Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


«ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ։ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ» (-The TurcoArmenian question. The Turkish Point of View”), փաստաթղթերի ժողովածու։ Անգլ. հրատարակել է Թուրքիայի ազգային կոն-գրեսը՝ 1919-ին, Կ.Պոլսում։ 1975ին թուրք, պատմաբան Յալչըն Այհանը թարգմանել է թուրք, և հրատ. «Թուրքհայկական հարցի էությունը փաստաթղթերի լույսի ներքո» վերնագրով։ ժողովածուն առաջին աշխարհամարտից առաջ և դրա ընթացքում թուրքհայկական հարաբերությունների պատմության նենգափոխման առաջին փորձերից Է։ Նրանում ընդգրկված են կասկածելի փաստաթղթեր, ականատեսների «վկայություններ» և լուսանկարներ, որոնք, իբր, ապացուցում են թուրք, պետության դեմ արևմտահայերի համընդհանուր զինված ապստամբության նախապատրաստությունը։ Հայերի տեղահանությունը մատուցվում է իբրև հարկադիր միջոց՝ թելադրված պատերազմի ժամանակ «պետական անվտանգության շահերով»։ Առաջ է քաշվում փոխադարձ թալանի, զանգվածային ջարդերի վարկածը։ ժող-ում ընդգրկված փաստաթղթերը հիմնականում վերցված են 1916-ին Կ. Պոլսում Օսմանյան կայսրության ՆԳ նախարարության հրատարակած «Հայկական կոմիտեների նպատակներն ու հեղափոխական գործունեությունը (սահմանադրության հռչակումից առաջ և հետո)» գրքից։

Ա Բոջոլյան

ԹՈՒՐՔ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1921, Ֆրանկլեն-ԲույՈնի կամ Անկարայի պայմանագիր, կնքվել է հոկտ. 20-ին, Անկարայում, Ֆրանսիայի և Անկարայի ազգային մեծ ժողովի կառավարության միջև։ Համաձայնագիրը նախատեսում էր պատերազմ. վիճակի դադարեցում կողմերի միջև և երկու ամսվա ընթացքում ֆրանս. զորքերի դուրսբերում ԿիլիԿիայից, բացառությամբ Ալեքսանդրետի սանջակի, որը «հատուկ վարչակարգի» կարգավիճակով մնում էր ֆրանս. կառավարման տակ՝ տեղի թուրք բնակչության մշակութային լայն ինքնավարությամբ։ Իր կողմից Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը երաշխավորում էր իր տիրապետության տակ անցած ազգային փոքրամասնությունների իրավունքները, որոնք «հանդիսավոր» կերպով ճանաչվել են «Ազգային ուխտի» մեջ։ Թուրքիան համաձայնվում էր կոնցեսիաներ տրամադրել ֆրանսիացիներին Սղանայի վիլայեթով անցնող Բաղդադի երկաթուղու մի շարք հատվածներում և պատրաստակամություն էր հայտնում (արտգործնախարար Յուսուֆ Քեմալ բեյի նամակը Ֆրանկլեն-Բույոնին) այդ կոնցեսիաները տարածել նաև Թուրքիայի հանքերի, երկաթուղիների, նավահանգիստների և գետերի վրա։

Թ-ֆ. հ. քեմալականների դիվանագիտական մեծ հաջողությունն Էր. Ֆրանսիան փաստորեն Թուրքիայի օրինական կառավարություն էր ճանաչում ազգային մեծ ժողովը, նրան հնարավորություն էր տալիս Կիլիկիայում ունեցած իր զինված ուժերը փոխադրել արևմտյան ճակատ, որը այդ նույն օրերին կնքված խորհրդա-թուրքական պայմանագրի (տես Կարսի պայմանագիր 1921) հետ լավ նախապայմաններ էր ստեղծում հույների դեմ պատերազմը շահելու համար։ Ֆրանսիայի կողմից խոշոր զիջում էր նաև Ալեքսանդրետի սանջակում «հատուկ վարչակարգի» հաստատումը, որը շուտով Անկարան օգտագործեց իմպերիալիստ, գործարքների միջոցով սանջակը Թուրքիային միացնելու համար։

Թ-ֆ. հ. ծանր հետևանքներ ունեցավ Կիլիկիայի քրիստոնյա բնակչության, հատկապես 100 հազար հայերի համար, որոնք, չնայած նրանց «անվտանգության» մասին թուրք-ֆրանս. հավաստիացումներին («1915 թ. ջարդերի սարսափելի հիշողությունը տակավին շատ թարմ էր հայ դժբախտ բնակչության մեջ, որպեսզի նրան թույլ տար հավատալու այդ բոլոր կոչերին», Mandelstam A.. La Societe des Nations et les Puissances devant le реоЫёте агтётеп, Էջ 230), ֆրանս. զորքերը հեռանալուդ հետո ստիպված էին մեկընդմիշտ թողնել իրենց հայրենիքը և ապաստան գտնել այլ երկրներում։ «Այսպիսով, -հետագայում խոստովանեց ֆրանս. պատմաբան Ժ.Պիշոնը,հայերին տված բոլոր խոստումները (իմա դաշնակիցների կողմից) մոռացության տրվեցին» ("La partage du Proche-Orient". 1938, էջ 244)։

Գրականություն

Саак ян Р. Г., Франко-турецкие отношения и Киликия в 1918-1923 гг., Е„ 1986,с. 150180; Р i с հ о п J. Le partage du Proche-Orient, P., 1938; Vi о u P., La passion de la Glide, 19191922, P., 1954;Mandelstam A N., La Sociitei des Nations et les Puissances devant le probUme arminien, Bey rout, 1970, p. 228-246.

S. Թորոսյան