսկու (Սոթք), քրոմի (Շորժա), սնդիկի, պեռլիտի, վանակատի, բազալտի, անդեզիտի, հրաբխ. խարամի, հրակայուն ապարների, տորֆի (Մասրիկի դաշտ), հանք. (Սևան, Լիճք, Գավառ) և արտեզյան (Մասրիկի արտեզյան ավազան) ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն լեռնային է, չափավոր ցուրտ, արևոտ: Արևափայլքի տարեկան միջին տևողությունը մինչև 2878 ժ է (Մարտունի), ամպամած օրերի թիվը՝ 19 (Արեգունու ափամերձ լանջ): Հունվարի միջին ջերմաստիճանը -4,6-ից (Շորժա) -10°C է (Սևան ք.), նվազագույնը՝ -32°C, հուլիսինը համապատասխանաբար՝ 16°C և 8°C, առավելագույնը՝ 35°C: Տարեկան տեղումները լճափին 450 մմ են, բարձրադիր գոտում՝ մինչև 970 մմ: Ձմռանը գոյանում է կայուն ձնածածկույթ: Անսառնամանիք օրերի թիվը լճափին 150 է, բարձրադիր գոտում՝ 80-90: Ձմռանը տիրապետում են արմ.և հվ-արմ. ցուրտ հոսանքները: Լճափնյա գոտուն բնորոշ են բրիզ քամիները (հատկապես ամռանը): Ջրագր. ցանցը պատկանում է Սևանա լճի ավազանին: Շրջանում կան 29 գետ ու գետակ, առավել խոշոր են Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Մասրիկը, Ձկնագետը, որոնք թափվում են Սևանա լիճ: Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը: Տարածքում են Որոտան-Արփա-Սևան ջրատեխ. համալիրի հս. մասը, ԳԵղարքունիքի, Լանջաղբյուրի ջրամբարները, Սարուխանի, Նորատուսի ջրանցքները: Հողաբուս. ծածկույթն ու կենդ, աշխարհը բազմազան են և ենթակա վերընթաց լանդշաֆտային գոտիականության: Գերիշխողը լեռն, տափաստանն է: Լեռների բարձրադիր գոտում տիրապետում են մարգագետինները, 2800 մց բարձր՝ ալպյան գորգերը: Ձկնագետի հովտում պահպանվել են անտառների մնացուկներ, Սևանի լեռնաշղթայի արմ. լանջերին՝ կաղնուտներ: Լճի ջրից ազատված տարածքը (մոտ 166 կմ2) անտառապատված է փշարմավի, բարդու, ուռենու, սոճու տնկարկներով: Սևանա լճում կան իշխան, բախտակ, կոդակ, սիգ (կլիմայավարժեցված), գետերում՝ կարմրախայտ: Շրջանի կենար, հատվածը ներառված է Սևան ազգ. պարկի մեջ (տես Ազգային պարկ հոդվածում): Լճափերին ստեղծվել է հանգստյան գոտի:

Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջան, ընդգրկում է ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքը՝ Արփայի վերին և միջին ավազանները: Եզրավորված է Սյունիցի բարձրավանդակով, Զան-