Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արձանագրություններում։ Ուսումնասիրողները (Ե․Ֆոռեր, Գ․Ղափանցյան, Պ․Կրեչմեր, Ն․ Ադոնց և ուր․) գտնում են, որ Հ․ անունը կազմված է «հայ» արմատից, «սա» խեթ․ վերջածանցից և նշանակում է հայերի երկիր, Հայաստան։ Հ․ համարվում է հայերի բնօրրանը։ Հ-ում գործածվող լեզուն պատկանել է հնդեվրոպ․ լեզվաընտանիքին։


Հ-ի կարևոր քաղաքներն էին Արխիտան (ժամանակակից Քղիի մոտ), Ուրան (Բաբերդից արմ․), Արիպսան, Դուկկաման (Ճորոխի ավազանում), Կումմախան կամ Կամուխան (հետագայի Կամախը), Հայասան և Ազզին (հետագայի Երզնկայի մոտ) ևն։


Հ․, որպես ցեղային միությունների միավորումից առաջացած պետություն, ձևավորվել է մ․թ․ա․ մոտ XV դ․ 3-րդ քառորդին։ Վաղ ստրկատիր․ պետություն էր՝ տոհմատիր․ մնացուկների խիստ արտահայտությամբ։ Մ․թ․ա․ XV_XIII դդ․ Հ․ ռազմ․, դիվանագիտ․, տնտ․ և մշակութ․ լայն հարաբերությունների մեջ էր խեթ․ պետության հետ։ Մ․թ․ա․ XV դ․ վերջին _ XIV դ․ սկզբին խեթերը ժամանակավորապես իրենց են ենթարկել Հ․, որտեղ իշխել է Մարիյա (Մարիաս) թագավորը։ Շուտով Հ․ թոթափել է խեթ․ տիրապետությունը։ Խեթ․ թագավոր Թուդխալիա III (մ․թ․ա․ մոտ XIV դ․ սկիզբ) նոր արշավանք է ձեռնարկել Հ․, որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (Կարաննիս)։ Վճռական ճակատամարտը Կումմախա քաղաքի մոտ առավելություն չի տվել խեթերին։ Թուդխալիա III-ի հաջորդը՝ Սուպիլուլիումա I (մ․թ․ա․ մոտ 1397_48), Միտաննիի դեմ պատերազմներում թիկունքն ապահովելու նպատակով, պայմանագիր է կնքել Հ-ի թագավոր Հուկկանայի (Խուկկանա) հետ՝ քրոջը կնության տալով նրան։ Խեթ․ թագավոր Մուրսիլի II-ի օրոք (մ․թ․ա․ մոտ 1348_20) վերսկսվել են խեթա-հայասական պատերազմները։ Հ-ի թագավոր Աննիյան (Աննիաս, ենթադրվում է, որ նրա անունով է կոչվել Դարանաղիի Անի քաղաքը) ասպատակել և պաշարել է խեթ․ մի շարք քաղաքներ ու ամրոցներ։ Միայն պատերազմի չորրորդ տարում Մուրսիլիին հաջողվել է հնազանդեցնել Հ․։

Մ․թ․ա․ XIII դ․ խեթ․ արձանագրություններին զուգահեռ, նույն ժամանակաշրջանի, ինչպես նաև մ․թ․ա․ XII_XI դդ․ ասորեստանյան արձանագրություններում, Հ․ հիշատակվում է Նաիրի անունով։ Մ․թ․ա․ XIII դ․ վերջին Հ․, հավանաբար, տրոհվել է առանձին ցեղային միությունների։ Հետագայում Հ-ի տարածքի զգալի մասը մտել է Հայկ․ լեռնաշխարհում առաջացած պետ․ միավորումների, Փոքր Հայքի և Մեծ Հայքի կազմի մեջ։

Գրկ․ ԽՈտՈվՓÿվ թ․Ը․, ղՈռՈրՈ – ՍՏսօոպսՖ ՈՐՎÿվ, ժ․, 1947; ԺՋՈցՍÿվ թ․ը․, ղՈռՈրրՍՌռ ÿջօՍ Ռ պչՏ ՏՑվՏՔպվՌպ Ս ՌվՊՏպՉՐՏտպռրՍՌՎ ÿջօՍՈՎ, ժ․, 1964; ղՈփՈՑՐÿվ Թ․Լ․, ղՈռՈրՈ Ռ ծՈՌՐՌ, ԼՀԳ, 1973, դ 11; Նույնի, ծՈՌՐՌ Ռ ԸՐՎՌվՈ, ԼՀԳ, 1976, դ 8; Forrer E․, Hajasa-Azzi, “Caucasic”,1931, դ 9․


