Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՄԱՆՐԱԹԵՓՈՒԿ 453 դարչնագույն են, լայն ու սպիտակ հոնքը տարածվում է ներքև՝ մինչև ծոծրակը: Դաստակաթևը և մարմնի կողքերը կապույտ-մոխրագույն են: Էգը դարչնագույն է, կտուցը՝ հիմքում սպիտակավուն բծով, այտերը՝ հորիզոն. մուգ զոլով, կրծքի ստորին մասը հաճախ շիկակարմրավուն է: Կեր է որոնում ջրի մակերեսին, հազվադեպ՝ գլխիվայր կիսասուզված՝ խիտ փարթամ բուսուտներում: Աչքի է ընկնում արագ թռիչքով, թռչում է ուղիղ գծով: Կազմում է երամներ (մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար թռչուն): Բնակվում է լճերում, ճահճուտներում, գետերում: Սնվում է ջրային անողնաշարավորներով: Բները հայտնվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբը: Բույնը փոսիկ է՝ խոտաբույսերից, աղվափետուրներից: Բնադրում է գետնին, ջրին մոտ: Դնում է 46 մմ տրամագծով, բաց դարչնագույն 8-9 ձու: Սևանի մակարդակի նվազման և Q-իլլի լճի չորացման հետևանքով թվաքանակը և տարածման շրջանները կրճատվել են: Մարզ, և սիրող, որսորդության օբյեկտ է. որսվում է մեծ քանակությամբ: ՄԱ9ԵԽ, կաթնամսաբրդատու, կոպտաբուրդ ոչխարների հնագույն զուտ տեղ. (աբորիգեն) ցեղ: Ստեղծվել է Հայաստանում ժող. ընտրասերման միջոցով: Տարածված է Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում: Մաքիների միջին կենդանի զանգվածը 50-60 կգ է, խոյերինը՝ 60-100 կգ, մևդավի միջին բարձր.՝ 57-79 սմ, իրանի երկար.՝ 51-76 սմ, կաթնատվությունը՝ 60-70 կգ՝. Այս ցեղի ոչխարները խոշոր են, ունեն ճարպապոչ (դմակ)՝ մաքիներինը՝ 2,5- 6,5 կգ, խոյերինը՝ մինչև 13 Հ/գ: Բուրդը գունավոր է (շագանակագույնի տարբեր երանգներ, մոխրագույն, սև և այլն ), կոպիտ, ոչ միատարր: Մեկ խուզից ստացվում է 1,2-1,6 կգ բուրդ: Բրդատվությունն ու բրդի որակը բարելավելու նպատակով տրամախաչում են նրբագեղմ տարբեր ցեղերով: Մաքուր վիճակում պահպանվել է միայն անհատ, տնտեսություններում: ՄԱԽԱՈՆ (Papilio machaon), առագաստավորների ընտանիքի թիթեռ: ՀՀ-ում հանդիպում է Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում և Երևանի շրջակայքում: Աչքի է ընկնում իր գեղեցկությամբ ու մեծությամբ: Թևերի վառ դեղնագույն ընդհանուր գունավորման վրա դասավորված են տարբեր ձևերի ու մեծության սև պտեր: Հետին թևերն օժտված են պոչանման հավելվածով: Հե¬ տին թևերի վրա աչքի է ընկնում լավ արտահայտված կարմրավուն պուտ՝ երիզված սև օղակով: Թրթուրը կանաչ է՝ լայնական սև գծերով, որոնց վրա կան կարմիր կետեր: Սնվում է հովանոցավորների և բարդածաղկավորների տերևներով: Հարսնյակը կանաչ է կամ գորշ: Տարեկան տալիս է 2 սերունդ: Թիթեռի թռիչքը՝ մայիս-հունիսին և հուլիս-օգոստոսին՝ անտառի բացատներում, առվակների առափնյա վայրերում, արոտավայրերում: Ձմեռում է հարսնյակը: Գեղեցկության պատճառով Մ-ին անխնա որսում են և ոչնչացնում, պաշտպանության կարիք ունի: ՄԱՅՐԵԳԱՎԵՐ (Tetraonidae), հավանմանների կարգի թռչունների ընտանիք: ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ կովկասյան մայրեհավը ՝. Փայլուն փետրավորմամբ, վառ կարմիր կատարով, երկար, երկատված ու ծայրերը կեռված պոչով թռչուն է: ՄԱՆԳԱՂԱԹԵՎՆԵՐ (Apodidae), մանգաղաթևանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 22, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սև մանգաղաթև և սպիտակ մանգաղաթև: Ամրակազմ, փոքրամարմին, մեծ ու տափակ գլխով, խոշոր աչքերով, կարճ ու սուր մագիլներով թռչուններ են: Ողջ կյանքն անցկացնում են օդում: Սնվում և զուգավորվում են թռիչքի ընթացքում: Ծիծեռնակներից տարբերվում են սրածայր նեղ ու երկար թևերով, թռիչքի արագությամբ (1 ժ-ում 100 կմ-զ ավելի): Կտուցը թույլ է, կարճ, բերանի բացվածքը՝ լայն: Թևերի երկար և ոտքերի կարճ լինելու պատճառով, հարկադիր վայրէջքի դեպքում, գետնից թռիչքի մեկնարկ վերցնել չեն կարողանում: ՄԱՆՐԱԹԵՓՈՒԿ (Acanthalburnus microlepis), ս ե վա հ ոն, ծածանաձըկ- ների ընտանիքի ձուկ: Անդրկովկասի բնաշխարհիկ է: ՀՀ-ում տարածված է Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան, Արփա գետերում: Մարմինը կողքերից մի փոքր սեղմված է, երկար.՝ 12-15 (երբեմն՝ մինչև 25) սմ և ավելի, զանգ- ՄախաոԱ Մանրաթեփուկ վածը՝ մինչև 200 գ: Թեփուկները մանր են, կողագծում՝ 62-87 հատ: Մեջքային լողակում առկա է 10-12 ճառագայթ, իսկ հետնալողակում՝ 14-20: Կլանային ատամները երկշարք են, ձգված, կեռ: Վերին ծնոտը ստորինից երկար է: Մեջքային լողակի կոշտ ճառագայթներից վերջինը հաստացած է և տարբերվում է մյուսներից: Փորային լողակների և հետնալողակի միջև կա ողնուց, որը հաճախ պատված է թեփուկներով: Պոչային լողակը մկրատաձև է, ստորին բլթակը՝ վերինից մի փոքր երկար: Մեջքը և գլխի վերին մասը կանաչավուն կամ դարչնագույն են՝ ոսկեգույն նրբերանգով: Կողքերն արծաթագույն են, փորիկը՝ արծաթասպիտակ: Կողքերի վերին մասով ձգվում է մոխրագույն կամ կապտագույն շերտ՝ աչքի տրամագծի լայնությամբ: Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, երիտասարդ առանձնյակների կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ բաց նարնջագույն, հասուններինը՝ Նարնջագույն: Սեռահասուն է դառնում 2 տարեկանում: Սեռ. երկձևությունը բացա¬ կայում է: Բազմանում է ապրիլ-հուլիսին (կախված ջրի ջերմաստիճանից): Բեղունությունը հասնում է մինչև 20 հզ. ձկնկիթի, որը դեղնավուն է կամ բաց նարնջագույն, դնում է ստորջրյա բույսերի վրա: Մանրաձկները կյանքի առաջին շրջանում բնակվում են առափնյա բուսուտներում, առաջացնում են մեծաքանակ խմբեր՝ նաև այլ տեսակների մանրաձկների հետ: