Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լճի արևմտյան ափին։ Խ-ի տարածքը համապատասխանում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառին։ XVI դ. կեսին ընկնելով թուրք, տիրապետության տակ՝ որպես գավառ մտցվել է Վանի էյալեթի մեջ՝ երբեմն ենթարկվելով հարևան Բիթլիսի խանությանը։ 1840-70-ական թթ.՝ գավառակ Բիթլիսի նահանգի Մուշ գավառում, 1882-ից՝ գավառակ Բիթլիսի նահանգի համանուն գավառում։ Կենտրոնը՝ Խլաթ քաղաք։ XX դ. սկզբին Խ-ի 35 գյուղերից 25-ը հայաբնակ էին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Խ-ի մոտ 15 հազար հայերը կազմում էին բնակչության գրեթե 55 %-ը։ Խոշոր հայաբնակ գյուղեր էին Թեղուտը (1928 բն.), Խուլիկը (516), օղակը՝ (596), Կարմունջը (688), Կծվակը (923), Շամիրամը (625), Ջրհորը (785), Տափավանքը (1172), Փրխուսը (2154)։ Հայերն զբաղվում էին հիմնականում հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ, արհեստներով. լճափնյա գյուղերում՝ նաև նավավարությամբ։ Խ-ի տարածքում էին Գիրսի Ս. Ամենափրկիչ, Թեղուտի Ս. Հովհաննես և Մատնավանից Ա. Աստվածածին վանքերը։ Թուրքական հարստահարությունների հետևանքով լքված նախկին հայաբնակ գյուղերում (Աղջավերան, Բադնոց, Գիրս, Դավալիկ, Խածուկ, Խանիկ և այլն) հաստատվել էին քրդեր և օսեր։

Խ-ի հայերի մեծ մասը կոտորվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են արևելյան Հայաստանում։

Գրականություն

Սարզիսյան Ն., Տեղագրութիւն ի Փոքր և ի Մեծ Հայս, Վնտ., 1864։

Գ. Բագարան

ԽՆՈՒՄ, Խ ն ո ւ ն ի ս, գավառ և քաղաք արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգում, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Հարք գավառում, Արածանիի աջակողմյան Խնուս վտակի ավազանում։ Խ. գավառը XVI դ. 2-րղ կեսին ընկել է թուրք, տիրապետության տակ և կազմել էրզրումի էյալեթի Խնուս գավառը (համանուն կենտրոնով)։ XVI-XVIII դդ. հարավ-ից և Բյուրակնյան (Բինգ յոլ) լ-ներից քրդական ցեղերի, Հյուսիսային Կովկասից լեզգիների ներհոսքից հետո Խ. գավառը վերածվել է կիսանկախ իշխանության (հյուքյումեթություն)՝ ենթարկվելով Բայազետի փաշային։ XVIII դ. 70-ական թթ. Խ-ի և Մանազկերտի բեյերի միջև արյունալի բախումների հետևանքով բազմաթիվ հայկական գյուղեր հիմնահատակ ավերվել են։ Այնուամենայնիվ, XIX դ. սկզբին գավառն ուներ 58 հայկական գյուղ՝ 21 հազար հայ բնակչությամբ։ 1829-ի ամռանը Խ. գրաված ռուս, զորքերը գավառը վերադարձրել են Օսմանյան կայսրությանը, որից հետո հազարավոր հայեր, քրդերի և թուրքերի վրեժխնդրությունից խուսափելով, արտագաղթել են Անդրկովկաս։ Արտագաղթից հատկապես խիստ տուժած Թեքման նահիեն (գավառի հյուսիս-ում) բնակեցվել է քրդերով։ 1860-ական թթ. այնտեղ հայտնվել են հյուսիսկովկասյան գաղթականներ։ Արտագաղթը շարունակվել է նաև դարի 2-րդ կեսին։

