Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնության հանդեպ պատշաճ վերաբերմունքի դրսևորումը, ինչը հնարավոր է մարդու բավարար էկոլոգիական դաստիարակության և կրթության պայմաններում:

Հայրենի բնաշխարհի ճանաչողությունը նույնքան անհրաժեշտ է, որքան մայրենի լեզվի, սեփական ժողովրդի պատմության ու մշակույթի իմացությունը: Հայ մեծ վիպասան Րաֆֆին հայրենասիրության հիմքը համարել է հենց հայրենիքի ճանաչողությունը. «Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտորեն սիրել այն»:


Սույն հանրագիտարանը նպատակ ունի Նաև լրացնելու մեզանում առկա էկոլոգիական կրթության բացը, մարդկանց մեջ դաստիարակելու իր բնակության վայրի, շրջակա միջավայրի և, ի վերջո, Երկիր մոլորակի նկատմամբ բարեխնամ ու հոգածու վերաբերմունք: Հանրագիտարանի հոդվածների մեծ մասը և հատկապես Բնօգտագործման և բնապահպանության բաժինը Նպատակաուղղված են նաև ընթերցողին ներկայացնելու Հայաստանի բնաշխարհը պահպանելու և պաշտպանելու ձևերն ու եղանակները: Միաժամանակ նրանում առաջին անգամ ներկայացված են բազմաթիվ էկոլոգիական հասկացություններ, պետական գործադիր և օրենսդիր մարմինների, միջազգային կազմակերպությունների բնապահպանական գործառույթները, ինչպես նաև այն միջազգային համաձայնագրերը, որոնց անդամակցում է ՀՀ:

«Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանում նյութը շարադրված է թեմատիկ բաժիններով՝ Լեռնագրություն, Երկրաբանական կառուցվածք, Ջրագրություն, Կլիմա, Հողեր, Բուսական աշխարհ, Կենդանական աշխարհ, Բնօգաագործում և բնապահպանություն:

Առանձին հոդվածներ միմյանց հետ կապված են հղումներով՝ նրանց փոխադարձ կապն ապահովելու և նյութի ավելորդ կրկնություններից խուսափելու համար: Բնականաբար որոշակի բարդություն է ստեղծում այն հանգամանքը, որ հղվող հոդվածները կարող են լինել ոչ միայն միևնույն, այլև տարբեր բաժիններում: Հոդվածները նաև բաժինների հղումներով չծանրաբեռնելու, ինչպես նաև անհրաժեշ եզրերը գրքում գտնելն առավել հեշտացնելու նպատակով գրքի վերջում տրված է եզրերի այբբենական ցանկը՝ ըստ բաժինների: