Էջ:Հայբուսակ.pdf/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


8. Ազազու

Գալիենոսի բառից հաւաքման մէջ գրուած է․ «Կարբազէ Ազազուն»․ Ստեփանոս Ռոշքեան իր Հայ-Լատին բառագրոց մէջ կ՚ըսէ․ «Արմատ բժշկական» փոքր և նօսր, նման ոստոց կիմանոմի»․ և դարձեալ․ «Է խոտ թիւնաւոր․ Carpesia», ուղիղն Carpesium․ փռանկերէն ալ Caspésie, ՚ի յունարէն καρπηςιον․ Պէյթար ալ կու գրէ Գարֆիսիուն, բայց բուն արաբացի Քէպապ բառով կու բացատրէ․ զոր պէտք չէ, շփոթել ընդ Քապապայ (որ և Հապպ էլ-արուս), զոր կու յիշէ Ամիրտոլվաթ ալ․ «Քապապա՝ որ է Հապ ըլ յարուս»․ բայց առաջինը չի յիշեր։


9․ Ազատ

Այսպէս կոչուած է նոր գրուածի ﬕ մէջ Բրաբիոն ծաղիկն․ տես զայս։


10․ Ազատդրախտ

Յայտ է ձայնէն որ Պարսից լեզուով է, Ազատ տիրէխթ, և մեծ ծառ նշանակէ․ նոյն անունն ըեդունած է և ուսուﬓական լեզուն կամ Եւրոպացիք, Melia Azadirach․ այս անուամբ կու ստորագրէ և Ամիրտոլվաթ ըստ Պէյթարայ․ «Ինքն մէկ մեծ ծառ է, միրգ ունի որ ի կաղին կու նմանի․․․․ լաւն այն է որ յածուենիքն բուսնի։ Իպն (Պէյթար) ասէ թէ իր ծառն նման է Ալուճին ծառին, և միրգն ալ ի ալոճու կու նմանի․ բայց ի մրգէն մի՛ ուտեր, ﬖասակար է, կու սպաննէ․ և թէ զծաղիկն հոավրաս՝ զըղեղան կալուածն բանայ։․․․ Մէնհաճին[1] տէրն ասեր է, թէ Սպաննող է. և մեք փորձեցաք որ չէ հանցգուն, և իր պտուղն քիչ մի քաղցրութիւն ունի․ և Մինհաճին տէրն ասէ՝ թէ խիստ լեղի է․ և չէ այսպէս։ Եւ իր տերեւն զմազն կու երկընցընէ, թէ զգլուխն իրմով լվանաս»։ — Այս երկու վկայութեանց հակասութիւնը թողլով նոր փորձողաց ստուգել, յիշենք որ մեր բժշկապետն այս ծառին այլեւայլ արեւելեայ անուններն ալ գրէ․ որոցմէ զատ յԱսորիս ալ Ճէրուտ կոչուի։ Բայց մեզի աﬔնէն կարեւորն է ﬔր իրմէ վերջի բժշկապետին՝ Ասարայ՝ յայանածը, թէ Խորենացւոյ Աշխարհագրութեան մէջ Արաբիոյ բուսոց կարգը դրուածն Խախակ՝ այս Ազատտիրախտ ծառն է․ ինքն ի՞նչպէս ստուգեր է արդեօք։ — Փռանկ կ՚անուանեն բաց յուսուﬓականէն նաեւ Arbre saint․ Arbre à Chapelet․ ըստ այսմ և Թուրքք (ըստ Պալատցի Տիրացու Գէորգայ Տէր Յովհաննիսեան՝) Թեսպիհ աղաձի։


11. Ազատքեղ

Վայրի Կարոսն է, ինչպէս լատին անունն ալ նշանակէ Petroselinum, (Քարերու Կարոս), յորմէ փռանկն ալ Persil․ Թ․ Մաղտանոս․ Ռ․ Петрушка․ ՊԷյթար լատին




  1. Էպն Ճէզլա Պաղտատցի գիտուն բժիշկն ԺԱ դարու, մարդուս սննդեան հարկաւոր և դեղոս բառագիրք ﬕ շինած է Մէնհաճ կոչելով, որ նշանակէ՝ շիտակ կամ արքունի ճանապարհ․ Ամիրտոլվաթ շատ անգամ կու յիշէ զսա, Մինհաճին տէրն կամ գրողն անուանելով։