1881-ին Խ. բերդաքաղաքում կար 947 հայ բնակիչ։ 1895-ի աշնանը Խ-ի մի շարք գյուղեր ենթարկվել են կոտորածների։ XX դ. սկզբին գավառի 33 հայաբնակ բնակավայրեր ունեին 19 հազար, 1882-ին 24,5 հազար բնակիչ։ Խ. քաղաքի 900 տուն բնակիչներից 325-ը (2163 մարդ) հայեր էին։ Մեծ եղեռնի ժամանակ, 1915-ի մարտին, Խ-ում և գյուղերում ձերբակալվել, Էրզրում և Կեսարիա են աքսորվել 25 հայ մտավորականներ։ Մայիսի սկզբին ռուս, զորքերը, գրավելով Բուլանըխը, քրդական ջոկատներին հարկադրել են նահանջել Խնուս, որտեղ նրանք մինչև մայիսի 20-ը ասպատակել են ասյլու (Սարչու), Կարաչոբան, Դուման, Մժնկերտ, Քաղքիկ և այլ հայկական գյուղեր։ Հատկապես արյունալի դեպքեր են տեղի ունեցել մայիսի 1Ց-ին։ Ինքնապաշտպանու թյան դիմած հայերին որոշ վայրերում աջակցել են խնուսցի թուրքերը, որից անհանգստացած՝ իշխանությունները շուտով ձերբակալել են հայերին, զինաթափել թուրքերին։ Մայիսի վերջին ձերբակալված 600 հայեր ևս աքսորվել ու ոչնչացվել են Էրզրումի ճանապարհին։ Մայիսի 20-ին սկսվել է գավառի 37 հայկական գյուղերի տեղահանությունը։ 1700 տուն խնուսցիներից բաղկացած կարավանը տարվել է Գում-գում և Վարդո։ Հունիսի 11-ին Բասկանի մոտ՝ Քըռու չատ կիրճում նրանց մեծ մասը, այդ թվում՝ 27 նորածիններ, գնդակահարվել են։ Փախուստի դիմած 300 կանանց մի քանի օր անց ձերբակալել են և Գունդեմիրի ոստիկանապետ Միրզա Ափի կարգադրությամբ ջրահեղձ արել Ամարակ լճում։ 1916-ի փետր. սկզբին, ռուս, զորքերի կողմից Խ-ի գրավումից առաջ, նահանջող թուրք և քուրդ զինվորականները սրածել են քաղաքում մնացած տասնյակ հայերի (փրկվել է ընդամենը 6 մարդ)։ Խ-ի 27 հայկական գյուղերի 3322 հայ տներից փրկվել են Կոպալ. Գովանդուկ, Կարաչոբան. Խրըմխայա գյուղերի 128 բնակիչներ։ 1916 ին վերադարձած փոքրաթիվ խնուսցիները 1918-ի փետր. թուրք, հարձակման նախօրյակին, գաղթել են Անդրկովկաս։ Մի խումբ խնուսցիներ 1917-ին միացել են Անդրանիկի ջոկատին և աչքի ընկել Զանգեզուրում 1918-ին մղված մարտերում։ Այժմ Խ. գավառը (հիմնականում քրդաբնակ) մտնում է էրզրումի իլի կազմի մեջ։

Գրականություն

Մ ե լ ի ք յ ա ն Ե., Հարք-Խնուս, Բեյրութ, 1964։ Հուշամատյան Մեծ եղեռնի, Բեյրութ, 1965։ Բ ա ր բ ի Հ., Սարսափի երկրին մեջ, ԿՊ, 1919։

Մ. Մելքոնյան

ԽՈՏՈՐՋՈՒՐ, Խոաոջուր, Խ Ո տ ա յ ջ ո ւ ր, ինքնավար համայնք (XVI դ. XX դ. սկիզբ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Կիսկիմ գավառակում։ Գտնվում է Քաջքար լ. ստորոտին, ճորոխ գետի ձախ վտակ Խոտորջուրի (Մեծ գետ) ավազանում։ Առաջին անգամ Խ. հիշատակվում է XVI դ.։ Տարածքը եղել է Մամիկոնյանների տոհմական սեփականությունը։ XVII դ. Խ-ի հայերն ընդունել են կաթոլիկություն, բռնությամբ մահմեդականացված հայերը պահպանել են մայրենի լեզուն կամ խոսել «կեսկեսերեն» (խառը՝ հայ-թուրքական)։ Հիմնականում զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստագործությամբ։ Խ-ի յուրաքանչյուր գյուղ ունեցել է ընտրովի գեղջավագ և ընդհանուր ժողով, որն էլ իրականացրել է ինքնավարությունը։ Խ. թուրք, իշխանություններին վճարել է միանվագ տարեկան հարկ, և թուրք, պաշտոնյաները չեն միջամտել համայնքի ներքին գործերին։ XIX դ. վերջին Խ-ի բոլոր գյուղերն ունեին վարժարաններ, 1914-ին Կրման գյուղում կարճատև հրատա