Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հովսեփ Էմինի հետ, հավանություն տվել Հայաստանն ազատագրելու նրա ծրագրին։ Վրաստանի և Ռուսաստանի ռազմ․ օգնության ակնկալությամբ ձեռնամուխ է եղել Արմ․ Հայաստանում թուրք․ բռնապետության դեմ ապստամբության կազմակերպմանը՝ ներգրավելով Կ․Պոլսի, Զմյուռնիայի, Կեսարիայի, Թոխաթի, Դիարբեքիրի, հայաբնակ այլ վայրերի հայ գործիչներին, ինչպես նաև քրդերին և ասորիներին (նախատեսել է Արմ․ Հայաստանում զենքի կոչել 40 հզ․ մարդ)։ 1764-ի մարտին Վրաստանի թագավոր Հերակլ II Հ․Մ-ուն ուղարկել է օգնության խոստմամբ խրախուսական նամակ, որն ընկել է Երևանի խանի ձեռքը։ Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երեվանցին, երկյուղելով խանի վրեժխնդրությունից, Հերակլին հորդորել է դադարեցնել համագործակցությունը Հ․Մ-ու հետ։ 1764-ի վերջին, երբ վերացել է Վրաստանի վրա Թուրքիայի հարձակման վտանգը, Հերակլ II խզել է կապը Հ․Մ-ու հետ, որը հարկադրված դադարեցրել է ապստամբության նախապատրաստությունը։


ՀՈՎՆԱՆՅԱՆ Բելա (Լորետա) Օգսենի (ծ․ 12․8․1935, Երևան), բալետի արտիստուհի։ ՀՀ ժող․ արտիստուհի (1976)։ Ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը (1955), Խ․Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժ․ ինստ-ի մշակույթի բաժինը (1987)։ 1955-80-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի, 1983-ից՝ նույն թատրոնում բալետի խմբի փորձավար։ Լավագույն դերապարերից են՝ Գայանե, Ֆրիգիա (Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ»), Գյուլնար (Ռիմսկի-Կորսակովի «Շահարազադե»), Մոխրոտ (Պրոկոֆևի «Մոխրոտը»), Ռոզիտա (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Իսպանուհի (Ռավելի «Բոլերո»)։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեդիայում և այլուր։


ՀՈՎՆԱՆՅԱՆ Հարություն [1880, ք․ Ֆենեսե (Թուրքիայում) - 1959], խմբագիր, մանկավարժ։ Զբաղվել է ուսուցչությամբ նախ ծննդավայրում, ապա 14 տարի եղել է Կեսարիայի ազգ․ վարժարանի տեսուչ։ 1910-ին տեղափոխվելով Կ․Պոլիս՝ զբաղվել է գրակ-հրապարակախոս․ գործունեությամբ։ Աշխատակցել է «Բյուրակնին», «Խելոք Դավիթ» երգիծաթերթին։ 1920-ին մեկնել է ԱՄՆ։ Աշխատակցել է «Հայաստանի կոչնակ», «Հայաստանյայց եկեղեցի», «Պայքար», «Նոր օր», «Կռունկ» պարբ-ներին և Փարիզում լույս տեսնող «Կավռոշ» երգիծաթերթին։ 1941-49-ին եղել է ամերիկահայ վարժարանների ընդհանուր տեսուչ։ Գրել է «Էվերեկ-Ֆենեսեի հայոց բարբառը» աշխատությունը (Իզմիրյան գրակ․ մրց․, 1915)։ Միաժամանակ զբաղվել է նկարչությամբ, ունեցել է անհատ․ ցուցահանդես Նյու Յորքում (1943)։


ՀՈՎՆԱՆՅԱՆ Հրայր Ստեփանի (ծ․ 11․9․ 1930, ք․ Կիրկուկ, Իրաք), ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար։ 1951-ին գաղթել է ԱՄՆ, բնակվում է Նյու Ջերսիում։ Ավարտել է Վիլլանովայի համալսարանը (1956)։ Նույն համալսարանի առևտր․ գիտ-ների պատվ․ դ-ր (1985)։

1958-ից զբաղվում է շին․ գործունեությամբ։ «Հովնանյան Ինդըսթրիզ» ընկերության նախագահն է, տնաշին․ խոշոր ընկերության սեփականատեր։ Ամերիկայի հայկական համագումարի հիմնադիրներից է, 1972-ից՝ հոգաբարձուների խորհըրդի համանախագահ, 1976-ից՝ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ (1992-ից)։ 1996-ին Վաշինգտոնում հիմնել է «ANI» («Armenian National Institute») հաստատությունը, որը զբաղվում է հայոց ցեղասպանության միջազգ․ ճանաչման խնդիրներով։


ՀՈՎՆԱՆՅԱՆ Ղևոնդ (28․10․1817, Կ․Պոլիս - 26․1․1897, Վիեննա), բանասեր, լեզվաբան, թարգմանիչ։ Պ․Հովնանյանի եղբայրը։ Սովորել է Կ․Պոլսի ֆրանս․, 1835-ից՝ Վիեննայի Մխիթարյան վարժարաններում։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1838)։ Եղել է միաբանության տպարանապետ, Կ․Պոլսի Մխիթարյան վարժարանի ուսուցիչ, 1868-70-ին՝ թուրք-ի ասիստենտ Վիեննայի Արևելյան ակադեմիայում, 1887-90-ին՝ «Հանդես ամսօրյայի» խմբագրապետ։ Տիրապետել է հուն-ին, լատ-ին, գերմ-ին, ֆրանս-ին, արաբ-ին ևն։ Ա․Գարագաշյանի և Հ․Գաթըրճյանի հետ թարգմանել է Ժ․Բ․ Բոսյուեի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) աշխատությունը, որտեղ կյանքի է կոչել «ոսկեդարյան» գրաբարը։ «Հետազօտութիւնք նախնեաց ռամկօրէնի վրայ» (մաս 1, տետր 1 և 2, 1897) գրքում Հ․ հավաքել է հայ հին գրակ․ մեջ հանդիպող ռամկորեն (ժողովրդախոսակց․ գրաբար) հատվածները և ավելի ուշ շրջանի հայ հեղինակների (Ներսես Շնորհալի, Մխիթար Հերացի, Սմբատ Գունդստաբլ, Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ և այլք) երկերից նմուշներ, ուսումնասիրել դրանք, և ըստ այդմ, առաջին թարգմանիչներից մինչև միջնադարի ստեղծագործողները, հայ-ը բաժանել երկու շրջանի, առաջինն անվանելով «ռամկախառն գրաբար», երկրորդը՝ «գրաբարախառն ռամկօրէն»։ Գրքի նախաբանում («Նախաշաւիղ») Հ․ հիմնավոր փաստերով հաստատում է հայկ․ բարբառների գոյությունը V դ․ և դրանից առաջ, ապա եզրակացնում, որ գրաբարը մշակվել է առօրյա խոսակց․ լեզվի հիմքի վրա։

Երկ․ Քերականութիւն գաղղիերէն լեզուի, հ․ 1-3, Վնն․, 1843-44։ Դաստիարակ մանկանց․․․, Վնն․, 1851։ Պատմութիւն քաղաքականութեան եւրոպական տէրութեանց ընդհանրապէս, հ․ 1-4, 1856-60։

Գրկ․ Աղայան Է․Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։


ՀՈՎՆԱՆՅԱՆ Պողոս (12․9․1802, Կ․Պոլիս - 9․1․1884, Վիեննա), լեզվաբան, պատմաբան, աշխարհագրագետ, մանկավարժ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության