Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վերն ու Թալեաթը հայտնվեցին Բեռլինում, չնայած Թուրքիայի մեծ վեզիրը Գերմանիայից պահանջեց հանձնել ռազմական հանցագործներ և արդեն (1919ին) հեռակա կարգով մահվան դատապարտված երիտթուրքական պարագլուխներին։

1921-ի մայիսին Բեռլինում Թալեաթին սպանեց ժող. վրիժառու Ս. Թեհլերյանը։

1933-ին Գերմանիայում նացիոնալսոցիալիստների կողմից իշխանությունը գրավելուց հետո, այնտեղ բնակվող հայերին նախ և առաջ սպառնում էր սեմական ծագման մեջ կասկածը։ Այն ժամանակ արգելված և ոչնչացվող գրականության ցանկում էին նաև Ֆ. ՎերֆԵլի «Մուսա լեոան քառասուն օրը», ինչպես նաև Ա. Թ. ՎեգՕերի գրքերը, որը դեռևս 1919-ին հանդես էր եկել հօգուտ հայկական ազգային պետության ստեղծման։ Հիտլերը իր նախկին խորհրդատուի, որը 1915-ին Էրգրումի գերմ. հյուպատոսն էր, միջոցով լավ տեղյակ լինելով հայերին ոչնչացնելու երիտթուրքերի գործողություններին, 1939- ի օգոստ. 22-ին Վերմախտի բարձր հրամանատարության առջև իր ելույթում հեգնաբար ակնարկեց պետական հանցագործությունների հարցում մարդկային խղճի մոռացկոտության մասին. «Ես հրաման եմ տվել… այն, որ պատերազմի նպատակը որոշակի բնագծերի ձեռքբերումը չէ, այլ հակառակորդի ֆիզիկական ոչնչացումը… Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին» (Akten zur deutschen auswSrtigen Politik 1919-45, Serie D, VII. Nr. 193. S. 171, Anm. 1)։

Գրականություն

Акопян С. М., Западная Армения в планах империалистических держав в период первой мировой войны, Е, 1967; Степанян С, С., Армения в политике империалистической Германии, Е., 1975; М 0 ft / /77 а п п С., Das deutsch-tUrklsche WaffenbUndnis im WeHkneg, Lpz, 1940; К a m p a n W., Studien zur deutschen TUrkeipoHtik in der Zett Wilhelms II, Kiel, 1968; Trumpener U., Germany and the Ottoman Empire 1914-1918, Princeton (Near-Jersey), 1968; Lepsius J., Deutschland und Armenian 19141918։ Sammlung diplomatischer AktenstUcke,

Bremen, 1986; Koutcharian G., Der Siedlungstraum der Armenier unter dem emflub, der historisch-politischen Erignisse seit dem Berliner Kongres 1878։ Eine politisch-geographische Analyse und Dokumenlalion, B., 1989

Թ. Հոֆման (Գերմանիա)

ԳԻԲԲՈՆՍ (Gilbbons) Հերբերտ Ադամս (1880-1934), ամերիկացի միջազգայնագետ. իրավաբան։ Փիլիսոփայու թյան դ-ր։ Երկար ժամանակ եղել է «Նյու Յորք Հերսղդ» և եվրոպական մի շարք թերթերի թղթակիցը Թուրքիայում, դասավանդել է Տարսոնի ամերիկյան քոլեջում։ Թուրքական կառավարության կազմակերպած հայկական կոտորածների ականատես։ 1916-ին Նյու Յորքում հրատարակել է «Նոր պատմության ամենասև էջը։ Իրադարձությունները Հայաստանում 1915թ.։ Փաստեր և պատասխանատվություն» գիրքը, որում իրական փաստերի հիման վրա նկարագրել է հայերի բռնագաղթը և ցեղասպանությունը։ Գ. վկայում է. որ «1915թ. ապրիլից օսմանյան կառավարությունը ամբողջ Թուրքիայում… սկսեց իրականացնել հայ ժողովրդին կոտորելու մանրամասն մտածված ծրագիրը։ Վեց ամսվա ընթացքում կոտորել են մեկ միլիոն հայ։ Զոհերի թիվը և նրանց կոտորելու եղանակը անօրինակ են նոր պատմության մեջ» (Последние избиения в Армении, П., 1916, с. 3)։ Գ., առաջիններից մեկը, բացահայտել է հայերի տեղահանության և կոտորածների իրական նպատակները, առաջ քաշել թուրք, ղեկավար շրջանների պատասխանատվությունը հայերի ցեղասպանության համար, գերմ. կայսերական կառավարությանը մեղադրել թողտվության և անբարո քաղաքականություն վարելու մեջ։ 1921-ին Ֆրանսիային մեղադրել է Կիլիկիայում թուրքասեր քաղաքականության համար, ինչը հանգեցրել է հայկական նոր կոտորածների և հայերին հարկադրել լքել այդ բնօրրանը ևս։

Երկեր Самая черная страница новейшей истории. Последние избиения в Армении, пер. с англ., П., 1916։

Ռ. Սահակյան

ԳԼԱԴՍՏՈՆ (Gladstone) Ոփլյամ Յուարթ (1809-1898), անգլիական պետական գործիչ։ 1832-ին ընտրվել է պառլամենտում՝ տորիների կուսակցությունից, նախարար, պաշտոններ զբաղեցրել մի շարք պահպանող, կառավարություններում։ Այնուհետև հեռացել է տորիներից և հարել լիբերալ կուսակցությանը, 1868-ից նրա պարագլուխը։ 1868-74, 1880-85, 1886,

1892- 94-ին՝ պրիմեր մինիստր։ Ընդդիմության մեջ գտնվելիս՝ Գ. հայկական հարցը օգտագործել է որպես պահպանողականների դեմ քաղաքական պայքարի մի ջոց, իսկ իշխանության գլուխ անցնելով շարունակել է պահպանողականների նույն տարածամոլական քաղաքականությունը՝ քողարկվելով փոքր երկրներին ու ժողովուրդներին համակրելու քողով։ Եղել է Մեծ Բրիտանիայում հայանպաստ հանրային կարծիքի ստեղծման և Անգլո-հայկական ընկերակցության (1882) կազմակերպման նախաձեռնողներից, նրան է պատկանում «Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» թևավոր արտահայտությունը։ Հանդես է եկել հայկական հարցում Բ. Դիզրայելիի, ապա Ո. Սոլսբերիի կառավարությունների պահպանող, քաղաքականության քննադատությամբ։ 1892-94-ին կրկին պրեմիեր մինիստր դառնալով, սակայն. նա ոչ մի լուրջ քայլ չի արել սուլթանական կառավարության վրա ներազդելու համար, բայց արտահայտվել է արևմտյան Հայաստանը Ռուսաստանի կողմից գրավելու օգտին։ 1894-96-ի հայկական կոտորածների ժամանակ Աբդուլ Համիդ ll-ին համարել է «մեծ մարդասպան» և հայտարարել, որ համաձայն 1878-ի Կիպրոսի կոնվենցիայի պայմանների, Մեծ Բրիտանիան պարտավոր է հանդես գալ հայկական հարցում՝ որևէ շահ չակնկալելով իր համար։

Երկեր Речь, произнесенная 26 июля (6 августа 1895 г. на публичном митинге в Честере,В кн.։ Положение армян в Турции до вмешательства держав в 1895 г., М., 1896; Gladstone՝s Speeches, L, 1916; The Armenian Question, "The Christian Literature։ 1896, y. 14.

Գրականություն

Կիրակոսյան 3. U„ Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դ. 80-ական pp.), ե„ 1980։ Բայրամյան Լ. U, Արևմտյան Հայաստանը անգլիական իմպերիալիզմի պլաններում 19-րդ դարի վերջին քառորդում, Ե.,1932 К ир а к о с я и А. Дж„ Великобритания и Армянский вопрос ( 90-е гг. XIX века), Е„ 1990.

U. Կիրակոսյան