Էջ:Հայբուսակ.pdf/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


վեց ճուղ կ՚ ունենայ, և յերկայնութիւն մէկ մէկ թիզ կու լինի, և ի ցաներուն մէջն և ի փոս տեղրանք կու բուսնի․ և տերեւին հաﬓ ի Գխթորին հաﬓ կու նմանի», և այլն։


21․ Ալի․

Գեզաքունեաց կամ Սեւանայ ծովու եզերաց ծաղկանց և բուսոց կարգին՝ կու յիշէ նոր գրող ﬕ (Տէր Աւետիքեան), առանց բացատրելու։


22․ Ալոճի․

Պտուղն ալ Ալոճ, կամ Ալուճ, ինչպէս կ՚ անուանեն և Թուրքք՝ Հալըճ․ հայերէն հնագոյն և հարազատ անունն է Սնձենի կամ Սնձնի․ բայց պտուղը պէտք չէ շփոթել Սինձի հետ, որ զատ բոյս կամ բանջար մ՚ է․ ինչպէս նաեւ Ալոճ պտուղն ալ ընդ Ալուճ բուսոյ։ Վաստակոց գիրքն երկու անուանքն ալ մէկտեղ յիշէ (Գլ․ ՄԽԵ), «Վասն Սերկեւելի և Սնձնենեաց՝ որ է Ալռւճ․» ուրիշ տեղ ալ (ՄԻԸ), «Տունկք՝ որ ի չաչի ջանջխէ լինին (այսինքն ճիւղէ ﬕ առաջ եկած) այսոքիկ են, Խնձորենի, Կեռասենի, Սնձնի, Նռնենի, և այլ այսպիսիք»։ — Լ․ Azerolus․ Փ․ Azérolier, կ՚ ըսեն նաեւ Pomette de doux closes․ Ռ․ Азероловое дерево․ հայերէն ալ կ՚ ըսուի Վայրի խնձոր, ուրիշ լեգուաց մէջ ալ Լէռան Խնձոր․ ինչպէս նաեւ արաբերէն, ըստ Ամիրտ․ «Զարուրի ճապալի, որ է Վայրի խնձորն, որ է Ալուճն, որ հայերէն բառով Սինձն», և այլն։ Թողումք ուրեﬓ այս բառին ներքեւ յիչել իր ուրիշ բացաարութիւնն ալ․ իսկ հօս յիշենք նոյն անուամբ տարբեր ցեղի՝ բոյս մ՚ ալ, որ է Ալուճ։


23․ Ալուճ․

«Որ է ինքն, ըստ Աﬕրտ․ ի Մուխալլասային ցեղերուն, որ պարսկերէն Քազնաք կ՚ ասեն», կամ Քազսանկ․ իսկ Մուխալասայն տեսնենք ի կարգի Մ տառի․ այս տեղ այսչափ ըսենք, խոտեղէն բոյս է մանր հունտերով, որք շատ բանի և զօրաւոր դեղ կ՚ ըլլան, ըստ հեղինակին. բայց եւրոպացի գիտունք դեռ չեն ստուգած ինչ ըլլալը, այլ Linaria (Վշատեսակ) բուսոց ցեղէն համարին։


24․ Ալոչա, կամ Ալուչա․

Տեսակ ﬕ է վայրենի Սալորի։


25․ Ալոց․

Դեղձի տեսակ է, ﬔծկակ և մսոտ։


26․ Ալու․

Փաթաթ անուանեալ Գետնախնձորն է, ըստ Մեսր․ Թաղիադենց (Առաջն․ Մանկանց)․ բայց Ալու պարսկերէն Սալոր կու նշանակէ․ ասկէ թերեւս վերոյիշեալն Ալոչա։