Էջ:Հայբուսակ.pdf/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 գրելու Տուրհաուլի دورحولی, և կ՚ըսէ ըստ Պէյթարի, «ինքն ի վայրի Սուսանին ազգէն է, որ Հելլենացիքն Քասխիուն (Քսիֆիոն) կ՚ասեն․ և ինքն Տահվաստն է»։ — Պէյթար ալ ուրիշ անուներով կու ստորագրէ ինչպէս, Տալապութ, دلبوت Նաֆուխ, զոր յիշէ և Ամիրտոլվաթ, նոր անուն մ՚ալ աւելցընելով։ Նաֆուխ, որ է Տիլէօտ․ և այս օտարոտի անուան տակ կու ստորագրէ․ «Ինքն կարմիր Սուսանն է, որ թուրքն Քաքլիկ չիկտամի, և ոմանք ի թուրքացն Ղուզղուն ղլիճի[1] ասեն, և տերեւն ի թուր կու նմանի. և միրգ ունի ի բոլորն․ և մէկ կանգուն ի գետնէն ի վեր կու ելանէ․ և երկու տակ ունի՝ մէկն ի վերայ մէկին հեծած. մանր սոխ կու նմանի, և ներքեւինն թոռմած և վերեւինն ի լի կու լինի և գէր. և թէ զան վերի տակն գինով և խնկով սպեղանի առնես և յանձն օծես՝ օգտէ հերքունին». (թուրք․ թէմրէկի հիւանդութիւն, իբրեւ բորոտութիւն)։


6․ Ագռաւի ծաղիկ

Ի գիրս չեմ հանդիպած, այլ ի նոր բառագիրս․ ջրային եղէգի տեսակ է, որպէս Կնիւն։


7. Ագռաւի ճանկ կամ Ագռաւի ոտք

Բժշկարանք ոմանք համառօտ կ՚ըսեն, «Խոտ է, երեք տերեւ ունի, միջինն երկան և քովինն կարճ»։ — «Մայիսն կը բուսնի այս խոտս․ դեղին ծաղիկ ունի»։ Իսկ Ամիրտոլվաթ ի կարգին յիշելով այս երկու հոմանիշ անունները, որ է Ըռիձ իլ-ղուրապ, մեկնութիւնը կու տայ Ատրիլալ կամ Աատրիլալ անուան տակ, որ է Թրիլալ կամ Աաթրիլալ آاطریلال ըստ Պէյթարի․ «Թուրքն Խլել ասէ, բայց չէ ստոյգ, և Ղուզղուն այաղի կ՚ասեն․ և ինքն ամենայն դիմօք ի Սամիթ կու նմանի․ բայց ծաղիկն սպիտակ է։ Եւ այլ կու ասեն, թէ հունդն նման է կարոսի հընդին, և խիստ լեղի է, եւ կապուտգոյն, և կայ որ կանաչ քիչ մի մեծկակ է. այն է Այաէռրիրսփ ղալպն․ և այն որ կապուտն է՝ Այատրիլալի Մըսրին է (Եգիպտական)․ և Ըռիճ իլ ղուրապ կու ասեն, որ է հայերէն Ագռաւու ճանկ է, և Ճուզվի շէյիտան (ալ) կ՚ասեն ». փոխանակ գրելոյ ճէզրի շէյդան ըստ Պէյթարայ, որ նշանակէ Սատանի Ստեպղին (Թ․ Հավուճ)։—Դարձեալ գրէ․ «Ագռաւի ոտք․ ի գետնէն ի վեր մէկ թիզ կ՚ելնէ, և երեք երեք տերեւ ունի․ նման է Կոտման տերեւին․ այն տերեւն որ ի մէջն՝ երկընկեկ է քան զերկունքն, և երկու քովին կարճ լինի․ նման է ագռաւի ոտաց»։ Պէյթար զանազանէ իր Աաթիրլալ կոչածը, (զոր թարգմանիչն փռանկ Ptychotis verticillata անուանէ ի լատինն), բուն Ագռաւիճանկէն (Ռիձ իլ-ղուրապ), զոր կոչէ ի լատինն Lotus Ornithopodiodes.





  1. Ղուզղուն՝ արծուի տեսակ բարձր թռչող հաւ մ՚է, հայերէն ոսկրկուլ կոչուածն համարուի։ Ամիրդոլվաթ այս անունը կու հիշէ արաբաց Նասր բառին տակ․ «Որ թուրքն Կարկազ (Քէրքէզ) կ՚ասէ, և հայն Ոսկրկուլ․ և այսոր պատմութիւնն մէկն այն է, որ քան զայս բարձր թռչնող ձագ չկայ․ և մէկ օրն յարեւելիս մինչեւ արեւմուտս երթայ և դարձեալ կու դառնայ․ և այլ որ զարմանալի իﬓ այս է, որ քանի ի հեռու տեղ մեռածի ﬕս ուտէ, նա այն օրն պիտի որ երթայ զիր բունն (բոյն), և զիր ձագն գանու»։