Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րակվել է «Աղավնի Տայոց» թերթը։ Սակավահողության պատճառով Խ-ի տղամարդիկ երիտասարդ հասակից դիմել են պանդխտության (Կարին, Տրապիզոն, Կովկաս, Ղրիմ, Ուկրաինա, Հարավային Ռուսաստան), ինչը առավել տարածվել է XIX^ կեսին։ Խոտորջուրցիները տևական ծանր պայքար են մղել թուրք հրոսակների դեմ (հատկապես XIX դ. 70-ական թթ-ից սկսած)։

1915-ի նախօրեին Խ-ի հայերի թիվը շուրջ 4 հազար էր։ 1915-ի հունիսի 11-ին, Մեծ եղեռնի ժամանակ խոտո|1ջուրցիները տեղահանվել են, նրանցից շատերը՝ ճանապարհին կոտորվել։

1916-ի փետր. ռուս, բանակը գրավեց էրզրումը և շրջակա բնակավայրերը։ Պանդուխտ խոտորջուրցիները վերադարձան հայրենիք և սկսեցին վերաշինել իրենց բնակավայրերը։ Բայց 1916-ի վերջին ռուս, բանակի նահանջից հետո, Խ-ի վրա հարձակվեց թուրք. զո|1քը, և խոտորջուրցիները դիմեցին հերոսական ինքնապաշտպանության (տես Խոտորջուրի ինքնապաշտպանություն 1918)։

ԽՌՏՌՐՋՌՒՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1918, ինքնապաշտպանական մարտեր թուրքական նվաճողների դեմ հունվար-մայիս ամիսներին, Էրզրումի (Կարին) Խոտորջուր գավառակում։

1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բռնի գաղթեցվել է նաև Խոտորջուրի բնակչությունը։ Մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ 1916-ի փետր. ռուս, զորքերը ազատագրել են Խոտորջուր գավառակը, և փրկվածները սկսել են ւխրադառնալ իրենց գյուղերը։ 1918-ի սկզբին, երբ ռուս, զորքերը հեռացել էին արևմտյան Հայաստանից, թուրք զորքերը, խախտելով Երզնկայի զինադադարը, վերագրավել են ռուսների ազատագրած հայկական գավառները։ Թուրքական զորքերին դիմադրելու և Խ. ի. ղեկավարելու համար ընտրվել է Զինվորական խորհուրդ՝ Օգոստինոս Սչանյանի գլխավորությամբ (անդամներ՝ Վ. Բագրատյան, Հ. Պալջյան, Ք. Ամիրազյան, Վ. Տեր-Պողոսյան, Կ. Պապյան և ուրիշներ)։ Ինքնապաշտպան, կռիվներին մասնակցել են նաև գավառակի խոշոր գյուղերի բնակիչները։ 1918-ի հունվ. 20-ին թուրք, զորքերի ձեռնարկած առաջին հարձակումը տևել է 4 օր։ Հատկապես կատաղի մարտեր են մղվել Խանդաձորի Կլախինց թաղում, որտեղ թշնամին պարտություն է կրել և նահանջել։ Հետագայում ինքնապաշտպանության կենտրոնը տեղափոխվել է բնական ամուր դիրք ունեցող Վերին Մոխուրկուտ գյուղը։ Թու|ւք. զորքը գործի է դրել հրետանին, որը. սակայն, պաշարվածները կարողացել են ոչնչացնել։ Չնայած հերոսական և անձնազոհ պաշտպանությանը, խոտորջուրցիների ուժերը գնալով սպառվել են, ռազմամթերքը՝ նվազել։ Խ. ի. թուրք, գերազանց ուժերի դեմ շարունակվել է մինչև մայիս, Կարսի անկումը։ Օգնության ոչ մի հույս չունենալով՝ Զինվորական խորհուրդը որոշել է հեռանալ փոքր խմբերով։ Փրկված խոտորջուրցիները անցել են արևելյան Հայաստան, Թիֆլիս, Աբխազիա, մի մասը՝ Իրան, Իտալիա, ԱՄՆ։

Գրականություն

Հովհաննիսյան Վ, Խոտորջրի 1918թ. հերոսամարտը, ՊԲՀ, 1966, N 1։

Վ. Հովհաննիսյան Թ. Գևորգյան

ԽՈՐԵՆԻ ՎԱՀԱՆ (Տեր-Գևորգյան) (1884, գ. Բռնակոթ (Սյունիքում) 1920, Գորիս), հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սովորել է Հալլեի (Գերմանիա) համալսարանի բժշկ. բաժնում, 1913ին ավարտել Լայպցիգի համալսարանի պատմափիլ. բաժինը՝ ստանալով դ-րի գիտական աստիճան։ Դասավանդել է Թիֆլիսի Գայանյան և Ներսիսյան դպրոցներում։ Խմբագրել է «Աշխատավոր» (Թիֆլիս), «Հայաստանի աշխատավոր» (Երևան) թերթերը, որտեղ տպագրվել է նրա «Հայրենի նամակներ» հոդվածաշարը։ Խ. Վ. բարձր է գնահատել հայ աշխատավորությանը՝ նրան համարելով «արևելյան ինտերնացիոնալի» առաջապահը, մեծ դեր է հատկացրել ՀՀԴ կուսակցությանը Արևելքի հեղափոխության մեջ։ Ազատագրության գործում կողմնակից էր սեփական ուժերին ապավինելուն, դեմ էր բոլշևիկյան արևելյան քաղաքականությանը։ 1919-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր։ Լինելով հայ պետականության ջատագով՝ նախաձեռնել է Հայաստանում պետական և հասարակական կյանքի ազգայնացման ծրագիրն ու գործը։ 1920-ի օգոստ., կառավարության հանձնարարությամբ, մեկնել է Զանգեզուր՝ հնարավոր քաղաքացիական կռիվները կանխելու համար։ Դավադրաբար ձերբակալվել է և Գորիսի բանտում (13 այլ դաշնակցականների հետ) սպանվել։

ե. Գասպարյան

ԽՎՌՍՏՌՎ Վլադիմիր Միխայլովիչ (1905-1972), ռուս պատմաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964)։ Աշխատությունները վերաբերում են նոր շրջանի և միջազգային հարաբերությունների պատմությանը։ Հեղինակ է «Դիվանագիտության պատմության» (2 հրտ., 1963) 2-րդ հատորի, խմբագիր և համահեղինակ՝ «ԽՍՀՄ արտաքին քաղաքականություն» (մաս 2, 1966-71) աշխատության։ Խ. անդրադարձել է հայ ժողովրդի ազատագրական պայքարի խնդիրներին մասնավորապես՝ հայկական հարցին։ Բեռլինի դաշնագիրը (1878) դիտել է որպես մեծ պետությունների դիվանագիտական խաղ, որը ճակատագրական նշանակություն ունեցավ հայերի համար՝ նրանց դատապարտելով ֆիզ. բնաջնջման։

ԽՐԻՄՅԱՆ Մկրտիչ, Խ ր ի մ յ ա ն Հայրիկ. Մկրտիչ Ա Վանեցի (1820, Վան 1907, Վաղարշապատ), հասարակական-քաղաքական, ազգային-ազատագրական շարժման գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս։ Սովորել է

Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների հոգևոր դպրոցներում։ 1842ից հաստատվել է Կ. Պոլսում։ 1848-50ին ուսուցչություն է արել Կ. Պոլսի դպրոցներում։ 1851-ին Կ. Պոլսի պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա, ուսումնասիրել տեղի հայության կյանքը, տեղագրել երկիրը, զեկուցագրեր ուղարկել պատ-