Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քարածուխ, այրվող թերքաքարեր, բազմաբնույթ կրաքարեր և այլն)։ Նստվածքային Ա-ին բնորոշ է շերտայանությունը։ ՀՀ-ում տարածված են Արարատի, Լոռու, Վայոց ձորի մարզերում, Որոտանի միջին հոսանքի ավազանում, փամբակի հովտում և այլուր։

Փոխակերպային Ա․ առաջանում են հրաբխ․ և նստվածքային Ա-ի փոփոխման հետևանքով։ Երկրակեղևում ջերմադինամիկ․ պայմանների փոփոխությունը հանգեցնում է միներալային կազմի և կառուցվածքի վերափոխումների, որոնք ընթանում են պինդ վիճակում, առանց Ա-ի հալման։ Փոխակերպման գլխ․ գործոններն են բարձր ջերմաստիճանն ու բարձր ճնշումը։ ՀՀ-ում տարածված են Արզականի, Հանքավանի բյուրեղային լեռնազանգվածներում։ Փոխակերպային են սկառնը, գնեյսը, մարմարը։

ԱՎԱՆԻ ԱՂԻ ՀԱՆՔ, մերձերևանյան աղաբեր ավազանի արլ. մասում՝ նախկին Ավան գ-ի տարածքում (այժմ՝ Երևանի շրջագծում): Երկրբ. կառուցվածքում մասնակցում են պլիոցենի մոտ 220 մ հաստության, մասամբ՝ պլեյստոցենի դոլոմիտային ու անդեզիտային բազալտներ: Դրանց տակ տեղադրված է մոտ 700 մ հաստության միոցենի քարաղի և աղաբեր կավերի շերտախումբը: Արդ. պաշարները գտնվում են 130-365 մ/խոր-ներում: Աղաբեր շերտախմբի հիմն, բաղադրիչներն են՝ NaCI (95,5 %), CaSO4 (1,48%), CaCI2 (0,14%), MgCI2 (0,08 %), անլուծելի մնացորդ (2,7 %): Հետախուզվել է 1949-52-ին, շահագործվում է 1967-ից: Արդյունահանում են քարաղ. «Հայռուսգազարդի» ստորերկրյա հորաններից ստացվող աղի ջրային լուծույթից ջերմային մշակմամբ ստանում են կերակրի աղը (1970-ից): Ա.ա.հ-ի հիմքի վրա գործում են աղի կոմբինատը և Հանրապետ. անձավաբուժ. կենտրոնը (1989-ից), որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ:

ԱՏԿԻԶԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԵՐԵՎԱԿՈՒՄ, ՀՀ Սյունիքի մարզում՝ Քաջարանի հանքադաշտի հս-արլ-ում: Ստորին միոցենի, միջին և ցածր ջերմաստիճանների ջրաջերմային հանքավայր է: Տարածականորեն հարում է չափավոր թթվային գրանիտոիդներին: Հանքամարմինները հիմնականում կենտրոնացած են մոնցոնիտային ապարներում և ներկայացված են երակների ու երակիկների ձևով: Հայտնաբերվել է ավելի քան 300 մ հետամտվող, մինչև 1.5 մ հաստության քվարցսուլֆիդային մոտ 20 երակ: Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, գալենիտ, մոլիբդենիտ, արգենտիտ, էնարգիտ միներալներից և տեննանտիտ, տետրաէդրիտ խունացած հանքանյութերից: Որոշ երակներում հանքանյութը պարունակում է 4-5% ցինկ, 2-4% պղինձ, 1-3% կապար, 0,03-0,04% մոլիբդեն, նաև զգալի քանակով հազվագյուտ մետաղներ (սելեն, կադմիում, բիսմութ, գալիում, ինդիում և այլն ), ոսկի, արծաթ ու թելուր:

