Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արբատովը (Յաղուբյան), Վ․ Ռաշիդյանը։ 1978-ից՝ վաստ․ կոլեկտիվ։ Պարացանկն ընդգրկում է ազգագր․, թեմատիկ պարեր և պարային պատկերներ՝ «Բերդ», «Սարդարապատ», «Էնզելի», «Քոչարի», «Սասունի պարերի շարք», «Ղարաբաղի կանանց պար», «Լոռվա ծերերի պար», «Պոեմ Վարդան Մամիկոնյանի մասին», «Արցախի», «Աշնանային անուրջներ», «Հին Թիֆլիսի պատկերներից» («Կինտոներ»), «Անմահություն», երկրաշարժի զոհերի հիշատակին՝ «Զարթոնք» և «Մայրություն» և այլ բեմադրություններ։ Համույթում աճել են շնորհալի կատարողներ՝ ՀՀ վաստ․ արտիստներ Ա․ Հարությունյանը, Ռ․ Կարապետյանը, Ս․ Չանչուրյանը, Ա․ Կիզիրյանը, Լ․ Գասոյանը, Ն․ Մեհրաբյանը, Կ․ Ղազարյանը, Ս․ Դևոյանը, Վ․ Հարությունյանը (դուդուկ), արտիստներ Գ․ Կարապետյանը, Է․ Ստեփանյանը, Լ․ Բուլգադարյանը, Զ․ Բարսեղյանը, Ռ․ Խանզադյանը, Զ․ Երիցյանը, Վ․ Անգուրյանը և ուր․։ Պարախմբում են (1996)՝ Ս․ Բաբայանը, Ա․ Ղարիբջանյանը, Լ․ Խաչատրյանը, Ա․ Թահմիզյանը, Ա․ Զաքարյանը, Պ․ Ղարիբյանը, երաժիշտներ Ե․ Մանուկյանը (դուդուկ), Ժ․ Մելքոնյանը (դհոլ) և ուր․։ Համույթն առանձնանում է պարերի ինքնատիպ մեկնաբանմամբ, բարձր կատարող․ վարպետությամբ։ Ելույթներ է ունեցել ՀՀ-ում, ԱՊՀ քաղաքներում, 40-ից ավելի արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Դանիա, Գերմանիա, Չեխոսլովակիա, Լիբանան, Սիրիա, Կանադա, լատինաամերիկյան երկրներ և այլուր)։ ՀԼԿԵՄ մրց․ (1976)։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ, վաստակավոր կոլեկտիվ, ակադեմիական (կապելլա), հիմնադրվել է 1937-ին, Երևանում։ Հիմնադիրը և գեղ․ ղեկավարն էր Թ․ Ալթունյանը։ Երգչախմբի կատարող․ առաջընթացի, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման, երկացանկի հարստացման գործում (ազգ․ երկերի հետ նաև՝ Մոցարտի «Ռեքվիեմ□-ը, Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան ևն) մեծ վաստակ ունի Ա․ Տեր-Հովհաննիսյանը (գեղ․ ղեկավար 1939_41-ին և 1954_60-ին)։ Երգչախմբի գործունեության առավել նշանակալից շրջանը սկիզբ է առել 1961-ից, գեղ․ ղեկավար և գլխ․ դիրիժոր Հ․ Չեքիջյանի շնորհիվ։ Հ․պ․ե․ հայկ․ դաս․ խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբանն է։ Հանդես է գալիս ազգ․, դաս․ և արդի եվրոպ․, ամերիկ․ շուրջ երեսուն լեզուներով կատարվող մոտ 700 ստեղծագործությունների (դրանց թվում՝ Բեռլիոզի, Վերդիի, Մոցարտի, Ֆորեի ռեքվիեմները, Շուբերտի «Միրիամի հաղթական երգը» կանտատը, Ռոսսինիի «Ստաբատ Մատեր□-ը, Բեռլիոզի «Ռոմեո և Ջուլիետ» դրամատիկ․ սիմֆոնիան, «Տե Դեում□-ը, Վերդիի «Նաբուկկո» օպերան, «Ազգերի հիմնը», «Ստաբատ Մատեր□-ը, Լամբերտի «Ռիո Գրանդե□-ն, Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան և ֆանտազիան, Բախի «Լա մաժոր մեսսան», Վիվալդիի «Գլորիա□-ն, Կոմիտասի, Եկմալյանի, Խաչատրյանի, Հարությունյանի, Հովհաննիսյանի, Կանաչյանի, Գլինկայի, Չայկովսկու, Տանեևի, Սվիրիդովի և այլոց երկերի) վառ և իմաստալից մեկնաբանումով։ Ելույթներ է ունեցել աշխարհի նշանավոր բեմերում և արվեստի տաճարներում, ԱՊՀ երկրներում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր, արժանացել միջազգային մամուլի բացառիկ դրվատանքին։ 1969-ին արժանացել է ակադեմիական, 1975-ին՝ վաստ․ կոլեկտիվի կոչման։ Հ․պ․ե․ կատարմամբ թողարկվել է քսանից ավելի ձայնասկավառակ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում։ La Voix de Paris ֆիրմայի թողարկած ձայնասկավառակն արժանացել է «Գրան պրի» միջազգ․ մրց-ի (1970, Փարիզ)։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԻՈՆԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, Խորհրդային Միության երեխաների և պատանիների՝ կոմունիստական կազմակերպության մասը Հայաստանում։ Գործել է «Վ․Ի․Լենինի անվ․ համամիութ․ պիոներ․ կազմակերպությունների մասին կանոնադրությամբ»։ Ղեկավար մարմինը Հայաստանում ՀԼԿԵՄ ԿԿ և պիոներ․ կազմակերպության հանրապետ․ խորհուրդն էր։ Հ․պ․կ․ խնդիրն էր՝ երեխաներին դաստիարակել կոմունիստ․ կուս-յան գործին և սոցիալիստ․ հայրենիքին նվիրվածության ոգով։


