Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դասը։ 1842-ից վերջինիս է հանձնարարվել հարկերի գանձման ապահովումը Օսմ․ կայսրության ասիական և եվրոպ․ նահանգներից։ Արքունի մանուֆակտուրաները նույնպես հիմնականում գտնվել են ամիրայության տնօրինության տակ։

1856-ի «Հաթթը հումայունը» պայմաններ է ստեղծել բուրժ․ միջավայրից ելած հայ էֆենդիների դասի առաջացման համար։ Սրանք պետ․ տարբեր պաշտոններ են գրավել և ակնառու դեր խաղացել արևմտահայության հաս․ կյանքում։

Թանզիմաթը նպաստել է Արմ․ Հայաստանում և Կ․ Պոլսում հայ հաս-քաղ․ կյանքի աշխուժացմանը։ 1844-ին ստեղծվել է Ազգային ժողովը, 1847-ին՝ Ազգային հոգևոր (կրոն․ գործերը տնօրինող, 14 հոգևորականներից կազմված) և գերագույն (կրթ․ ու մշակութ․ գործերը տնօրինող, 20 աշխարհականներից կազմված) ժողովները, որոնց նպատակն էր, պատրիարքի և ամիրաների գործունեության սահմանափակումները։ Արհեստավորներն իրավունք են ձեռք բերել մասնակցելու ազգ․ գործերի տնօրինմանը։ Դրանից հետո Ֆրանսիայում ուսանած և 1848-ի հեղափոխությանն ականատես մի խումբ հայ երիտասարդներ պայքար են ծավալել ազգ․ ներքին գործերի կառավարումը ժողովրդականացնելու ուղղությամբ։

1853-ին կազմվել է Ուսումնական խորհուրդ՝ Ն․ Ռուսինյանի, Գ․ Օտյանի, Ն․ Պալյանի, Ս․ Վիչենյանի և ուր․ անդամակցությամբ։ Նրանք բելգիական սահմանադրության սկզբունքով մշակել են ազգ․, մշակութ․ և հաս․ կյանքի վերաբերյալ կանոնադրություն (1857), որի շուրջ պայքար է ծավալվել առաջադիմականների և պահպանողականների միջև։ 1860-ի մայիսի 24-ին կանոնադրությունն ընդունվել է Ազգային սահմանադրություն անվամբ։ 1863-ի մարտի 17-ին Բարձր դուռը վավերացրել է այն՝ 150 հոդվածներից թողնելով 99-ը։ Արևմտահայերի ներքին գործերը վարելու համար կազմվել են Ազգ․ ժողով (օրենսդիր մարմին), Ազգ․ կենտր․ վարչություն (գործադիր մարմին), Ազգ․ կրոն․ ժողով (հոգևոր գործերը տնօրինող մարմին), Քաղ․ ժողով (աշխարհիկ գործերը տնօրինող մարմին)։ Ստեղծվել են նաև ուս․, տնտ․, դատաստանական, վանքերի, թաղային և այլ խորհուրդներ։ Սահմանադրությամբ որոշվել է ընտրության կարգը, իրավունքներն ու պարտականությունները։ Ընտրելու իրավունք են ունեցել 25, ընտրվելու՝ 30 տարին բոլորած տղամարդիկ։ 1896-ին Ազգ․ սահմանադրությունը արգելվել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի հրամանով։

Սաստկացել են ազգ․ ճնշումն ու հալածանքները, կառավարությունը սկսել է վարել բացահայտ հայահալած քաղաքականություն։ Հայերին ձուլելու տարերային գործելակերպը բարձրացվել է պետ․ քաղաքականության մակարդակի։ Մահմեդականացումն իրականացվել է և՛ ուղղակի, և՛ տնտ․ հարկադրանքով։