Հանքավայրը հայտնի է XIX դ. կեսերից: Պղնձով ու կապարով հարուստ երակները պարբերաբար շահագործել են առանձին ձեռնարկատերեր: Հանքավայրում երկրբ. հետախուզաորոնող. ուսմնասիրություններ են կատարել երկրաբաններ Բ. Վարդապետյանը, Ա. Կաժդանը, Հ. Մաղաքյանը, Ս. Մկրտչյանը, Ռ. Ձարյանը և ուր.:

ԱՐԱԳԱԾԻ ՊԵՌԼԻՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Արագածոտնի մարզում՝ Արագածի հվ-արմ-ում՝ Արագած գ-ի մոտ: Հարում է Մեծ Արտենիից սկսվող շերտավոր կառուցվածքով պեռլիտային հզոր հոսքին (երկար.' 8.5 կմ, լայն.՝ մինչև 4,5 կմ, հաստ.՝ 50-200 մ), որի վերին շերտերը կազմված են վանակատից, վանակատ-պեռլիտային փշրաքարից, բեկորային պեռլիտից ու պեմզայից։ Հետախուզվել և շահագործվում է 1950-ական թթ. վերջերից՝ բաց եղանակով: Պեռլիտը բարձրորակ է՝ 5-20 անգամ փքվելու ունակությամբ: Հետախուզված պաշարները 76,6 մլն մ3 են: Օգտագործվում է որպես շինանյութ, ջերմամեկուսիչ և զտիչ: Ա.պ.հ-ի հիմքի վրա գործում է Արագածի երկաթ-բետոնե իրերի գործարանը (2001-ից՝ «ԼԵՎԱԴԱՆ» ընկերություն):

«ԱՐԱՐԱՏ»,

  1. ազոտ-ածխաթթվական, հիդրոկարբոնատային, կալցիում-մագնեզիումական, թույլ ճառագայթաակտիվ, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր Արաքսի հովտում՝ ՀՀ Արարատ ք-ից 3 կմ/հվ-արլ.: Առաջանում է դևոնի ու կարբոնի կրաքարային ապարներում: Հայտնի է հնագույն ժամանակներից: Ելքերը կապված են Ուրծի լեռնաշղթայի հվ-արմ. լանջի ապարների տեկտոն. խախտումների հետ: Հանքայնացումը 1,4գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1,2 գ/լ, շահագործման պաշարնրը՝ 23,4 հզ. մ3/օր: Պարունակում է նաև Sr, I, Br, F և այլ միկրոտարրեր: Ջրաբուժ. հատկություններով նման է Վիլդունգենի (Գերմանիա) և Ծղալտուբոյի (Վրաստան) հանքային ջրերին: Օգտագործվում է շաքարախտի, երիկամների, միզուղիների, նյարդ, և այլ հիվանդությունների դեպքերում: Կան «Ա.»-ի ելքերի բաց ավազաններ:
  2. Հիդրոկարբոնատ-սուլֆատային, կալցիում-նատրիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ ՀՀ Արարատի մարզում՝ Վեդի ք-ի շրջակայքում: Առաջանում է էոցենի ապարներում (մերգելներ, կրաքարեր): Ելքերը կապված են Մերձարաքսյան տեկտոն. խախտումների հետ: Հանքայնացումը մինչև 4 q/լ է, CO2-ի պարունակությունը՝ 2,3 գ/լ, շահագործման պաշարները՝ 723 մ3/օր։

Պարունակում է նաև Fe, Zn, B, F, Sr, Pb միկրոտարրեր: Ջրաբուժ. հատկություններով նման է Կիսլովոդսկի «Դոլոմիտային Նարզան» հանքային ջրին: Օգտագործվում է քրոնիկ, ստամոքսաբորբի, ենթաստամոքսային գեղձի, աղիքային, լյարդի հիվանդությունների դեպքերում:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆ, Արաքսի միջին ավազանի հարթավայրային մասը՝ միջլեռն. ճկվածքում: ՀՀ տարածքում է ավազանի