Հ․պ․կ․ ստեղծվել է 1921-ի հուլիսի 1-ին, Երևանում, Պատկոմ (պատանի կոմունարներ, պատանի կոմունիստներ) անվամբ (հիմնադիրներ՝ Ս․Մանուկյան, Ա․Բզնունի)։ Կազմակերպության նպատակն էր՝ ապահովել պատանիների կոմունիստ․ և ֆիզ․ դաստիարակությունը։ Գործել է դպրոցներում, որբանոցներում՝ ընդգրկելով 8_16 տարեկան աղջիկներին ու տղաներին։ Հայաստանի կոմերիտմիության ԿԿ 1922-ի որոշմամբ Հ․պ․կ․ շարքերն անդամագրվելը կատարվել է պատկոմական կազմակերպությունների միջոցով։ 1923-ի սեպտ․ Երևանում կայացել է պատկոմների առաջին, 1924-ին Լենինականում՝ երկրորդ համագումարը։ 1924-ից պատկոմական կազմակերպությունները վերանվանվել են պիոներական։


Հ․պ․կ․ հրատարակել է «Պատկոմ», «Պիոներ ղեկ», «Ջոկատավար», «Պիոներ», «Ծիծեռնակ» ամսագրերը, «Պիոներ կանչ» (1990-ի օգոստոսից՝ «Կանչ») թերթը։


Հ․պ․կ․ չի գործում 1990-ական թթ․ սկզբից։ Իսկ նոր ստեղծված դպրոցական, պատանեկան կազմակերպությունների գործունեությունն ընթանում է ավելի շեշտված ազգ․, հայրենասիր․ ուղղվածությամբ։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ, գրական միավորում։ Հիմնվել է 1922-ի դեկտ․ 24-ին, Երեվանում։ Հիմնման ու ղեկավարման