«ՀԱՅԱՍԱ», Հայաստանի հեռուստառադիոպետվարչության հայ ավանդական երգի ու պարի պետական համույթ։ Ստեղծվել է 1989-ին (գեղ․ ղեկ․ Զ․Թագակչյան)։ «Հ□-ի երկացանկում են Հայաստանի ազգագր․ տարբեր շրջանների ժող․ երգեր ու պարեր։ «Հ․» հանդես է եկել Հայաստանի և ԱՊՀ տարբեր քաղաքներում։ Գործել է մինչև 1995-ի վերջը։


ՀԱՅԱՍՏԱՆ, Հայք, Հայոց աշխարհ (օտարներն անվանում են Արմենիա, Արմինիա, Սոմխեթի, Էրմենիստան), երկիր Միջին Արևելքում, ուր առաջացել, կազմավորվել, պատմական զարգացման բոլոր փուլերն է անցել ու համաշխարհային նշանակություն ունեցող մշակույթ ստեղծել հայ ժողովուրդը։ Հ-ի տարածքը (շուրջ 400 հզ․ կմ2) համընկնում է Հայկական լեռնաշխարհին և իբրև հասկացություն գործածվում հիմնականում Մեծ Հայքի և Փոքր Հայքի միասնական տարածքի վերաբերյալ, թեև հայաբնակ հնագույն տարածքներ են եղել նաև Կոմմագենեն, Ադիաբենեն և Օսրոյենեն, իսկ միջնադարից մինչև 1920-ական թթ․՝ նաև Կիլիկյան Հայաստանը․ տես Հայաստանի Հանրապետություն։


«ՀԱՅԱՍՏԱՆ», հրատարակչություն Երևանում։ Հիմնվել է 1921-ի հունիսին (մինչև 1964-ը՝ Հայաստանի պետ․ հրատարակչություն՝ Հայպետհրատ)։ Հայպետհրատի առանձին բաժինների հիման վրա ստեղծվել են մի շարք հրատարակչություններ՝ Կուսհրատ, Քաղհրատ, «Խորհրդային գրող» (1947_48), Հայպետգիտտեխհրատ (1959_60), Հայպետուսմանկհրատ (1955-ից, 1964-ից՝ «Լույս»)։ Հրատարակում է հաս-քաղ․, գիտ․, գիտահանրամատչելի, գյուղատնտ․ գրակ․, ինչպես նաև տեղեկատուներ, օրացույցներ, պլակատներ ևն։


«ՀԱՅԱՍՏԱՆ», քաղաքական, բանասիրական և առևտրական շաբաթաթերթ։ Կ․Պոլսի Հայոց պատրիարքության պաշտոն․ հրատ․։ Լույս է տեսել 1846_52-ին, Կ․Պոլսում։ Խմբագիրներ՝ Հ․ Չամուռճյան, Մ․Աղաթոն։ Արևմտահայ անդրանիկ պաշտոն․ պարբ-ը։ Եկեղեցու և օսմ․ պետության շահերին թերթը ծառայեցնելու Հ․Չամուռճյանի ջանքերին հակառակ, նրա հեռանալուց հետո (1848), «Հ․» լուսաբանել է Արմ․ Հայաստանի հաս-քաղ․ առաջադիմ․ իրադարձությունները և տեղաշարժերը։ Տպագրել է հոդվածներ Եվրոպայում ազատագր․ շարժումների, տնտեսագիտության, առևտրի կազմակերպման և այլ հարցերի շուրջ, քաջալերել կրթ․, բարեգործ․ և լուսավոր․ նպատակներով ստեղծված ընկերությունների ու կազմակերպությունների գործունեությունը։ Անդրադարձել է Հայաստանյայց և կաթոլիկ եկեղեցիների բախումներին։ «Հ․□-ին աշխատակցել են Ս․Վիչենյանը (Սերվիչեն), Գ․Աղաթոնը, Գ․Սթիմարաճյանը և այլք։


«ՀԱՅԱՍՏԱՆ», կիսամսյա թերթ։ Լույս է տեսել 1888_92-ին, Լոնդոնում, հայ․ և ֆրանս․։ Խմբագրապետ՝ Մ․Սվազլյան։ Ներկայացրել է թուրք․ լծի տակ տառապող արևմտահայության վիճակը՝ նպատակ ունենալով հաս․ նպաստավոր կարծիք ստեղծել Բեռլինի կոնգրեսի (1878) Հայկ․ հարցի վերաբերյալ ընդունած որոշումների շուրջ։ «Հայկական վավերագրեր» խորագրով հրապարակել է կոնգրեսի նյութերը։ «Հայկական խնդիրն ու հասարակական կարծիքը», «Մեր բա