Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սանողների թիվը նախկին 40-ի փոխարեն հասել է 100-ի), նորոգվել է Գևորգյան ճեմարանի շենքը, Մայր աթոռի տպարանում հրատարակվել է քարոզչական, կրոնաճանաչող․, հայագիտ․, գրակ-պատմ․ շուրջ 100 անուն գիրք, սկսել են ուս․ լիարժեք կյանքով գործել Սևանի դպրեվանքը, Շիրակի թեմի հոգևոր ընծայարանը։ 1995-ի սեպտ․ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ բացվել է ԵՊՀ աստվածաբան․ ֆակ-ը, իսկ 1996-ի ապրիլին՝ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը։ Մայր աթոռում սկսած ընդարձակ աշխատանքների մի կարևոր ուղղություն է դարձել 2001-ին Հայաստանում քրիստոնեությունը որպես պետ․ կրոն հռչակման 1700-ամյա տոնակատարության նախապատրաստումը։ Այդ կապակցությամբ մշակված ընդարձակ ծրագրի կարևորագույն կետերից մեկը Երևանում Ս․Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճառի կառուցումն է, որի հիմնարկեքը տեղի է ունեցել 1997-ի ապրիլի 7-ին, կաթողիկոս Գարեգին Ա-ի ձեռքով։

Գարեգին Ա-ի մահից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվել (1999-ի հոկտ․) Գարեգին Բ։


Հ․ա․ե․ են կազմում՝ Կաթողիկոսություն ամենայն հայոց, Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո, Երուսաղեմի հայոց պատրիարքություն, Պատրիարքություն հայոց Թուրքիո, Այրարատյան թեմ, Շիրակի թեմ, Գուգարաց թեմ, Սյունյաց թեմ, Արմավիրի թեմ, Արագածոտնի թեմ, Գեղարքունյաց թեմ, Կոտայքի թեմ, Արցախի թեմ, Վրաստանի թեմ, Ռուսաստանի թեմ, Նոր Նախիջևանի թեմ, Ուկրաինայի թեմ, Ատրպատականի թեմ (Թավրիզ), Սպահանի թեմ (Նոր Ջուղա), Թեհրանի թեմ (Թեհրան), Եգիպտոսի թեմ, Փարիզի (հայրապետական պատվիրակ), Մարսելի շրջան, Լիոնի շրջան, ԱՄՆ-ի Արևելյան թեմ (Նյու Յորք), ԱՄՆ-ի Արևմտյան թեմ (Լոս Անջելես), Արգենտինայի թեմ, Բրազիլիայի թեմ, Ուրուգվայի թեմ, Կանադայի թեմ, Իրաքի թեմ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմ, Անգլիա-Լոնդոն (հայրապետական պատվիրակ), Ռումինիայի թեմ, Բուլղարիայի թեմ, Իտալիայի հոգևոր հովվություն, Եթովպիայի հոգևոր հովվություն, Հունաստանի թեմ, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ (Ավստրիա և Շվեդիա), Շվեդիայի հոգևոր հովվություն, Գերմանիայի թեմ, Շվեյցարիայի թեմ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Կալկաթայի հոգևոր հովիվ, Սուդանի հոգևոր հովվություն։

Գրկ․ Տեր-Միքայելյան Ա․, Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին և յուր սուրբ կարգը, Վաղ-պատ, 1897։ Զամինյան Ա․, Հայոց Եկեղեցու պատմություն, մաս 1, 2, Նոր Նախիջևան, 1908_09։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1_3, ԿՊ-Երուսաղեմ, 1912-27։ Պետրոսյան Ե․, Հայ եկեղեցու պատմություն, մաս 1, Ս․ Էջմիածին, 1995։


«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՃԱԿԱՏ», հասարակական, քաղաքական շաբաթաթերթ։ Բուխարեստի Հայաստանյան ճակատ կազմակերպության կենտր․ կոմիտեի հրատ․։ Լույս է տեսել 1946_50-ին, Բուխարեստում։ Տնօրեն-խմբագիր՝ Հ․ Պապոյան։ Հանդես է եկել Հայ դատի պաշտպանությամբ, մերկացրել Թուրքիայի երկդիմի քաղաքականությունը երկրորդ համաշխ․ պատերազմում։ Տպագրել է գիտ․ և մշակութ․ նյութեր։


ՀԱՅ-ԱՐՏՅԱՆ (Հարությունյան) Արտաշես Թադևոսի [14(26)․10․1899, գ․ Նախճվան (Կարսի մարզում) _ 13․4․1978, Երեվան], կինոռեժիսոր, սցենարիստ։ ՀԽՍՀ ժող․ արտիստ (1966)։ Ավարտել է Երևանի հայկ․ դրամատիկ․ ստուդիան (1922), Մոսկվայի կինեմատոգրաֆիայի տեխնիկումը (1927), Կինեմատոգրաֆիայի համամիութ․ պետ․ ինստ-ին կից ռեժ․ բարձրագույն դասընթացները (1932, ղեկ․ Ս․Էյզենշտեյն, Ա․Ռոոմ)։ 1925-ից աշխատել է Պետկինոյի առաջին ֆաբրիկայում (դերասան, ռեժիսորի ասիստենտ), 1929-ից՝ բեմադրող-ռեժիսոր («Ես փոքր չեմ», «Պյոտոր Իվանովիչ» և այլ լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր), 1935-ից՝ Հայֆիլմի ռեժիսոր։ Լավագույն կինոնկարներից են «Պատվի համար» (1956, ըստ Շիրվանզադեի), «Հյուսիսային ծիածան» (1961), «Լալվարի որսկանը» (1966, ըստ Վ․Միրաքյանի)։ Հ-Ա․ իր մի քանի ֆիլմերի սցենարիստն է։


ՀԱՅԱՐՏՈՒՆ, Հայ արվեստի տուն, գրական մշակութային հասարակական կազմակերպություն (1920_30-ական թթ․)։ Հ-եր են ստեղծվել հիմնականում ՀՀ-ից դուրս՝ հայաշատ քաղաքներում, որոնց նպատակն էր նպաստել տեղի հայ գրողների և արվեստագետների ստեղծագործությանն ու արվեստների տարածմանը, հայ բնակչության գեղագիտ․ դաստիարակությանը՝ կապելով նրանց մայր հայրենիքի մշակութ․ կյանքին։ Առաջին Հ․ կազմակերպվել է Երևանում, 1921-ի հունվ․ (գործել է մի քանի ամիս, ունեցել թատեր․, երաժշտ․ ստուդիաներ)։ Նույն թվականի մարտին հիմնադրվել է Թիֆլիսի Վ․Տերյանի անվ․ Հ․ (գործել է մինչև 1930-ական թթ․ կեսը, նախագահ՝ Հ․Թումանյան)։ Մասնաճյուղերը ղեկավարել են Դ․Դեմիրճյանը (գրակ․), Ռ․Մելիքյանը (երաժշտ․), Գ․Շարբաբչյանը (նկարչ․), Ս․Քափանակյանը (թատեր․ ստուդիան՝ Ա․Բուրջալյանը)։ Կազմակերպվել են գրակ․ դատեր, արվ-ի և գրակ-յան թեմաներով դասախոսություններ, ներկայացումներ և քննարկումներ, համերգներ, ցուցահանդեսներ ևն։ 1921-ի դեկտ-ից գործել է Կ․Պոլսի Հ․ (ատենապետ՝ Ե․Օտյան, ապա՝ Վ․ Թեքեյան)։ Մասնաճյուղերի ղեկ-ներն էին՝ Կ․Զարյանը (գրակ․), Գ․Սյունին (երաժշտ․), Փ․Թերլեմեզյանը (նկարչ․), Ա․Շահխաթունին (թատեր․), Աստ․ Խաչատրյանը (քննախոս․)։ 1923-ին բացվել է Բաթումի Հ․ (վարչության նախագահ՝ Ս․Մելիք-Սահակյան)։ Մասնաճյուղերը գլխավորել են Գ․Գրիգորյանը (գրակ․), Դ․Ղազարյանը (երաժշտ․),