Էջ:Հայբուսակ.pdf/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



1․ Աալուսան կամ Այալուսան

Ամիրտոլվաթայ բառագրոց առաջին բառն է, նոյնպէս և իպն Պէյթարի՝ ուսկից առած է․ իսկ սա ի յունականէն Ալի՛սսա, կամ ի լատինէ Allysum, որ է ուսուﬓական անունն, փռանկերէն ալ Alysson․ Ինչ տեսակ բոյս ըլլալը պիտի իմացընէ (երբ այբբենից կարգն հասնի) հայերէն շնորհաւոր անունն Վասվսուկ, որոյ համանիշ է անշնորհք անուն մ՚ալ, Իշաքեղ։

2. Աբարբիոն

Այս ալ օտար և խանգար անուն է, աւելի լաւ գրուած է Ափարբիոն, որոյ կարգին նշանակենք ինչ ըլլալը։

3․ Աբեղախոտ

Վայելուչ կամ խորհրդաւոր հայ անուն ﬕ , որոյ թարգմանութիւն է թուրքարէն անունն ալ, Գարապաշ կամ Քէշիշ օբի․ բայց գաւառային կամ ռամկական բառ է. բուն հայերէն անունը բժշկարակք կ՚աւանդեն Եզնախոռն կամ Եզնախոտ, զոր գտնես ի կարգին։ Աւելցընենք այս տեղ՝ որ նոյն բժշկարանք օտար և խանգար բառով մ՚ալ կը յիշեն այս բոյսս, Աստախօտոս կամ Աստախոտոս:

4․ Ագարակի խոտ

Ի գիրս յիշուած չէ, բայց ի նոր գրողէ, որ համարի գրոց Բաշխ կոչածը. (տես ի Բ․) սա արաբերէն կոչի Ակիր, Ակար, և լատինն Acorus, Փ․ Acore․ արդեօք այս անուննե՞րն են Ագարակ փոխուած թէ Ակարն յԱգարակէ։

5. Ագռաւի թուր

Ի գիրս չեմ հանդիպած, բայց արաբերէնի թարգմանութեամբ յիշուի յԱմիրտոլվաթ, Սէյֆ էլ-ղօրապ․ այս ալ ըստ յունական Քսիֆիոն բառէն , որ նոյնպէս թուր կը նշանակէ, ինչպէս և լատին անունն Gladiolus, ուսկից փռանկն Glayeul․ Ամիրտոլվաթ ուրիշ արաբացի անուններ ալ յիշէ, ինչպէս Տուրխուլ, փոխանակ