Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խորհրդ․ կարգերի հաստատումից հետո, իշխանությունների կոչով տարբեր վայրերից հանրապետություն են եկել հայ նշանավոր կոմպոզիտորներ, կատարողներ, երաժշտ․ գործիչներ (Ա․ Սպենդիարյան, Ռ․ Մելիքյան, Ս․ Մելիքյան, Ա․ Տեր-Ղևոնդյան, Ա․ Ադամյան, Ա․ Գաբրիելյան, Շ․ Տալյան, Հ․ Դանիելյան և ուր․)։ 1921-ին Երևանում բացվել է երաժշտ․ ստուդիա, որի հիման վրա 1923-ին՝ կոնսերվատորիա։ Կոնսերվատորիային կից ստեղծվել են սիմֆոնիկ նվագախումբ (ղեկ-ներ՝ Ա․ Սպենդիարյան, Ա․ Ադամյան), երգչախումբ (կապելլա, ղեկ․ Ս․ Մելիքյան)։ Կազմակերպվել են ժող․ և գուսան․ երաժշտությունը պրոպագանդող կոլեկտիվներ (դրանց թվում՝ ժող․ գործիքների անսամբլ, 1926, ղեկ․ Ա․ Մերանգուլյան), կամերային անսամբլներ (Կոմիտասի անվան քառյակը, 1925), երաժշտ․ հաղորդումներ, հրատարակչություն, ծրագրված համերգներ՝ տեղացի և հյուրախաղերի ժամանած կատարողների ուժերով։ 1925-ին Գյումրիում բացվել է երաժշտ․ ստուդիա, 1929-ին Երևանում՝ երաժշտ․ դպրոց։ Հատկապես մեծ է Ա․ Սպենդիարյանի դերը նոր ժանրերի ստեղծման, հայկ․ և այլ ժողովուրդների երգերի խմբերգային, ձայնի, դաշնամուրի կամ նվագախմբի համար մշակումների գործում։ Հայկ․ դասական ռոմանսի ձևավորման շրջանն ամբողջացրել են Ռ․ Մելիքյանի «Զմրուխտի» (հրտ․ 1928) և «Զառ-վառ» (հրտ․ 1949) վոկալ շարքերը։ Ա․ Տեր-Ղևոնդյանը ստեղծել է ազգ․ սյուժեով ծրագրային սիմֆոնիկ առաջին երկերից մեկը՝ «Աղթամար» պոեմը (1923)։ Ս․ Բարխուդարյանը նրբակերտ մանրանվագներով հարստացրել է հայկ․ դաշնամուրային երաժշտությունը։ 1930-ական թթ․ ստեղծվել են երաժշտ․ մշակույթի նոր կենտրոններ․ 1933-ին «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնը, որի խաղացանկում ներառվել է Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերան (նոր, վերամշակված խմբագրությամբ)։ Երաժշտ․ կարևոր կենտրոն է դարձել Հայֆիլհարմոնիան (1932)։ Կանոնավոր բնույթ են ստացել սիմֆոնիկ համերգները (դիրիժորներ՝ Կ․ Սարաջև, Ի․ Խարաջանյան), ստեղծվել են նոր կոլեկտիվներ՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթը (1938, գեղ․ ղեկ․ Թ․ Ալթունյան), Հայաստանի էստրադային նվագախումբը, Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլը։ Այդ տարիներին ստեղծագործ․ ասպարեզ է իջել տաղանդավոր կոմպոզիտորների նոր սերունդ՝ Ա․ Խաչատրյան, Հ․ Ստեփանյան, Լ․ Խոջա-Էյնաթով, Կ․ Զաքարյան, Ա․ Սաթյան, Վ․ Տալյան, Ա․ Այվազյան և ուր․։ 1932-ին կազմակերպվել է կոմպոզիտորների միությունը։

Ա․ Խաչատրյանի արվեստը շրջադարձային նշանակություն է ունեցել հայկ․ երաժշտ․ մշակույթի պատմության մեջ, այն հարստացրել նոր բովանդակությամբ։

ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին հանրապետությունում համերգային և երաժշտաթատեր․ կյանքը չի ընդհատվել․ օպերայի և բալետի թատրոնում, նոր ներկայացումների շարքում, իրադարձություն էր Տ․ Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրությունը (1945)։ Երևանում 1942-ին բացվել է երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Այդ և հետագա տարիներին գրված երգերի շարքում լայն ճանաչում է գտել Ա․ Սաթյանի «Մարտիկի երգը»։ 1944-ին է ստեղծվել ՀԽՍՀ պետ․ հիմնը (խոսք՝ Սարմենի, երաժշտությունը՝ Ա․ Խաչատըրյանի)։ 1942-ին է ստեղծվել Գ․ Եղիազարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը, 1943-ին՝ Ա․ Խաչատրյանի մոնումենտալ, պայքարի և ցասման կոչող Երկրորդ սիմֆոնիան (III մասի հիմքում ժող․ «Որսկան ախպեր» երգն է), 1944-ին՝ Հ․ Ստեփանյանի Առաջին սիմֆոնիան։ Այդ տարիներին է գրվել Ա․ Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերան (բեմ․ 1950)։


Հետպատերազմյան տարիներին հայկ․ երաժշտությունը տարբեր ժանրերի բարձրարվեստ գործերով են հարըստացրել կոմպոզիտորներ Ա․ Բաբաջանյանը, Ա․ Հարությունյանը, Է․ Միրզոյանը, Է․ Հովհաննիսյանը, Ղ․ Սարյանը, Է․ Բաղդասարյանը, Գ․ Արմենյանը, Ա․ Տերտերյանը, Ա․ Աճեմյանը, Տ․ Մանսուրյանը, Կ․ Օրբելյանը, Ջ․ Տեր-Թադևոսյանը, Ռ․ Ամիրխանյանը, Խ․ Ավետիսյանը, Գ․ Չեբոտարյանը, Գ․ Չթչյանը, Գ․ Հախինյանը, Է․ Արիստակեսյանը, Մ․ Վարդազարյանը, Մ․ Մավիսակալյանը, Ա․ Խուդոյանը, Գ․ Հովունցը, Ս․ Աղաջանյանը, Ս․ Ջրբաշյանը, Վ․ Կոտոյանը, Մ․ Իսրայելյանը, Ս․ Շաքարյանը, Ե․ Երկանյանը, Է․ Հայրապետյանը, Ռ․ Ալթունյանը, Վ․ Բալյանը, Վ․ Բաբայանը, Ա․ Սաթունցը և ուր․։ Բարձր նվաճումների են հասել երգիչ-երգչուհիներ Գ․ Գասպարյանը, Տ․ Սազանդարյանը, Պ․ Լիսիցյանը, Ն․ Հովհաննիսյանը, Մ․ Երկաթը, առաջատար տեղ գրավել Ա․ Պետրոսյանը, Դ․ Պողոսյանը, Ա․ Կարապետյանը, Գ․ Գրիգորյանը, Գ․ Գալաչյանը, Է․ Ուզունյանը, Ա․ Հարությունյանը, բալետի մենակատարներ Վ․ Գալստյանը, Լ․ Սեմանովան, Թ․ Գրիգորյանը, Է․ Մնացականյանը, Վ․ Խանամիրյանը, Հ․ Դիվանյանը, բալետմայստերներ Ե․ Չանգան, Մ․ Մարտիրոսյանը, Վ․ Գալստյանը, Ա․ Ասատրյանը, կամերային երգեցողության բնագավառում՝ Զ․ Դոլուխանովան, Լ․ Զաքարյանը, Մ․ Աբովյանը և ուր․։

Ժող․ երաժշտության ճանաչված կատարողներից են՝ երգիչ-երգչուհիներ Ա․ Գյուլզադյանը, Շ․ Մկրտչյանը, Օ․ Համբարձումյանը, Ա․ Բաղդասարյանը, Ա․ Տեր-Աբրահամյանը, Հ․ Բադալյանը, Ռ․ Մաթևոսյանը, դուդուկահարներ Մ․ Մարգարյանը, Լ․ Մադոյանը, Վ․ Հովսեփյանը, Ջ․ Գասպարյանը, թառահար Ս․ Սեյրանյանը, քամանչահարներ Լ․ Կարախանը, Գ․ Միրզոյանը, քանոնահարներ Խ․