1820-ական թթ-ից թուրք․ կառավարությունը հետևողականորեն ձգտել է իրականացնել հայկ․ կիսանկախ իշխանությունների (Զեյթուն, Սասուն, Իսյան) վերացումը։ Լեռնային Կիլիկիայի Զեյթուն (Ուլնիա) գավառը և քաղաքը, 35_40 հզ․ բնակչությամբ, մինչև XIX դ․ սկիզբը տասն անգամ հակահարված է տվել թուրք․ հարձակումներին, 1829, 1832, 1841, 1847, 1856, 1858, 1860 թթ-ին ի չիք դարձրել Զեյթունը ընկճելու թուրք․ փորձերը։ 1862-ին Մարաշի վալի Ազիզ փաշան 12 հզ․ կանոնավոր զորքով, շուրջ 30 հզ․ բաշիբոզուկներով և այլազան խաժամուժով ներխուժել է Զեյթունի գավառ, ավերել ու սրի քաշել ավելի քան տասը գյուղ և շարժվել քաղաքի վրա։ Զեյթունցիները դիմել են ինքնապաշտպանության։ Քաղաքի 7 հզ․ պաշտպանները հետ են մղել թշնամու գրոհները, ապա անցնելով հակահարձակման՝ ջախջախիչ պարտության մատնել հակառակորդին (տես Զեյթունի ապստամբություններ 1862, 1877_78, 1895)։ Գործին միջամտել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը․ զեյթունցիները պարտավորվել են վճարել զինվորական հարկ և քաղաք թողնել թուրք․ կայազոր։

Զեյթունի հերոսամարտը լայն արձագանք է գտել հայ իրականության մեջ։ Վանում, Մուշում, Կարինում, Կ․ Պոլսում տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Պարբ․ մամուլը մերկացրել է Թուրքիայի հայահալած քաղաքականությունը, մեծ ժողովըրդականություն են ստացել Մ․ Պեշիկթաշլյանի՝ Զեյթունին նվիրված բանաստեղծությունները։ Զեյթունի հերոսամարտը խթանել է ազգ․ ինքնագիտակցության զարթոնքը, դարձել XIX դ․ վերջին Արմ․ Հայաստանն ընդգրկած հայ ազգ-ազատագր․ շարժման նախակարապետը։


Հայաստանի տնտ․, մշակութ․ առաջընթացը, կապիտալիստ․ հարաբերությունների նկատելի զարգացումը, հայ իրականության մեջ լայն արձագանք գտած եվրոպ․ ազգ-ազատագր․ ու հեղ․ շարժումները նպաստել են հաս-քաղ․ հոսանքների առաջացմանը։ Որոշակի ընդհանրություններով հանդերձ արևելահայ և արևմտահայ հաս-քաղ․ հոսանքներն ունեցել են նաև տարբերություններ՝ պայմանավորված իրենց սոց․ միջավայրին և ազգ․ խնդիրներին բնորոշ հատկանիշներով։

Բարձրաստիճան հոգևորականության և մեծահարուստների ներկայացուցիչները՝ Մ․ և Զ․ Մսերյանցները, Ա․ Արարատյանը, Սարգիս արք․ Ջալալյանցը, Ստ․ քահ․ Մանդինյանը, Գ․ Շերմազանյանը, Գ․ Այվազովսկին, Հ․ Չամուռճյան-Տերոյենցը, Մ․ Տեյիրմենճյանը, Ա․ Հասունյանը և ուր․, իրենց հրատարակած պարբ-ներով՝ «Ճռաքաղ», «Մասյաց աղավնի», «Երևակ», «Արևելյան դար» ևն, քարոզել են հնազանդություն և հավատարմություն հայության հավատքին չդիպչող տիրակալներին, գրաբարը համարել են հայ եկեղեցու հիմնաքարերից ևն։

Ազգը գերագույն հեղինակություն, իսկ եկեղեցին՝ ազգը միավորող, պահպանող գործոն են համարել հայտնի դեմքեր Մ․ Աղաբեկյանը, Պ․ Շանշյանը, Գ․ Ախվերդյանը, Գ․ Պատկանյանը, Մ․ Խրիմյանը, Գ․ Սրվանձտյանը, Ե․ և Ա․ Տևկանցները և ուր․։ Հրատարակել են «Կռունկ», «Մեղու