Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գտնելով շատ երկրներում (տես Մեծ եղեռն)։ Այդուհանդերձ հայերը խոնարհաբար չեն ենթարկվել տեղահանության մասին թուրք․ իշխանությունների կարգադրություններին։ Նրանք հերոս․ դիմադրություն են ցույց տվել իրենց դահիճներին մի շարք վայրերում (տես Շապին Գարահիսարի հերոսամարտ 1915, Շատախի հերոսամարտ 1915, Մուշի գոյամարտ 1915, Մուսա լեռան հերոսամարտ 1915, Սասունի ինքնապաշտպանություն 1915, Վանի հերոսամարտ 1915, Ուրֆայի հերոսամարտ 1915, Ֆընտըճագի ինքնապաշտպանություն 1915) ևն։

Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրքերի պարագլուխներից մի քանիսը դատի են տրվել՝ երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, ինչպես նաև հայ բնակչության ցեղասպանությունը կազմակերպելու մեղադրանքով։ Հիմն․ հանցագործները մահվան են դատապարտվել հեռակա կարգով, քանի որ նրանց հաջողվել էր փախչել Թուրքիայից։ Հայ ժող․ վրիժառուները տարբեր երկրներում հայտնաբերել և մահվան են դատապարտել երիտթուրք․ դահիճներին (տես «Նեմեսիս»)։

Երկրորդ համաշխ․ պատերազմից հետո միջազգ․ իրավունքում ցեղասպանությունը որակվել է ծանրագույն հանցագործություն մարդկության դեմ, սահմանվել, որ ցեղասպանություն որակվող հանցագործությունների համար պատժելիությունը չի ճանաչում իրավաբ․ վաղեմություն։

Փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում եվ Հայաստանը։ 1917-ի փետր․ Ռուսաստանում տեղի ունեցած բուրժուա-դեմոկրատ․ հեղափոխությամբ տապալվել է ցար․ ինքնակալությունը, իրական իշխանությունն անցել է մարտի սկզբին ձևավորված հեղ․ Ժամանակավոր կառավարությանը (տես Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն 1917)։

1917-ի մարտի 9-ին Ժամանակավոր կառավարությունը վերացրել է Կովկասի փոխարքայությունը և ստեղծել Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԿրՏոօռ իՈՍՈՉՍՈջրՍՌռ ՍՏՎՌՑպՑ, Օզակոմ)՝ երկրամասում իր իշխանության մարմինը։ Նրա կազմի մեջ են մտել Պետ․ դումայի պատգամավորներ՝ կադետներ Վ․ Խառլամովը, Մ․ Պապաջանովը, մուսավաթական Մ․ Ջաֆարովը, մենշևիկ Ա․ Չխենկելին։ Առաջացել են նոր քաղ․ կուս-ներ և կազմակերպություններ (1917-ի ապրիլին ձևավորվել է հայ ժողովրդական կուսակցությունը), որոնք գործել են ազատ, ունեցել իրենց մամուլը․ սովորական են դարձել բազմամարդ հանրահավաքները։


Հայ հաս․ շրջանները դրականորեն են վերաբերվել ինքնակալության տապալմանը։ 1917-ի մարտին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե ողջույնի հեռագրեր է հղել Ժամանակավոր կառավարությանը, նրան օժանդակելու օգտին հանդես են եկել նաև հայ քաղ․ կուս-ները՝ հուսալով, որ նոր Ռուսաստանի օգնությամբ կազատագրվի Արմ․ Հայաստանը, և կվերականգնվի հայկ․ պետականությունը։ 1917-ի ապրիլի 26-ին կառավարությունն ընդունել է պատերազմի ընթացքում Արմ․ Հայաստանի՝ ռուս․ բանակի գրաված տարածքում քաղաքացիական իշխանություն ստեղծելու մասին որոշում։ Սեպտեմբերին այդ տարածքում կազմավորվել է երեք մարզ՝ Էրզրումի, Վանի և Խնուսի։ Այդ միջոցառումները, ինչպես և մինչ այդ Ժամանակավոր կառավարության կրոն․ և ազգ․ սահմանափակումների վերացման, ազգերի ինքնորոշման մասին ընդունած որոշումները հույս են ներշնչել, որ Ռուսաստանը կընթանա ժողովրդավար․ վերափոխումների ուղիով։ ՀՀԴ, հնչակյան, հայ ժող․ կուս-ները պաշտպանել են ազգերի ինքնորոշման սկզբունքը։ 1917-ի մայիսին Թիֆլիսում կայացել է արևմտահայերի առաջին համագումարը, որն արտահայտվել է Հայկ․ հարցը վերաբացելու, արևմտահայ փախստականներին օգնություն ցուցաբերելու, Արմ․ Հայաստանում բարենորոգումների ծրագիր մշակելու օգտին (տես Արևմտահայերի համագումարներ)։ Հայ հաս-քաղ․ կյանքում կարևոր դեր են խաղացել Հայոց ազգ․ խորհուրդները, որոնք տարբեր ժամանակ կազմավորվել են Թիֆլիսում, Շուշիում, Երևանում, Բաքվում։ Թիֆլիսի Հայոց ազգ․ խորհուրդը, որի նախագահն էր գրող և հաս․ գործիչ Ա․ Ահարոնյանը, հանդես է եկել ամբողջ հայ ժողովրդի անունից։ Ազգ․ խորհուրդներում մեծ էր ՀՀԴ կուս-յան ազդեցությունը (տես Հայոց ազգային խորհուրդ)։ Անդրկովկասում քաղ․ ուժերի հարաբերակցությունն ավելի ակնհայտ է դարձել 1917-ի հոկտ․ ինքնակառավարման տեղական մարմինների ընտրությունների ժամանակ։ Վրաստանում իշխող դիրքեր են ունեցել մենշևիկները, հայաբնակ վայրերում՝ դաշնակցականները, բանակային կայազորներում՝ էսէռները։


Հայաստանի առաջին հանրապետությունը (1918_20)։ 1917-ի հոկտ․ բոլշևիկների կուս-ը, օգտագործելով Ռուսաստանում ստեղծված ծանր վիճակը, Պետրոգրադում կատարել է հեղաշրջում, տապալվել է Ժամանակավոր կառավարությունը, Ռուսաստանը հռչակվել է խորհրդ․ սոցիալիս․ հանրապետություն։

Ռուս․ պետության ծայրամասերում (Ֆինլանդիա, Մերձբալթիկա, Անդրկովկաս ևն) տեղական ազգ․ ուժերը հանդես են եկել նոր իշխանության դեմ։ 1917-ի նոյեմբ․, Անդրկովկասի հիմն․ ազգ․ կուս-ները՝ վրաց մենշևիկները, մուսավաթականները, դաշնակցականները, ինչպես նաև էսէռները և սոցիալ-ֆեդերալիստները ստեղծել են երկրային իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան կոմիսարիատը։ 1918-ի փետր․, երկրամասում ստեղծված բարդ քաղ․ իրադրության պայմաններում, կոմիսարիատը լուծարվել է, և նրա փոխարեն կազմավորվել իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան սեյմը։