Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փակ և բաց գրունտի բուսականության հավաքագրումը այգու գոյության ամբողջ ընթացքում կազմել է ավելի քան 7 հզ. տեսակ: Բ.ա-ու ծառաթփային բուսականության ցուցադրումը կառուցված է աշխարհագր. սկզբունքով: 1967-ին ստեղծված աշխարհագր. դենդրարիումում (4 հողամաս) տեղաբաշխված են Կովկասի և Ղրիմի, Հս. Ամերիկայի, Եվրոպայի և Սիբիրի, Արլ. Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Հեռավոր Արևելք) դենդրոֆլորաները: Երևանի Բ.ա-ում մինչև 1992-ը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին 1260 տեսակի արևադարձային և մերձարևադարձային բույսեր: Այժմ տեսականու թիվը նվազել է մինչև 300՝ 1992-ից ջերմատնային տնտեսության չգործելու պատճառով:

ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՀ ԳԱԱ: Կազմակերպվել է 1939-ին ԱրմՖԱՆ-ի կենսաբանության բաժնի և բուսաբանական այգու միավորմամբ: Հիմն, խնդիրներն են ՀՀ բուս․ աշխարհի, բուսական պաշարների, բարձրակարգ բույսերի էվոլյուցիայի ուսումնասիրությունը, անտառաբուծությունը, տնտեսապես արժեքավոր և գեղազարդիչ բույսերի ներմուծումն ու կլիմայավարժեցումը, ինչպես նաև բույսերի անատոմիայի, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, փոշեհատիկաբանության, բրածո բույսերի հետազոտությունը:

Կազմված է բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության, անտառագիտության, հումքի և բույսերի էկոլոգիայի, երկրաբուսաբանության, ծառագիտության և ծաղկաբուծության, «Հայաստանի բուսաշխարհ» բաժիններից, բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիայից և բուսաբանական այգուց՝ Սևանի ու Վանաձորի բաժանմունքներով:

Ինստ-ում մշակվել են ՀՀ անտառապատման և կանաչապատման գիտ. հիմունքները, որի հիման վրա անտառապատվել է Սևանա լճից ազատված շուրջ 17 հզ. հա տարածք, հարյուրավոր գեղազարդիչ ներմուծված բուսատեսակներ ներդրվել են քաղաքների և բնակավայրերի կանաչապատման գործում, ստեղծվել են եթերայուղատու, դեղատու և այլ օգտակար հատկություններով բուսատեսակներ: Կազմվել և հրատարակվել է (1989) բույսերի Կարմիր գիրքը. Բ.ի-ում ստեղծվել է բույսերի հարուստ հերբարիում (բուսապահոց՝ շուրջ 500 հզ. թերթով):

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԿԱԴԱՍՏՐ, բուսական աշխարհի օբյեկտների իրավ, ռեժիմի, քանակ, և որակ, բնութագրերի, վիճակի, բնապահպան., մշակութային և տնտ. արժեքների, աշխարհագր. և վարչատարածքային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ: Բ.ա.կ. վարում են բուսատեսակների ու համակեցությունների, դրանց աճելավայրերի քանակ, և որակ. Փոփոխությունների բացահայտման նպատակով: Բուս․ աշխարհի պետ. հաշվառումն իրականացվում է պարբերաբար՝ ոչ ուշ, քան 10 տարին մեկ, առանձին դեպքերում՝ ՀՀ Կառավարության որոշմամբ:

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ, վայրի բուսատեսակների, հատկապես չափանմուշային, հազվագյուտ, մնացուկային, Կարմիր գրքում գրանցված ու արժեքավոր տեսակների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաև դրանց աճելավայրերի և էկոհամակարգերի վիճակի ու որակի վերահսկողության, ամբողջության գնահատման, բացասական երևույթների կանխատեսման և կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու վերացման նպատակով իրականացվող երկարատև դիտարկումների համակարգ: Բ.ա.մ. նպաստում է բուս․ աշխարհի պահպանության և շարունակական օգտագործման կազմակերպմանը: Մոնիտորինգն իրականացնում են ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը, Բուսաբանության ինստիտուտը, Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնը։

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐ, վայրի բուսատեսակները, դրանց համակեցությունները (կիսաանապատային, տափաստանային, անտառային, մարգագետնային, ջրաճահճային և այլն), աճելավայրերը, բուս. ծագում ունեցող բնության հուշարձանները, ինչպես նաև բուսաբանական այգիները, դենդրոպարկերը, անտառային տնկարկները. Բ.ա.օ. կարող են օգտագործել ֆիզ. և իրավաբան. անձինք՝ գյուղատնտեսական (ընտրասերում, կենդանիների արածեցում, խոտհունձ, մեղվաբուծություն), արդյունագործական (բնափայտային, սննդային, դեղատու, տեխ. բույսերի և դրանց առանձին մասերի ու արգասիքների հավաքում և մթերում), սոցիալական, բնապահպանական ևգեղագիտական (ռեկրեացիա, առողջապահություն, կանաչապատում, վերակուլտիվացում, դաշտապաշտպանություն, հողապաշտպանություն), գիտահետազոտական և կրթական նպատակներով: ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտ., մշակության մեջ Ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով՝ ՀՀ Կառավարության որոշմամբ:

Բ.ա.օ-ի պաշտպանության նպատակով արգելվում է դրանց հրկիզումը, հանքային պարարտանյութերի և պեստիցիդների չկանոնակարգված օգտագործումը, բուսատեսակների ապօրինի ներմուծումը ՀՀ, կլիմայավարժեցումն ու ընտրասերման նպատակով օգտագործումը, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի ձևափոխված օրգանիզմների ինքնակամ օգտագործումը: Բ.ա.օ-ի և դրանց աճելավայրերի անվտանգությունը, ինչպես նաև բուսածածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարությունն ապահովելու նպատակով նախատեսվող տնտ., շին., սոցիալ. և այլ գործունեությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բուս․ աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտները պահպանության Նպատակով ընդգրկվում են Կարմիր գրքում, կազմավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ, մշակվում և ներդրվում են հազվագյուտ ու անհետացման եզրին գտնվող բուսատեսակների և դրանց համակեցությունների վերականգնը-